Նկատառումներ խոսքի մասերի դասակարգման և ներխոսքիմասային հարցերի շուրջ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2022.sp2.057Keywords:
լեզվաբանական գիտաճյուղ, դպրոցական-նորմատիվ քերականություն, քերականական կառուցվածք, խոսքի մաս, գոյական, ածական, թվական, դերանուն, ընդունելություն, դերբայ, միջարկություն, ձայնարկություն, եղանակավորող բառեր, նմանաձայնություն, իմաստագործառական հատկանիշ, խոսքիմասային բազմապատիկությունAbstract
Հոդվածում հեղինակն ուսումնասիրման նյութ է դարձրել խոսքի մասերն ու ներխոսքիմասային հարցերը՝ համառոտակի անդրադառնալով ինչպես Դիոնիսիոս Թրակացու, հռոմեացի և լատին քերականների, այնպես էլ հայ լեզվաբանական մտքի հսկաների՝ Մ. Աբեղյանի, Հր. Աճառյանի, Գ. Ջահուկյանի, Ս. Աբրահամյանի, Էդ. Աղայանի, Ստ. Պալասանյանի, Գ. Սևակի ու Ար. Ղարիբյանի, Հովհ. Բարսեղյանի և այլոց քերականագիտական հայացքներին, առավել հանգամանալից՝ խոսքի մասերի դասակարգման հարցերին, հատկապես դերանուն խոսքի մասի բնութագրման հակադիր տեսակետներին՝ որոշակի դեպքերում արտահայտելով սեփական դիրքորոշումը:
Ուսումնասիրման բուն նպատակը դպրոցական-նորմատիվ քերականության մեջ արդի լեզվական առումով դերանուն, մակբայ խոսքի մասերը առավել պարզ և մատչելի ներկայացնելն է, ինչպես նաև խոսքի մասերին ծագումնաբանական անդրադարձ կատարելը:
References
Адонц Н. Дионисий Фракийский и армянские толкователи. Петроград, 1915, с. 12.
Հ. Խ. Բարսեղյան, Հայերենի խոսքի մասերի տարբերակման տեսությունները, Եր., 1975, էջ 6-7:
Գ. Բ. Ջահուկյան, Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում (5-15-րդ դդ.), Եր., 1954, էջ 14:
Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, «Հայաստան» հրատարակչություն, Եր., 1987, էջ 286:
Հր. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. III, Եր., 1957, էջ 16:
Հ. Ա. Հարությունյան, Ածական անուն, դերանուն, Եր., 1976, էջ 75:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.