About the Journal

«Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն» հանդեսը լույս է տեսնում 2010 թվականից:  Ժառանգորդն է «Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսի (1967-2009): Ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի սահմանած՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Հանդեսում տպագրվում են ԵՊՀ-ի և ՀՀ այլ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի հայագետներ, բանասերներ, լեզվաբաններ, ժուռնալիստիկայի ոլորտի մասնագետներ: Լույս է տեսնում տարեկան երեք անգամ, ունի կայուն համարանիշ և 6-6.5 մամուլ ծավալ: Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տպագրված հոդվածներն ունենում են երեք լեզվով ամփոփում: Հեղինակների մասին այդ երեք լեզվով տրվում է համառոտ տեղեկատվություն: Հանդեսն ունի խմբագրական խորհուրդ,  գլխավոր խմբագիրն է Լևոն Ավետիսյանը: