Անգործածականությունը որպես քերականական ենթակարգերի որոշման հիմնախնդիր
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2022.sp2.028Keywords:
քերականական ձև, հոլովման համակարգ, եզակի թիվ, հոգնակի թիվ, անգործածականություն, բայ, անկանոն բայ, գոյական, դերանուն, քերականական բառարանAbstract
Քերականական տարբեր համակարգերում կարող են լինել բառաձևեր, որոնք չեն գործածվում կամ շատ հազվադեպ են գործածվում, բայց իրենց կազմությամբ չեն հակասում ընդհանուր համակարգին։ Օրինակ՝ շատ գոյականների ներգոյական հոլովաձևը գործածական չէ կամ եզակի թվով գործածական չէ, բայց հոգնակին լայն կիրառություն ունի։ Այսինքն՝ հարացույցի որոշ ձևեր կարող են անգործածական լինել, բայց դրանք ենթադրելի են, քանի որ քերականական կազմությամբ և արտահայտած իմաստով տեսականորեն կարող են գոյություն ունենալ։ Անգործածական կամ հազվադեպ գործածվող քերականական այսպիսի ձևեր կարող են լինել թե՛ գոյականի, թե՛ դերանվան, թե՛ բայի համակարգերում և վերաբերում են նրանց քերականական տարբեր կարգերին։ Սակայն այդ երևույթն ամենից շատ դրսևորվում է գոյականի հոլովման համակարգում։ Հարց է ծագում, թե արդյո՞ք պետք է համարվի, որ նման ձևեր գոյություն չունեն, թե՞ պետք է չբացառվի նրանց հնարավոր գործածությունը։ Այս խնդիրը հատկապես կարևորվում է քերականական բառարաններ կազմելիս, որոնցում պետք է ներկայացվեն բառի քերականական բոլոր ձևերը։ Հոդվածում քննվում են այս հիմնախնդրին առնչվող հարցեր, բերվում են եղած որոշ մոտեցումներ, փորձ է արվում ճանապարհ գտնելու առաջացող խոչընդոտները հաղթահարելու համար։
References
Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1974, էջ 206-208։
Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2002, էջ 256։
Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» հրատ., Երևան, 1976, էջ 787։
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ. 3, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1974, էջ 250։
Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, «Հայաստան» հրատ, Երևան, 1987, էջ 481։
Վ. Տերյան, Երկերի ժողովածու (կազմ.՝ Վ. Պարտիզունի), հ. 1, Հայպետհրատ, Երևան, 1960, էջ 163։
Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2002, էջ 70։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.