Լեզվամտածողական հոմանիշություն

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.1.113

Բանալի բառեր-:

հոմանիշություն, լեզվամտածողական հոմանիշություն, խոսք, տեքստ, համատեքստ

Ամփոփում

Սույն հոդվածով մենք նպատակադրվել ենք հաստատել գիտական այն հիպոթեզը, ըստ որի՝ հոմանիշության երևույթը  կարող է դրսևորվել նաև միևնույն լեզուն կրող ժողովրդի գրավոր մշակույթում ստեղծված, ընդունված ու կիրառված տարբեր խորհրդանիշների միջև, և այդ հոմանիշությունը կարող է դրսևորվել անկախ այդ խորհրդանիշների բառային իմաստների բովանդակությունից։ Հոմանշության այս տեսակը նկատվում է լեզվի բառային և քերականական մակարդակներից դուրս՝ տվյալ լեզուն ժողովրդի լեզվամտածողության և արժեքային համակարգի մեջ։ Լեզվական մտածողությունն ու արժեքային համակարգը դրսևորվում են տվյալ լեզվով ստեղծված անհատական և բանահյուսական գրական-գեղարվեստական, անգամ պատմագրական, իմաստասիրական այն տեքստերի մեջ, որոնք ամենաշատն են բնորոշ տվյալ հանրության և ազգի մտածողությանն ու դավանած արժեքներին։ Հոդվածն առաջ է քաշվում նման տեքստերն առանձնացնելու, դասակարգելու մոտեցումներ․ խնդիրը առնչվում է այն սկզբունքին, թե հանրությունը, ժողովուրդը ինչ վերաբերմունք ունեն դրանց նկատմամբ։ Հիշյալ հանրային վերաբերմունքը դրսևորվում է այն իրողությամբ, թե արդյոք տվյալ տեքստը շաղկապվու՞մ է ժողովրդի հավաքական հիշողությանը․ եթե  այն ունի առնչություն, այսինքն՝ ժողովուրդը անընդհատ հիշում է դրանք, ուրեմն նման տեքստերը կրում են տվյալ հանրության, ժողովրդի արժեքային համակարգի կնիքը։ Իհարկե, դրանք առաջին հերթին բանահյուսական տեքստերն են և բարձր հեղինակություն վայելող գրողների այն ստեղծագործությունները, որոնք ունեն լայն ճանաչում, որոնք տվյալ ժողովրդի ուշադրությունն են վայելում տարբեր ժամանակաշրջաններում։ Նման տեքստերում համեմատաբար շատ գործածվող, համեմատաբար շատ հանդիպող բառերը, դրանցով արտահայտված  երևույթները, առարկաները առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում՝ հաճախ ձեռք բերելով խորհրդանշային արժեք։

Հոդվածում լեզվամտածողական հոմանիշության գաղափարը խարսխում է հենց խորհրդանշական բառերի արտահայտած իմաստների հոմանիշության վրա։ Հարկավոր է նաև նշել, որ հոդվածը գրելու ընթացքում անհրաժեշտություն է առաջացել անդրադառնալ և ըստ կարելվույն որոշակիացնել մի քանի հասկացություններ,  այնպիսի լեզվաբանական տերմիններ, որոնց սահմանումը լեզվաբանությունը վերջնականապես չի ճշգրտել մինչև օրս։

Հեղինակի կենսագրությունը

  • Թադևոս Տոնոյան, Երևանի պետական համալսարան

    բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ

Հղումներ

Աղայան Է., Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» հրատ., Երևան, 1976 թ., էջ 756։

Գրականագիտական հանդես, Երևան, 2012թ․, թ․ 13

Թումանյան Հ, Երկերի լիակատար ժողովածու, հ.8, Երևան, 1999, 710 էջ։

Թումանյան Հ., Երկերի լիակատար ժողովածու տասը հատորով, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, հատոր. 2, 2018, 687էջ։

Լոտման Յու., «Միֆ, անուն, մշակույթ», «Ոգի-Նաիրի»Ստեփանակերտ, 2012թ., 344 էջ ։

Խորենացի Մ., Հայոց պատմություն, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան,1981., 428 էջ

Համբարձումյան Ն., Տեքստ և մեկնություն, Տիր, Երևան, 2013, 176 էջ։

«Հայ հին և միջնադարյան քնարերգություն», «Լույս» հրատարակչություն, Երևան, 1986թ., 463էջ

Մեծարենց Մ., Երկերի լիակատար ժողովածու, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1981թ, 456 էջ։ Նարեկացի Գ., «Մատեան ողբերգութեան», Երևան, 1985. 1124 էջ:

Չարենց Ե., Պոեմներ և բանաստեղծություններ, երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1984, 711 էջ։

Պետրոսյան Հ., Հայերենագիտական բառարան, «Հայաստան» հրատ., Երևան, 1987, 688 էջ:

Սուքիասյան Ա., Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967թ., էջ 334

Տերյան Վ., Երկերի ժողովածու չորս հատորով, Երևան, <<Հայաստան>> հրատ, 1973թ., հ2, 418 էջ ։

Տերյան Վ, Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 1, Հայպետհրատ, Երևան,1960թ., 384էջ։

Տոնոյան Թ․, «Հայերենի տեքստը և լեզվամտածողական արժեհամակարգը», Վաչագան Բարեպաշտ, Ստեփանակերտ, 2016թ., 404 էջ։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-07

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Տոնոյան Թ. (2025). Լեզվամտածողական հոմանիշություն. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 16(1 (46), 113-129. https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.1.113