Մանուկ Աբեղյանը գրական արևելահայերենի քերականության տեսաբան

Authors

  • Բագրատ Ներսիսյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp1.067

Keywords:

բառերի տեսակներ, գործառական ածանցներ, բայանուններ, անցողականություն-անանցողականություն, բայածանցներ, սեռի կարգ, կերպի քերականական կարգ, հարացույց, շարակարգ, հոլովների թիվը

Abstract

Հոդ­վա­ծում ար­ծարծ­վում են գրա­կան ար­ևե­լա­հա­յե­րե­նի քե­րա­կա­նութ­յան այն հիմ­նա­հար­ցե­րը, ո­րոնց վե­րա­բեր­յալ մոտ հար­յուր տա­րի ա­ռաջ մե­ծա­նուն գիտ­նա­կան Մա­նուկ Ա­բեղ­յանն իր հիմ­նա­վոր տե­սա­կետ­ներն է հայտ­նել և դա ա­րել է ի­մաս­տա­բա­նա­կան, տրա­մա­բա­նա­կան լեզ­վա­բա­նութ­յան սկզբունք­նե­րով։ Խոս­քը վե­րա­բե­րում է հատ­կա­պես այս­պես կոչ­ված «ան­կախ դեր­բայ­նե­րը» ինք­նու­րույն բա­ռեր հա­մա­րե­լուն, բա­յի սե­ռը հա­կադ­րութ­յան եր­կու եզ­րով սահ­մա­նե­լուն, բա­յա­ծանց­նե­րով ինք­նու­րույն բա­ռեր ստեղ­ծե­լուն, հա­րա­ցույ­ցում հինգ, շա­րա­կար­գում ութ հո­լով ըն­դու­նե­լուն և­ այլն։ Ս­րանք անկ­յու­նա­քա­րա­յին նշա­նա­կութ­յուն ու­նեն ինչ­պես բա­ռա­գի­տութ­յան, այն­պես էլ քե­րա­կա­նութ­յան հա­մար։

Հա­րա­բե­րակ­ցա­յին տե­սութ­յան հիմ­նա­դիր­ներ Է․ Ա­ղա­յանն ու Գ․ Ջա­հուկ­յա­նը, կա­ռուց­ված­քա­յին լեզ­վա­բա­նութ­յան նվա­ճում­նե­րի վրա հիմն­վե­լով, զար­գաց­րել են նրա տե­սութ­յան դրույթ­նե­րը հատ­կա­պես բա­յա­նուն­նե­րի, խո­նարհ­ման հա­մա­կար­գի, կեր­պի քե­րա­կա­նա­կան կար­գի, հո­լով­նե­րի քա­նա­կի շուրջ։ Ցա­վա­լի է, որ հա­յե­րե­նա­գի­տութ­յան այս նվա­ճում­նե­րը գրա­կան ար­ևե­լա­հա­յե­րե­նի նոր­մա­տիվ քե­րա­կա­նութ­յան մեջ տեղ չեն գտել։

Author Biography

Բագրատ Ներսիսյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ

References

Մ․ Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր․, 1965, էջ 5։

Մ․ Աբեղյան, Երկեր, հ․ Ը, Եր․, 1985, էջ 532։

Մ․ Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր․, էջ 130-131։

Ա․ Խաչատրյան, Խոսքի մասերի հարցումային դասակարգումը, ԲԵՀ, 1986, հ․ 3, էջ 56-65։

Բ․ Ներսիսյան, Հարցերով բառերի տեսակներն առանձնացնելու մեթոդը, ԲԵՀ, 2017, հ․ 2 (23), էջ 52-65։

Մ․ Աբեղյան, Երկեր, հ․ Ը, էջ 588-591։

Գ․ Ջահուկյան, Ժամանակակից հայերենի անդեմ բայաձևերը («դերբայները»), Հայոց լեզվի տեսության և պատմության հիմնահարցերըը, Բեյրութ, 2000, էջ 58։

Գ․ Ջահուկյան, Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազմություն, Եր․, 1989։

Բ․ Ներսիսյան, Յոթ հոլովի տեսությունը հիմնավորելու նոր մեթոդ, ՎԷՄ համահայկական հանդես, 2017, № 3 (59), էջ 106-117։

Downloads

Published

2024-02-19

How to Cite

Ներսիսյան Բ. (2024). Մանուկ Աբեղյանը գրական արևելահայերենի քերականության տեսաբան. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 3, 67–78. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp1.067