Փոխառությունները Հովհաննես Թլկուրանցու տաղերում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.2.046Keywords:
բառապաշար, միջին հայերեն, փոխառյալ, հնդեվրոպական ծագում, նորակազմություններ, ստուգաբանություն, բարբառ, իմաստային խմբեր, ժողովրդախոսակցական լեզուAbstract
Միջնադարյան Հայաստանի գրական հուշարձանների ուսումնասիրությունը կարևոր նյութ է տալիս հայոց լեզվի պատմության համար: Միջին հայերենի բառապաշարն իր զարգացման ընթացքում մշտապես համալրվել և
հարստացել է՝ արտացոլելով հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող փոփոխությունները: Այս ժամանակաշրջանը բավականին հարուստ է փոխառություններով, որոնք ամրացել են մեր լեզվում՝ շնորհիվ այլ ժողովուրդների հետ
հայ ժողովրդի մշակութային, քաղաքական և առևտրային հարաբերությունների: Ասվածն անառարկելիորեն վերաբերում է նաև Հովհաննես Թլկուրանցու
տաղերին: Նա ծավալել է գրական լայն գործունեություն:
Հարուստ և բազմազան է Հովհաննես Թլկուրանցու տաղերի բառապաշարը: Նա տպագրված առաջին միջնադարյան հեղինակներից է: Հ. Թլկուրանցին գրել է քառասունից ավելի տաղեր, որոնք աչքի են ընկնում գեղարվեստական արժանիքներով: Նրա տաղերը հարուստ են արաբերեն, պարսկերեն,
թուրքերեն, հունարեն փոխառություններով: Դրանք մնացել են հայերենի
բարբառների բառապաշարում կամ ժամանակի ընթացքում ձուլվելով գրական լեզվին՝ դարձել նրա բառաշերտի կենսունակ տարր՝ հնչյունական կամ իմաստային որոշ տարբերություններով: Սույն հոդվածի նպատակն է Հ. Թլկուրանցու կողմից գործածված փոխառությունների ուսումնասիրությունը,
դրանց կիրառության ոլորտը, ինչպես նաև դրանց իմաստային առանձնահատկությունների վերհանումը:
References
Ղ. Ալիշան, Յուշիկք հայրենեաց հայոց, հ. II, Վենետիկ, 1870, էջ 125:
Հովհ. Թլկուրանցի, Տաղեր, Եր., 1960:
Գ. Աւետիքեան, Հ. Սիւրմելեան, Մ. Աւգերեան, Նոր հայկազեան բառարան( ՆՀԲ), հ. 1, Եր., 1979, հ. 2, Եր., 1981:
Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան, Միջին հայերենի բառարան (ՄՀԲ), Եր., 2009:
Գ. Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր., 2010:
Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան (ՀԱԲ), Եր., 1926:
Սահակ վարդապետ Ամատունի, Հայոց բառ ու բան, Եր., 1912:
Ս. Մալխասյանց, Հայերէն բացատրական բառարան (ՀԲԲ), Եր., 1944:
Ն. Պողոսյան, Ջահուկյանական ընթերցումներ, Եր., 2005, 4-5, էջ 142:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.