Մ. Աբեղյանի գրի առած «Դավիթ և Մհեր» էպոսապատումի բարբառային արժեքը
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.B/2026.SP1.098Բանալի բառեր-:
էպոս, բանահավաք, բանագետ, պատում, բարբառ, բառապաշար, հնչյունական, տարբերակ, քմայնացումԱմփոփում
Հոդվածում ներկայացված են Մ. Աբեղյանի գրի առած «Դավիթ և Մհեր» պատումի լեզվական առանձնահատկությունները։ Հայկական էպոսի այս տարբերակը անվանի հայագետին պատմել է մոկացի Նահապետը։ 19-րդ դարի վերջին քառորդի լեզվական նյութը բնական ճանապարհով, առանց գիտական մշակման ենթարկվելու հասել է մեր օրեր։ Մոկսի բարբառի բավականին բարդ հնչյունական, քերականական համակարգը և հարուստ բառապաշարը ամփոփող այս տարբերակը դիտարկված է համակողմանիորեն։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բարբառն ունի յուրահատուկ դարձվածքներ, բառապաշարային միավորներ, բայական զարտուղի կազմություններ, որոնք տարածքի մյուս խոսվածքներում արձանագրված չեն։
Կուտակված փաստերի հիման վրա առաջադրվում է, որ հայագիտության 21-րդ դարը դառնա ամբարված էպոսապատումների գիտական վերլուծության, գրարկողների աշխատանքի գնահատման, պատումաբանության գիտական կենտրոնի հաստատման, բանասացների հիշատակման ու մեծարման, անտիպ և տրագրված տարբերակները բարբառային գիտական տառադարձությամբ հրատարակելու ժամանակաշրջան։
Մ. Աբեղյանի գրի առած «Դավիթ և Մհեր» պատումը ուսումնասիրության ծավալուն նյութ է ոչ միայն բանագետների, այլև լեզվի պատմության, բարբառագիտության, ազգային հոգեփիլիսոփայության և այլ գիտակարգերի մասնագետների համար։ Այն վստահելի, հիմնավոր լեզվական փաստեր է տրամադրում հատկապես Մոկսի բարբառի հնչյունական, քերականական, բառապաշարային իրողությունները մանրակրկիտ քննելու առումով։
Մոկսեցի Նահապետի փոխանցած պատկերավոր արտահայտությունները, դարձվածային միավորները, հարադրավոր կառույցները, ժամանակակից հայերենի քերականական կանոններին ոչ համահունչ բայական կազմությունները և լեզվական բազմաթիվ վկայություններ փաստում են գրարկողի հմտության, բանահավաք-բարբառակիր հարաբերությունը գիտականորեն ճիշտ հիմքերի վրա դնելու, ասացողից հնարավորինս շատ տեղեկություններ քաղելու և հայոց լեզվի գանձարանը համալրելու մասին։
Հղումներ
1.Աբեղեան Մ. (1889)։ «Դաւիթ եւ Մհեր» ժողովրդական դիւցազնական վէպ, Շուշի, Միրիջան Մահտեսի-Յակովբեանցի տպարան,– 61 էջ։ [Abeghyan, M. 1889. «Davit’ ev Mher» zhoghovrdakan dyucaznakan vep. Shushi: Mirijan Mahtesi-Hakobeanci tparan].
2. Աբեղեան Մ. (1908)։ Հայ ժողովրդական վէպը, արտատպուած «Ազգագրական հանդէսից», Թիֆլիս, Ն. Աղանեանի տպարան, 212 էջ։ [Abeghyan, M. 1908. Hay zhoghovrdakan vepə. Artatpvatc «Azgagrakan handesic». T’iflis: N. Aghanyani tparan].
3. Աբեղյան Մ. (1966), Երկեր, Ա, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ.,– 572 էջ։ [Abeghyan, M. 1966. Erker. A. Yerevan: HSSH GA Hratarakch’ut’yun].
4. Աբեղյան Մ. (1985)։ Երկեր, Ը, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., –672 էջ։ [Abeghyan, M. 1985. Erker. Ə Yerevan: HSSH GA Hratarakch’ut’yun].
5. Դաւիթ եւ Մհեր (1889)։ Ժողովրդական դիւցազնական վէպ, գրի առաւ Մ. Աբեղեան, Շուշի, Միրիջան Մահտեսի-Յակովբեանցի տպարան, – 61 էջ։ [Davit’ ev Mher, 1889. Zhoghovrdakan dyucaznakan vep. Gri arav M. Abeghyan. Shushi: Mirijan Mahtesi-Hakobeanci tparan].
