Անհատի լեզուն աբեղյանական լեզվականոնարկման զուգահեռներում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp1.016Keywords:
լեզվի կանոնարկում, անհատի լեզու, լեզվագործունեություն, խոսողություն , անհատի լեզվի փոփոխություն, լեզվի կանոնական համակարգի փոփոխություն , բարբառակիր անհատ, օտարալեզու անհատ, բանաստեղծ անհատAbstract
Հոդվածի նյութն է անհատի լեզվի քննությունը մեծանուն գիտնական Մ. Աբեղյանի լեզվաբանական աշխատություններում: Ըստ ամենայնի նկարագրված է անհատի դերը լեզվի ծագման, փոփոխության, զարգացման գործընթացում՝ հիմնաշեշտը դնելով աբեղյանական այն դրույթի վրա, որ լեզուն չի կարող բացառություն լինել բնության և հասարակության օրենքներից, այն չի կարող չփոփոխվել, և փոփոխություններ իրականացնողն անհատն է: Լեզվաբանը «անհատական լեզուներ» ասելով հասկանում է աբստրակտ, վերացարկված լեզվի (հանրության լեզվի) կոնկրետ, իրական, շոշափելի արտահայտությունը, իսկ հանրության լեզուն համարում է կոնկրետ լեզուների ընդհանուրը: Միաժամանակ նա անհրաժեշտ ուշադրություն է դարձնում գրական լեզվի՝ անհատների լեզուները միացնելու-միասնականացնելու գործառույթին:
Ուսումնասիրության նպատակն է ցույց տալ, որ լեզվականոնարկման զուգահեռականներում անհատի լեզվի քննական վերլուծություններում Աբեղյանի որդեգրած լեզվաբանական ուղղության գլխավոր արժանիքը հենց լեզվագործունեության (խոսողության) պատմական ըմբռնումն է, և «աբեղյանական հակասություն»-ը հիմնավորված չէ:
Նյութի արդիականությունը պայմանավորված է ժամանակակից համընդհանուր լեզվաբանության մի քանի հիմնախնդիրների լուծման առաջնահերթությամբ: Մ. Աբեղյանի անհատական լեզուների տեսությունն անմիջականորեն առնչվում է լեզվի ծագման, նախալեզվի գոյության և նրա վերականգնման, ցեղակից լեզուների առաջացման, ամեն հնչյունի գոյաբանական-ծագումնաբանական արժեքի վերհանման (բառային իմաստակրության առումով), այս կամ այն հնչյունների կապակցության հետ այս կամ այն առարկայի կամ գործողության մտապատկերի զուգորդվածության հարցերին: Աբեղյանական տեսության վերջնարդյունքում անհատական լեզուները «առանձին-առանձին բարբառներ են տարրական ձևով» և անգամ նախալեզվի ծագումնաբանական հիմքում կարող են դրվել:
References
Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Եր., 1965:
Աբեղյան Մ., Երկեր, հ. Բ Հայ քնարական բանահյուսություն, Եր., 1967,
Աղայան Է., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 2, Եր., 1962:
Աղաջանյան Զ., Ձևաբանական նորմ և խոսքի մշակույթի հարցեր, Եր., 2007:
Հարությունյան Ս., Մանուկ Աբեղյան. Կյանքն ու գործը, Եր., 1970:
Պետրոսյան Հ., Գալստյան Ս., Ղարագյուլյան Թ., Լեզվաբանական բառարան, Եր., 1975:
Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն, Եր., 1987:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.