Սիրարփի Կարապետյան Ծիսական առարկաների հինհայերենյան անվանումների բառակազմական կաղապարները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.083Keywords:
եզրույթ, ծիսական իմաստ, քրիստոնեություն, գոյական, ածական, բարդ, ածանցավոր, իմաստային, բառային կազմ, հնչյունափոխությունAbstract
Հայ եկեղեցական մշակույթը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքի գրեթե բոլոր բնագավառների համար և շոշափում է հասարակական գիտակցության բոլոր ձևերը՝ բարոյագիտություն, փիլիսոփայություն, գրականություն, պատմագրություն և այլն: Հին և Նոր Կտակարանների թարգմանությունները, որոնք տվեցին այդ բազմապիսի բնագավառների հայալեզու եզրույթներն ու հայերեն ճկուն արտահայտչաձևերը, իրենց հերթին նպաստեցին ինքնուրույն և թարգմանական գրականության հետագա զարգացմանը:
Սույն հոդվածում անդրադարձ է արվում ծիսական առարկաների հինհայերենյան անվանումներին, դրանց կաղապարների զարգացմանը հայերենում: Ծիսական իմաստ արտահայտող բառերի քննությունը հետաքրքիր է ոչ միայն լեզվաբանական տեսակետից, այլև պատմական, ազգագրական և մշակութային առումներով: Քննության առնված ծիսական բոլոր եզրույթները կազմությամբ բաղադրյալ բառեր են՝ բարդ և ածանցավոր:
Հայտնի է, որ հայերենն աչքի է ընկնում բառակազմական ճկունությամբ և լայն հնարավորություններով, իսկ ծիսական բովանդակության բառերը հիմնականում բառակազմական տեսանկյունից արդյունավետ են. ունեն կապակցելիական մեծ հնարավորություններ: Ծիսական առարկաները եղել են մարդկային մշակույթի և հոգևոր կյանքի անբաժանելի մասը հազարամյակների ընթացքում: Դրանք ծառայում են ոչ միայն որպես ծիսական արարողությունների գործիքներ, այլև խորհրդանիշներ, որոնք կրում են խորը իմաստներ և կապում անհատներին իրենց համոզմունքներին ու ավանդույթներին: Շատերի համար ծիսական առարկաները ներկայացնում են անձնական կապեր հավատքի և ինքնության հետ: Նրանք ծառայում են իբրև հիշեցումներ մարդու արմատների և արժեքների մասին՝ կարիքի մեջ տրամադրելով մխիթարություն և առաջնորդություն: Դրանք կարող են փոխանցվել նաև սերնդեսերունդ՝ պահպանելով և ամրապնդելով ընտանեկան ավանդույթներն ու հավատալիքները:
References
Աճառեան Հ., Հայերէն արմատական բառարան (ՀԱԲ), Երևան 1926:
Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, մաս 1, Երևան 1940:
Առձեռն բառարան հայկազնեան լեզուի(ԱԲ), Վենետիկ, 1865:
Ասլանյան Ս., Ակնարկներ ժամանակակից հայոց լեզվի բառագիտության և տերմինաբանության, Երևան 1982:
Աւետիքեան Գ., Հ. Սիւրմելեան, Մ. Աւգերեան, Նոր հայկազեան բառարան (ՆՀԲ), հ. 1, Երևան 1979, հ. 2, Երևան, 1981:
Բարսեղյան Հ. , Հայերեն ուղղագրական-ուղղախոսական- եզրաբանական բառարան, Երևան 1973:
Գյուրջինյան Դ., Կրոնաեկեղեցական լեզվական միավորների քննություն, Ս. Էջմիածին, 2002:
Գյուրջինյան Դ., Հայերենի բառակազմորեն «ամուլ» բուսանունների մասին, Բանբեր Երևանի համալսարանի, Երան, 2000:
Խաչատրյան Լ., Գրաբարի բացատրական բառարան. Ձևաբանորեն տարարժեք բառեր, Երևան, 2003:
Կարապետեան Ս., Ծիսական առարկաների հինհայերէնեան անուանումները՝ որպէս հայերէնի բառային կազմի հարստացման աղբիւր, «Էջմիածին» 2023, Երևան, 2003:
Համաբարբառ գրաբար Աստուածաշնչի, Երևան, 2012, (ՀԳԱ):
Հովհաննիսյան Լ., Գրաբարի բառարան. Նոր հայկազյան բառարանում չվկայված բառեր, Երևան, 2010:
Հովսեփյան Լ., Գրաբարի բառակազմությունը, Երևան 1987, էջ 299:
Ղազարեան Ռ. , Աւետիսեան Հ., Նորայայտ բառեր գրաբարում, Երևան, 2007:
Ղազարեան Ռ. , Գրաբարի հոմանիշների բառարան, Երևան, 2006:
Ղազարեան Ռ., Գրաբարի բառարան (ԳԲ), Երևան, 2000:
Ղազարեան Ռ., Գրաբարի դարձուածաբանական բառարան, Երևան, 2012:
Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան (ՀԲԲ), Երևան 1944:
Մեսրոպյան Հ., Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի երկերի բառարան, Մոնրեալ, 2000:
Մեսրոպյան Հ., Կրոնաեկեղեցական բառապաշարը հայերենի բարբառներում, Երևան, 2016:
Չէպէյեան արքեպս. Ղեւոնդ, Ծիսական գիտելիքներ, Անթիլիաս-Լիբանան, 1986:
Պապիկյան Ս., Հայերենի կրոնաեկեղեցական բառապաշարը և նրա պատմական զարգացումը, Երևան, 2011:
Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Երևան, 2010:
Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան, Երևան, 1987:
Օհանյան Հ., Ժամանակակից հայոց լեզվի բառապաշարը և նրա հարստացման միջոցները, Երևան 19Հնն82, էջ 114:
Օրմանեան արքեպս. Մ., Ծիսական բառարան(ԾԲ), Անթիլիաս-Լիբանան, 1979:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.