Էկոլեզվաբանությունը գիտական լեզվաշինության և ազգաշահ լեզվաքաղաքականության հիմքում

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.2.052

Բանալի բառեր-:

Էկոլեզվաբանություն, էկոլոգիական լեզվամտածողություն, մարդ, հասարակություն, բնություն, լեզվակիր անհատ, խոսքի և լեզվի էկոլոգիա, շարժիչ ուժ, ներդաշնակություն, միջավայր

Ամփոփում

Հոդվածում անդրադարձ է կատարվում լեզվաբանության նոր ուղղության՝ էկոլեզվաբանության հետ կապված խնդիրներին: Լեզուն՝ իբրև ազգային գոյաբանական համակարգ, իբրև ազգային մտածողության բանաձև, պայմանավորված է ոչ միայն լեզվակիր անհատի լեզվամտածողությամբ և աշխարհայացքով, այլև լեզու-մարդ-միջավայր փոխհարաբերությամբ ու փոխազդեցություններով: Այդ բազմաբարդ շղթայում շրջակա միջավայրն իր անմիջական ազդեցությունն է թողնում մարդու խոսքային գործունեության վրա: Բնականաբար, եթե խոսվում է բնության էկոհամակարգի պահպաման մասին, պետք է ուշադրություն դարձնել  նաև էկոհամակարգի կազմիչներից  մեկի՝ մարդու բնածին ունակության՝ լեզվի  մաքրությանը և պահպանությանը: Լեզվի էկոլոգիան նման է բնապահպանական էկոլոգիային` երկու դեպքում էլ իբրև շարժիչ ուժ ունենալով ներդաշնակության պահպանման, բարեշրջման օրենքների անխախտ գործառությունը:

21-րդ դարում անհրաժեշտություն է բարձրաձայնել լեզվամտածողության նոր տեսակի՝ էկոլոգիական լեզվամտածողության մասին, որը ենթադրում է լեզուն դիտարկել որպես անփոխարինելի բաղադրիչ մարդու-հասարակության-բնության միջև: Այս դեպքում լեզվի էկոլոգիան վերածվում է  սոցիալական և բացասական (նեգատիվ) ազդեցություններից լեզվի պաշտպանության գործիքի: ԷԼ-ն ուսումնասիրում է հենց լեզվի աղտոտման աղբյուրները, կնճռոտ խնդիրներին լուծումներ գտնելու ուղիները: Այն կոչված է տալու լեզվի զարգացման օբյեկտիվ պատկերը, լեզվակիր հասարակությանը զգուշացնելու  լեզվին սպառնացող վտանգների, նրա աղտոտվածության մասին, և այս կերպ խնամք ու հոգատարություն ցուցաբերել  գրական լեզվի ճակատագրի, մարդու և հասարակության խոսքային միջավայրի վերաբերյալ:

Հեղինակների կենսագրությունները

  • Անահիտ Ադիլխանյան, Yerevan State University

    ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․

  • Զարիկ Աղաջանյան, Երևանի պետական համալսարան
    Հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ

Հղումներ

Այտընյան, Ա. (1987): Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Երևան, 866 էջ: (Aytënyan A. (1987). K’nnakan k’erk’anakut’yun ashkharhabar kam ardi hayeren lezvi. Yerevan, 866 ej.).

Հարությունյան, Ն․ (2016): Միջմշակութային հաղորդակցման տեսության զարգացման համառոտ պատմությունը // Օտար լեզուները բարձրագույն դպրոցում, № 1-2 (20), էջեր 111-126: (Harutyunyan, N. (2016). Mijmshakut’ayin haxordakut’yan tesut’yan zargats’man hamarrot patmut’yun // Otar lezunerë bardzraguyn dprots’um, № 1–2 (20), ejer 111–126).

Ջահուկյան, Գ. Բ. (2015): Լեզվաբանության պատմություն, հ․ 2, Երևան, 612 էջ։ (Jahukyan, G. B. (2015). Lezvabanut’yan patmut’yun, h. 2, Yerevan, 612 ej).

Սարգսյան, Լ․ (2016): Լեզվաբանության զարգացման որոշ միտումների մասին // Օտար լեզուները բարձրագույն դպրոցում, № 15, էջեր 101 – 108։ Sargsyan, L. (2016). Lezvabanut’yan zargats’man orosh mitumnere masin // Otar lezunerë bardzraguyn dprots’um, № 15, ejer 101–108).

Սարգսյան, Մ․ (2017): Էկոլեզվաբանությունը լեզվաբանության զարգացման նորագույն ուղղություն // Լեզու և լեզվաբանություն, № 2, էջեր 55-60։ Sargsyan, M. (2017). Ekolezvabanut’yunë lezvabanut’yan zargats’man noraguyn ughxut’yun // Lezu yev lezvabanut’yun, № 2, ejer 55–60).

Нурушева, Д. А. (2014). Эколингвистика как раздел языкознания // Фундаментальные исследования. № 5 (часть 4)․ С. 890-893. (Nurusheva, D. A. (2014). Ekolingvistika kak razdel yazikoznaniya // Fundamental’nye issledovaniya, № 5 (chast’ 4), s. 890–893).

Шляхов, В. И., Никонов, А. Л. (2011). Эколингвистика и проблема экологии языка в российском языковом пространстве // Пространство и Время. № 4(6). С. 138-144․ (Shlyakhov, V. I., Nikonov, A. L. (2011). Ekolingvistika i problema ekologii yazyka v rossiyskom yazykovom prostranstve // Prostranstvo i Vremya, № 4(6), s. 138–144).

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-03

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Ադիլխանյան Ա., & Աղաջանյան Զ. (2025). Էկոլեզվաբանությունը գիտական լեզվաշինության և ազգաշահ լեզվաքաղաքականության հիմքում. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 16(2 (47), 52-63. https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.2.052