Աբեղյանի լեզվաբանական ժառանգության գիտական ուսումնասիրությունը
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.B/2026.SP1.159Բանալի բառեր-:
Մանուկ Աբեղյան, լեզվաբանություն, ժառանգություն, աշխարհաբար, շարահյուսություն, բառարանագրություն, քերականություն, հնչյունաբանությունԱմփոփում
Մանուկ Աբեղյանը հայ լեզվաբանական մտքի ամենախոշոր ներկայացուցիչներից է, որի բազմաբնույթ գործունեությունը որոշիչ նշանակություն ունեցավ հայ նոր գրական լեզվի տեսական ու գործնական ձևավորման մեջ։ Նրա ուսումնասիրությունները հնչյունաբանության, ձևաբանության, իմաստաբանության և շարահյուսության բնագավառներում հիմնադրեցին ժամանակակից հայերենի գիտական ուսումնասիրության նոր որակը։ Աբեղյանի «Հայոց լեզվի տեսություն»-ը, «Աշխարհաբարի քերականություն»-ը և «Աշխարհաբարի շարահյուսություն»-ը դարձան հայերենագիտության դասական աշխատություններ՝ ազատագրելով լեզվի նկարագրությունը գրաբարյան սխեմաների կախվածությունից և հաստատելով աշխարհաբարի ինքնուրույնությունը։ Բառարանագրության ոլորտում նրա կատարած աշխատանքները, այդ թվում՝ ռազմական և բժշկական բառարանների ստեղծումը, նոր փուլ բացեցին հայ բառարանագրության մեջ։ Ուղղագրության բարեփոխման վերաբերյալ Աբեղյանի սկզբունքները, չնայած ժամանակի բանավեճերին, մնացին գիտականորեն հիմնավորված։ Նրա լեզվաբանական ժառանգությունը շարունակում է ապագայի ուսումնասիրողների համար մնալ անսպառ գիտական աղբյուր և հայերենագիտության հիմնասյուններից մեկը։
Հղումներ
Աբաջյան Ա․, Աբեղյանական գործող ուղղագրության անհիմն քննադատությունները, Հուշարձան Մանուկ Աբեղյանին (հոդվածների ժովածու), ԵՊՀ, Եր․ 2023:
Աբաջյան Ա․, Մանուկ Աբեղյանը՝ բառարանագիր, Հուշարձան Մանուկ Աբեղյանին (հոդվածների ժովածու), ԵՊՀ, Եր․ 2023:
Աղայան Է., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 2, Եր., 1958, էջ 150:
Աղայան է․, Մանուկ Աբեղյանի լեզվական ժառանգությունը, ՀԳԱ տեղեկագիր, Երևան, 1965, էջ 4:
Ասատրյան Մ․, Հայ լեզվաբանության անզուգական կոթողը, «Երեկոյան Երևան», № 120, 1965։
Իշխանյան Ռ․, Մեծ հայագետի հոյակապ աշխատության նոր հրատարակությունը, «Գրական թերթ», № 22, 1965։
Հարությունյան Ս․, Մ. Աբեղյան. կյանքը և գործը, Եր., 1970։
Հովհաննիսյան Լ․, Մանուկ Աբեղյանը և ուղղագրության հարցը, Հուշարձան Մանուկ Աբեղյանին (հոդվածների ժովածու), ԵՊՀ, Եր․ 2023:
Ղանալանյան Ա․, Հայագիտության վիթխարի կաղնին, «Գրական թերթ», № 39, 1964։
Ջրբաշյան Է․, Աբեղյանը և հայկական տաղաչափության ուսումնասիրության հարցերը, Հուշարձան Մանուկ Աբեղյանին (հոդվածների ժովածու), ԵՊՀ, Եր․ 2023:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Henrietta Sukiasyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.