Ինքնակենսագրական ժանրը և ինքնակենսագրությունը որպես մանկության և պատանեկության թեման բացահայտելու միջոց

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.2.018

Բանալի բառեր-:

ինքնակենսագրական ժանրի ստեղծագործություններ, ռուս գրականություն, ռոմանտիզմ, ռեալիզմ, մանկություն, կերպարի ստեղծում, հասարակական նորմեր, ինքնություն, բարոյական զարգացում

Ամփոփում

Սույն հոդվածը նվիրված է ռուս գրականության մեջ, մասնավորապես ռոմանիզմից ռեալիզմի անցման ժամանակաշրջանում, ինքնակենսագրական ժանրի սկզբունքների  ուսումնասիրությանը: Քննության են ենթարկվել Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի,  Չարլզ Դիքենսի, Լև Տոլստոյի, Մարկ Տվենի և Ջ. Դ. Սելինջերի առանցքային աշխատություններից օրինակներ: Հատկանշական է, որ ինքնակենսագրական ժանրի պատումները ոչ միայն արտացոլում են հեղինակի անձնական փորձը, այլև միջոց են ցույց տալու մանուկների աշխարհի հանդեպ ունեցած հասարակության վերաբերմունքը: Հետազոտության նորույթը համեմատական վերլուծության միջոցով անդրադարձն է մանկության թեմային. փորձ է արվել  ցույց տալու, թե գրական տարբեր ուղղություններում ինչպես է ներկայացվում մանկությունը, որտեղ կա և՛ անմեղության դրսևորում ու նաև ներքին բախումների տարածք է: Անդրադարձ է կատարվում ինքնակենսագրական ժանրի առանցքային տարրերի զարգացման օրինաչափություններին: Հոդվածում մատնանշվում են տարբեր մշակույթներում կերպարների կերտման, ինչպես նաև ինքնակենսագրական պատումի կառուցվածքային առանձնահատությունները: Քննարկվում են մանուկների նկատմամբ հասարակության մեջ արմատացած վերաբերմունքը և գրականության մեջ այդ վերաբերմունքի բարոյական դրսևորումները: Հետազոտության նպատակն է պարզաբանել, թե ինչպես է ինքնակեսագրական ժանրը օգնում վեր հանել ինքնության և անմեղության խնդիրները, անձնական փորձի ու հասարակական նորմերի միջև գոյություն ունեցող հակասությունը: Աշխատությունը կօժանդակի գրականության մեջ ինքնակենսագրական ժանրի և թեմայի փոխազդեցությունների ուսումնասիրությանը՝ ցույց տալով, թե ինչպես է անձնականը անքակտելիքորեն շաղկապված տվյալ դարաշրջանի հավաքական գիտակցականի հետ

Հեղինակի կենսագրությունը

  • Ռուզան Ղազարյան , Երևանի պետական համալսարան

    բ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ

Հղումներ

Rousseau, J. J. The Confessions. The Project Gutenberg EBook of The Confessions of Jean Jacques Rousseau. Last Updated: Novemver 13, 2017. Accessed 12.11.2024. https://www.gutenberg.org/files/3913/3913-h/3913-h.htm

Salinger, J. D. The Catcher in the Rye. NY, Boston: Little, Brown and Company, 1991.

Архипов, В. Ребенок в русской литературе или записки педиатра, 2006. http://www.pediatric-nephrology.spb.ru/pediatric-nephrology.page(BOOK).book(1).html

Батюшков, К. Н. Нечто о поэте и поэзии. М.: “Нау¬ка”, 1977.

Верцман, И: Руссо - мыслитель и художник. “Руссо Ж. Ж., Избранные соч. в 3-х то¬мах”, т. 1, М., “Худ. лит.”, 1961.

Засурский, Я.Н. Марк Твен и его роль в развитии американской реалистической литературы. М.: “Нау¬ка”, 1987.

Карамзин, Н. М. История государства Российского, Тома 1-7. Санкт-Петербург: Издательство Николая Греча, 1818.

Лотман, Ю. А. С. Пушкин, СПБ. “Искусство”, 2003.

Толстой, Л. Н. Собрание сочинений в 20 томах, т.1, М.: “Худ. лит.”, Ком¬мен¬та¬рии Е. Куп¬ре¬яновой, 1969.

Уилсон, Э. Мир Чарлза Диккенса. М.: “Прогресс”, 1975.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-03

Թողարկում

Բաժին

Գրականագիտություն

Ինչպես մեջբերել

Ղազարյան Ռ. (2025). Ինքնակենսագրական ժանրը և ինքնակենսագրությունը որպես մանկության և պատանեկության թեման բացահայտելու միջոց. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 16(2 (47), 18-30. https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.2.018