Մանուկ Աբեղյանը գրական արևելահայերենի քերականության տեսաբան
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp1.067Բանալի բառեր-:
բառերի տեսակներ, գործառական ածանցներ, բայանուններ, անցողականություն-անանցողականություն, բայածանցներ, սեռի կարգ, կերպի քերականական կարգ, հարացույց, շարակարգ, հոլովների թիվըԱմփոփում
Հոդվածում արծարծվում են գրական արևելահայերենի քերականության այն հիմնահարցերը, որոնց վերաբերյալ մոտ հարյուր տարի առաջ մեծանուն գիտնական Մանուկ Աբեղյանն իր հիմնավոր տեսակետներն է հայտնել և դա արել է իմաստաբանական, տրամաբանական լեզվաբանության սկզբունքներով։ Խոսքը վերաբերում է հատկապես այսպես կոչված «անկախ դերբայները» ինքնուրույն բառեր համարելուն, բայի սեռը հակադրության երկու եզրով սահմանելուն, բայածանցներով ինքնուրույն բառեր ստեղծելուն, հարացույցում հինգ, շարակարգում ութ հոլով ընդունելուն և այլն։ Սրանք անկյունաքարային նշանակություն ունեն ինչպես բառագիտության, այնպես էլ քերականության համար։
Հարաբերակցային տեսության հիմնադիրներ Է․ Աղայանն ու Գ․ Ջահուկյանը, կառուցվածքային լեզվաբանության նվաճումների վրա հիմնվելով, զարգացրել են նրա տեսության դրույթները հատկապես բայանունների, խոնարհման համակարգի, կերպի քերականական կարգի, հոլովների քանակի շուրջ։ Ցավալի է, որ հայերենագիտության այս նվաճումները գրական արևելահայերենի նորմատիվ քերականության մեջ տեղ չեն գտել։
Հղումներ
Մ․ Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր․, 1965, էջ 5։
Մ․ Աբեղյան, Երկեր, հ․ Ը, Եր․, 1985, էջ 532։
Մ․ Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր․, էջ 130-131։
Ա․ Խաչատրյան, Խոսքի մասերի հարցումային դասակարգումը, ԲԵՀ, 1986, հ․ 3, էջ 56-65։
Բ․ Ներսիսյան, Հարցերով բառերի տեսակներն առանձնացնելու մեթոդը, ԲԵՀ, 2017, հ․ 2 (23), էջ 52-65։
Մ․ Աբեղյան, Երկեր, հ․ Ը, էջ 588-591։
Գ․ Ջահուկյան, Ժամանակակից հայերենի անդեմ բայաձևերը («դերբայները»), Հայոց լեզվի տեսության և պատմության հիմնահարցերըը, Բեյրութ, 2000, էջ 58։
Գ․ Ջահուկյան, Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազմություն, Եր․, 1989։
Բ․ Ներսիսյան, Յոթ հոլովի տեսությունը հիմնավորելու նոր մեթոդ, ՎԷՄ համահայկական հանդես, 2017, № 3 (59), էջ 106-117։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.