Հայերեն թարգմանված հեքիաթների նմուշները Հովհ. Թումանյանի անձնական գրադարանում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2022.sp1.068Keywords:
Թումանյան, հեքիաթ, թարգմանություն, օտարալեզու, գրադարան, պատմություն, մանուկ, պատկերազարդում, ժողովածու, ընթերցող, թանգարանAbstract
Հոդվածում առաջին անգամ անդրադարձ է կատարվում 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հայերեն թարգմանված օտարալեզու մի շարք հեքիաթների, որոնց տպագիր օրինակները պահվում են Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանում:
Բանաստեղծի հարուստ ու բազմաբովանդակ գրադարանի զգալի մասը պահպանվում և հետազոտվում է Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում: Տարբեր ժողովուրդների բանահյուսական մշակույթին, հատկապես՝ հեքիաթի ժանրին քաջածանոթ Թումանյանն իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում առանձնահատուկ կարևորել է դրանց հայերեն թարգմանությունները, պատկերազարդումների և որակյալ տպագրության ճաշակավոր ապահովումը հայ մեծ ու մանուկ ընթերցողի աշխարհայացքի ձևավորման համար: Ըստ Թումանյանի՝ «Հեքիաթները անդունդներ են՝ խորը, անծայր, անվերջ… Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է. նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում»[1]։
Հոդվածում անդրադառնալով Թումանյանի գրադարանում առկա, ինչպես նաև այդ շրջանում «Հասկեր» մանկական հանդեսում տպագրված հայերեն թարգմանված հեքիաթներին` հնարավոր է դառնում մասամբ պատկերացում կազմել ոչ միայն 20-րդ դարասկզբի հայ թարգմանական գրականության որոշ ավանդներին, հետաքրքրությունների շերտին, այլև տեսանելի դարձնել այն միջավայրը, որտեղ իր թարգմանական գոհարներով հանդես էր գալիս Հովհաննես Թումանյանը:
[1] Նվ. Թումանյան, Հուշեր և զրույցներ, Եր., 1987, էջ 225:
References
Книга былин. Свод избранных образцов русской народной эпической поэзии. Изд. 7-ое, М., 1907
Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 5, Եր., Գիտություն հրատ., 1996
Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 9, Եր., Գիտություն հրատ., 1998
Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 10, Եր., Գիտություն հրատ., 1999
Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, Եր., լույս հրատ., 1987
Հասկեր,1907, N4
Հասկեր, 1909, N2
Հասկեր, 1910, N3
Հասկեր, 1912, N5-6
«Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդես, պրակ 3, Եր., 2011
«Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդես, պրակ 6, Եր., 2019
Պատմա-բանասիրական հանդեսում, N 2, 1986
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.