6. Իսահակյան Ավ. (1951)։ Երկերի ժողովածու, հ 4-րդ, Եր., «Հայաստան» հրատ., 240 էջ։ [Isahakyan, A. 1951. Erkeri zhoghovatcu. h. 4. Yerevan: «Hayastan» Hratarakch’ut’yun].
7. Ղարիբյան Ա. (1939)։ «Սասունցի Դավիթ» ժողովրդական վեպի լեզուն (էջ 79-94), «Սասունցի Դավիթ», Հոբելյանական ժողովածու նվիրված եպոսի 1000-ամյակին, Յեր., Արմֆան, –268 էջ։ [Gharibyan, A. 1939. «Sasunci Davit’» zhoghovrdakan vepi lezun. «Sasunci Davit’» hobelyananka zhoghovatcu nvirvatc eposi 1000-amyakin. Yerevan: Armfan Hratarakch’ut’yun].
8. Մանդինեան Ս. (1881)։ Ազգային դիւցազնական աշխարհ (Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ), Երկրորդ տարուայ ուսմունք եւ ընթերցմունք, Թիֆլիս, Տպարան Մովսէս Վարդանեանցի,–72 էջ։ [Mandinyan, S. 1881.Azgayin dyucaznakan ashkharh (Sasunci Davit’ kam Mheri dur. Erkrord taruay usmunk’ ev ənt’ercmunk’. T’iflis: Tparan Movses Vardaneanci].
9. Մկրյան Մ. (1957)։ Էջեր հայ վիպասանության պատմությունից, Եր., Հայպետհրատ,– 240 էջ։ [Mkryan, M. 1957. Ejer hay vipasanut’yan patmut’yunic. Yerevan: Haypethrat].
10. Մկրյան Մ. (1976)։ Հայ հին գրականության պատմություն, Եր., ԵՊՀ,– 336 էջ։ [Mkryan, M. 1976. Hay hin grakanut’yan patmut’yun. Yerevan: Yerevani Petakan Hamalsarani Hratarakch’ut’yun].
11. Պետերսեն Հ. (1904)։ Հին հայերէնի լեզուի շեշտը // «Հանդէս ամսօրեայ», № 5, էջ 131-133։ [Petersen, H. 1904. Hin hayereni lezui sheshtə// «Handes amsoreay», № 5, 131-133].
12. Ջրբաշյան Է., Մախչանյան Հ. (1980)։ Գրականագիտական բառարան, Եր., «Լույս» հրատ.,– 350 էջ։ [Jrbashyan, E. Makhch’anyan, H. 1980. Grakanagitakan bararan. Yerevan: «Luys» Hratarakch’ut’yun].
13. Սասնա ծռեր (1936)։ Ժողովրդական բանահյուսություն, Ա, Ժողովրդական վեպ, Ա հատոր, խմբագրեց Մ. Աբեղյան, աշխատակցությամբ Կ. Մ-Ոհանջանյանի, Յեր., Պետհրատ, – 1128 էջ։ [Sasna tsrer, 1936. Zhoghovrdakan banahyusut’yun. A. Zhoghovrdakan vep. A hator. Khmbagrec M. Abeghyan, ashkhatakcut’yamb K. M. Ohanjanyani, Yerevan:Pethrat ].
14. Սասնա ծռեր (1977)։ Ժողովրդական վեպ, աշխատությամբ՝ Ս. Հարությունյանի, Եր., «Սովետական գրող» հրատ., –700 էջ։ [Sasna tsrer, 1936. Zhoghovrdakan vep. Ashkhatut’yamb S. Harut’yunyani. Yerevan: «Sovetakan grogh» Hratarakch’ut’yun].
15. Սրուանձտեանց Գ. (1874)։ Գրոց ու բրոց և Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ, Կ. Պօլիս, Օտուն Գաբու ճատտէսի, 465, Տպագրութիւն Ե. Մ. Տնտեսեան,– 192 էջ։ [Sruandzteanc, G. 1874. Groc u broc ev Sasunci Davit’ kam Mheri dur. Polis: Otun Gabu chattesi. 465. Tpagrut’yun E. M. Tntesean].
16. Патканов Г. (1875), Материалы для изучения армянских наречий, выкуск II, Мушский диалект, Санкт Петербург, типография Императорской академии наук,– 71 ст. [Patkanov, G. 1875.Materiali dlya izucheniya armyanskikh narechiy. Vipusk II, Mushskiy dialect. Sankt Peterburg: tipografiya Imperatorskoy akademii nauk].
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Haykanush Mesropyan, Dr. Sasun Hambartsumyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.