Պարույր Սևակի «Ամանեջ» վեպը՝ որպես նարատիվ կառույց
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.B/2025.sp1.072Բանալի բառեր-:
նարատոլոգիա, կառուցվածքաբանական վերլուծություն, պատկերային համակարգ, գաղափարական հարցադրումներ, խորհրդանշական պատկերակառույցներԱմփոփում
«Պարույր Սևակի «Ամանեջ» «վեպը՝ որպես նարատիվ կառույց» վերտառությամբ հոդվածում փորձել ենք նարատոլոգիայի՝ պատմողական երկերի կառուցվածքաբանական վերլուծության հիմնական մոտեցումներով քննաբանել Պ. Սևակի «Ամանեջ» անավարտ վեպը։ Նարատոլոգիայի խնդիրն է ուսումնասիրել պատմողական երկերի կառուցվածքը և պատումի գեղարվեստական գործառույթները։
Հոդվածի նպատակն է Պ․ Սևակի անավարտ արձակ խոսքը դիտարկել որպես ավարտուն նարատիվ կառույց՝ քննաբանելով վեպի կառուցվածքաբանական շերտերը՝ ըստ Ռ․ Բարտի տեսության։
Հետազոտության արդյունքում հասել ենք հետևյալ եզրահանգման․Պ․ Սևակի «Ամանեջ» վեպը քննաբանելով նարատոլոգիայի կառուցվածքաբանական տեսության մոտեցումներով, դիտարկելով Ռ․ Բարտի կողմից առաջ քաշված պատմողական երկերի շերտերում տարանջատվող կառուցվածքային մակարդակների տարանջատումներով՝ նկատեցինք, որ Սևակի անավարտ վեպը իր պահպանված հատվածներով կարող է համարվել նարատիվ կայացած կառույց՝ նարատոլոգիական տարաշերտ բացվածքների տրոհումներով։ Այն իր գաղափարագեղագիտական համակարգի ինքնատիպ տարաձևումներով ստանում է գեղարվետական բարձր հնչեղություն։
Հղումներ
1. Գրականության տեսության արդի խնդիրներ, Եր․, ԵՊՀ հր., 2016, էջ 264։
2. Վ․Գաբրիելյան, Դիտարկումներ գրականության ճանապարհին, Երևան, ԵՊՀ հր․, 2018, էջ183:
3. Տե՛ս Барт Р., Введение в структурный анализ повествовательных текстов, В. кн. Французская семиотика։ От структутализма к постструктурализму, М., 2000, էջ 200։
4. Պարույր Սևակ, Ամանեջ, «Արեգ» հր․ Եր․, 2014, էջ 11: 5. Սևակ Ղազարյան, Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը, գեղարվեստական արձակ և գրականագիտություն, «Արեգ» հր, Երևան, 2014, էջ 20։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.