Մանուկ Աբեղյանի լեզվաբանական հայեցակարգը` մերօրյա հայկաբանության նորոգման առհավատչյա

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.B/2026.SP1.028

Բանալի բառեր-:

ստորոգելի, ստորոգյալ, ստորոգիչ, գերակա, ենթակա, նշան, նշանակյալ, նշանակիչ, подлежащее, знак, означаемое, означающее

Ամփոփում

 Մանուկ Աբեղյանն առաջինն էր, որ արևելահայերենի գիտական տեսությունը շարադրեց` հիմնվելով մեր լեզվի իրական կառուցվածքի վրա:

Ժամանակի թոհուբոհով պայմանավորված` հետին պլան էին մղվոմ հատկապես արևմուտքում կրթություն ստացած անձինք և հենց այդ անձանց հանգամանքով պայմանավորված` նրանց ստեղծած գիտական արժեքավոր արտադրանքը: Ինչ խոսք, հետաբեղյանական ժամանակներում եղել են արդի հայերենին վերաբերող արժեքավոր և ուշագրավ հետազոտություններ, սակայն հարկ է արձանագրել, որ այդ շրջանը զգալապես հայերենագիտության ռուսաբան դպրոց է, որովհետև Մ. Աբեղյանի` մեր լեզվի բնույթին հարազատ շարահյուսությունից, որն իր տրամաբանականությամբ ու հիմնարարությամբ այսօր էլ մրցակցելի է արևմտյան դպրոցների հետ, հետագա լեզվաբանները հրաժարվեցին և մեծ չափով ռուսերենի քերականության վրա ձևեցին արևելահայերենի քերականությունը:

Վերանայելու անհրաժեշտություն կա և՛ հնչաբանական, և՛ ձևաբանական բազմաթիվ հարցեր, որոնք հետաբեղյանական շրջանում տարբեր պատճառներով խոտոր գնահատումների են արժանացել:

Ասվածը չի նշանակում, թե անթույլատրելի են Մ. Աբեղյան գիտնականի տեսակետների վիճարկումները: Բնա՛վ: Պարզապես այն արժեքավորությանը, որ Մ. Աբեղյանով է ստեղծվել հայ լեզվաբանության մեջ, արժանին էլ պետք է հատուցել` վերականգնելով մեր լեզվի էությունից բխող այն դրույթները, որոնք բացահայտել է գիտնականը:

Մ. Աբեղյանի տեսությունը հետաքրքիր է և կարևոր իր ներուժությամբ: Այն ստեղծագործելու հնարավորություն տվող հայեցակարգ է, և սույն հետազոտության մեջ նման մի փորձ է արված` վերահաստատելու աբեղյանական ուսմունքի մի քանի էական դրույթներ արդի լեզվաբանության նորագույն մեթոդաբանությամբ, այդ թվում` նշանագիտական հայեցակերպով:

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակի կենսագրությունը

  • Դավիթ Գյուլզատյան, Վանաձորի պետական համալսարան

    Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

    Վանաձորի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ

Հղումներ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Աբեղյան Մ. (1965): Հայոց լեզվի տեսություն, Երևան, «Միտք» հրատ., 700 էջ: [Abeƚyan M. (1965), Hayocʻ lezvi tesowtʻyown, Yerevan, «Mitk‘» hrat., 700].

Աբեղյան Մ. (1985): Մանուկ Աբեղյան, Երկեր, հատոր Ը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 672 էջ: [Abeƚyan M. (1985), Manowk Abeghyan, Yerker, hato̅r ә (8), Yerevan, HSSH GA hrat., 672].

Աթայան Է. (1967): Լեզվի շարահյուսական մակարդակի տարրական միավորը և նրա ձևաբանական արտահայտությունը // ԲԵՀ, հմ 2, էջք 125-138: [Atʻayan E. (1967), Lezvi šarahyowsakan makardaki tarrakan miavorә ev nra jevabanakan artahaytowtʻyownә // BYEH, № 2, eǰk‘ 125-138].

Աթայան Է. (1988), Լեզուների ձևաբանական տիպաբանության առարկան և «անհատա¬կան լեզվական ձևի» բացահայտման խնդիրը // ԲԵՀ, հմ 2, էջք 37-45: [Atʻayan E. (1988), Lezowneri jevabanakan tipabanowtʻyan aṙarkan ev «anhatakan lezvakan» jevi bac‘ahaytman xndirə // BYEH, № 2, eǰk‘37-45].

Աղայան Է. (1987): Աղայան Է., Նախադասություն և ասություն // ԲԵՀ, հմ 1, էջք 121-138: [Aƚayan E. (1987), Naxadasowtʻyown ev asowtʻyown // BYEH, № 1, eǰk‘ 121-138].

Գյուլզատյան Դ. (2016): Գրական արևելահայերենի քերականության հիմունքներ, ուսումնական ձեռնարկ, Երևան, «Գլոբալ համալսարան», 314 էջ: [Gyulzatyan D. (2016), Grakan arevelahayereni k‘erakanowtʻyan himownk‘ner, owsowmnakan jeṙnark, Yerevan, «Global hamalsaran», 314].

Մեյե Անտուան (1978): Հայագիտական ուսումնասիրություններ, Երևան, ԵՊՀ հրատ, 824 էջ: [Meye Antowan (1978), Hayagitakan owsowmnasirowtʻyownner, Yerevan, EPH hrat., 824].

Պարոնյան Հ., Մեծապատիվ մուրացկաններ: http://abrahamyan-tatev.blogspot.com/2018/11/blog-post_64.html (հասանելի էր 20 հունվարի, 2026): [Paronyan H.: Mecapativ mowrac‘kanner: http://abrahamyan-tatev.blogspot.com/2018/11/blog-post_64.html]:

Аветян Э. (1989): Семиотика и лингвистика, Ереван, изд-во ЕГУ, 288 стр. [Avetyan E. (1989), Semiotika I lingvistika, Yerevan, izd-vo EGU, 288].

Аристотель (1976): Сочинения в четерёх томах, том 1, М., «Мысль», 552 стр. [Aristotel (1976), Sochineniya v cheteryox tomax, tom 1, Москва., «Misl», 552].

Атаян Э. (1968): Предмет и основные понятия структурального синтаксиса, Ереван, «Митк», 280 стр. [Atayan E. (1968), Predmet I osnovnie ponyatiya strukturalnogo sintaxisa, Yerevan, «Mitk», 280].

Балли Ш. (1955): Общая лингвистика и вопросы французского языка, Москва, «Иностранная литература», 416 стр. [Balli Sh. (1955), Obshaya lingvistika I voprosi fratsuzskogo yazika, Moskva, «Inostrannaya literatura», 416].

Гегель Г.В.Ф.(2000): Феноменология духа, «Наука», Москва, 496 стр. [Gegel G. V. F. (2000), Fenomenologia dukha, «Nauka», Moskva, 496].

Теньер Л. (1988): Основы структурного синтаксиса, Москва, «Прогрессс», 656 стр. [Tenier L. (1988), Osnovi strukturnogo sintaxisa, Moskva, «Progress», 656].

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-02-17

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Գյուլզատյան Դ. (2026). Մանուկ Աբեղյանի լեզվաբանական հայեցակարգը` մերօրյա հայկաբանության նորոգման առհավատչյա. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 5(1(6), 28-41. https://doi.org/10.46991/BYSU.B/2026.SP1.028