Փոխառությունները Հովհաննես Թլկուրանցու տաղերում

Հեղինակներ

  • Սուսաննա Գրիգորյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.2.046

Բանալի բառեր-:

բառապաշար, միջին հայերեն, փոխառյալ, հնդեվրոպական ծագում, նորակազմություններ, ստուգաբանություն, բարբառ, իմաստային խմբեր, ժողովրդախոսակցական լեզու

Ամփոփում

Միջնադարյան Հայաստանի գրական հուշարձանների ուսումնասիրությունը կարևոր նյութ է տալիս հայոց լեզվի պատմության համար: Միջին հայերենի բառապաշարն իր զարգացման ընթացքում մշտապես համալրվել և
հարստացել է՝ արտացոլելով հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող փոփոխությունները: Այս ժամանակաշրջանը բավականին հարուստ է փոխառություններով, որոնք ամրացել են մեր լեզվում՝ շնորհիվ այլ ժողովուրդների հետ
հայ ժողովրդի մշակութային, քաղաքական և առևտրային հարաբերությունների: Ասվածն անառարկելիորեն վերաբերում է նաև Հովհաննես Թլկուրանցու
տաղերին: Նա ծավալել է գրական լայն գործունեություն:
Հարուստ և բազմազան է Հովհաննես Թլկուրանցու տաղերի բառապաշարը: Նա տպագրված առաջին միջնադարյան հեղինակներից է: Հ. Թլկուրանցին գրել է քառասունից ավելի տաղեր, որոնք աչքի են ընկնում գեղարվեստական արժանիքներով: Նրա տաղերը հարուստ են արաբերեն, պարսկերեն,
թուրքերեն, հունարեն փոխառություններով: Դրանք մնացել են հայերենի
բարբառների բառապաշարում կամ ժամանակի ընթացքում ձուլվելով գրական լեզվին՝ դարձել նրա բառաշերտի կենսունակ տարր՝ հնչյունական կամ իմաստային որոշ տարբերություններով: Սույն հոդվածի նպատակն է Հ. Թլկուրանցու կողմից գործածված փոխառությունների ուսումնասիրությունը,
դրանց կիրառության ոլորտը, ինչպես նաև դրանց իմաստային առանձնահատկությունների վերհանումը:

Հեղինակի կենսագրությունը

  • Սուսաննա Գրիգորյան, Երևանի պետական համալսարան

    Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ

Հղումներ

Ղ. Ալիշան, Յուշիկք հայրենեաց հայոց, հ. II, Վենետիկ, 1870, էջ 125:

Հովհ. Թլկուրանցի, Տաղեր, Եր., 1960:

Գ. Աւետիքեան, Հ. Սիւրմելեան, Մ. Աւգերեան, Նոր հայկազեան բառարան( ՆՀԲ), հ. 1, Եր., 1979, հ. 2, Եր., 1981:

Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան, Միջին հայերենի բառարան (ՄՀԲ), Եր., 2009:

Գ. Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր., 2010:

Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան (ՀԱԲ), Եր., 1926:

Սահակ վարդապետ Ամատունի, Հայոց բառ ու բան, Եր., 1912:

Ս. Մալխասյանց, Հայերէն բացատրական բառարան (ՀԲԲ), Եր., 1944:

Ն. Պողոսյան, Ջահուկյանական ընթերցումներ, Եր., 2005, 4-5, էջ 142:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-07-06

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Գրիգորյան Ս. . (2022). Փոխառությունները Հովհաննես Թլկուրանցու տաղերում . ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 13(2 (38), 46-56. https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.2.046