Կանգնել և նստել բայերի լրացումառությունը դարձվածքներում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2022.sp2.110Keywords:
լրացումառություն, դարձվածք, պարագաառություն, դարձվածային սերտաճում միասնություն կապակցություն, զուգաբայAbstract
Հայերենի դարձվածքներում նստել և կանգնել չեզոք սեռի հականիշ բայերի լրացումառության հնարվորություների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ բայերը գերազանցապես պահանջում են բուն տեղի, ձևի և չափի պարագա լրացումներ: Վերջիններս մի դեպքում արտահայտվում են հոլովաձևերով և կապական կապակցություններով, մյուս դեպքում՝ չթեքվող խոսքի մասով։ Հոլովաձևերով արտահայտված որոշ լրացումներ ունեն այլ հոլովով արտահայտված զուգաձևեր, որոնք առկա են հայոց լեզվի բարբառային շերտում: Խնդրո առարկա բայերով ձևավորված դարձվածքները հիմնականում ժողովրդախոսակցական լեզվի արտահայտություններ են։
Կապակցելիական ավելի լայն հնարավորություններով օժտված է նստել բայը, որը որոշ դարձվածքներում հանդես է բերում կրկնասեռություն. այն կապել և խաչել զուգաբայերով պայմանավորված, արտահայտում է ներգործական սեռի քերականական իմաստ՝ պահանջելով սեռի խնդիր լրացում։
References
Բադիկյան Խ․, Ժամանակակից հայերենի դարձվածային միավորները, Երևան, 1986։
Գալստյան Ս․, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Ե․, 1975,
http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=55 ։
Մուրվալյա նԱ․, Հայոց լեզվի դարձվածաբանություն և բայակազմություն, Ե․, 1959։
Ջահուկյան Գ., Ժամանակակից հայոց լեզվի տեսության հիմունքներ, Ե․, 1974:
Քոսյան Վ., Ժամանակակից հայերենի բառակապակցությունները, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1975:
Шанский И.М. Фразеология современного русского языка, изд. 2-е «ВШ», М., 1969. Изд. 3-е, М., 1985.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.