Իրավունքի իմաստային դաշտի բառերը ըստ «Կանոնք Հովհաննու Մանդակունւոյ հայոց կաթողիկոսի»

Authors

  • Վարդուհի Բարսեղյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.104

Keywords:

Հովհան Մանդակունի, կանոններ, իրավունքի իմաստայի դաշտի բառեր, իմաստաբանություն

Abstract

V-րդ դարի եկեղեցական գործիչ Հովհան Մանդակունին մեզ է թողել ստեղծագործությունների հարուստ ժառանգություն։ Բացի հոգևոր երգերից, ճառերից, խրատներից ու շարականներից, նրա անունով մեզ հայտնի են առանձին հոդվածների բաժանված եկեղեցաբանական և կրոնաբանական ինը կանոններ, որոնք զետեղված են «Կանոնագիրք Հայոց»-ի էջերում։ Դրանք թույլ են տալիս հասկանալ ժամանակի եկեղեցական կյանքի սովորույթները, տարածված օրենքներն ու դրանց  խախտումների համար սահմանված պատիժները, ինչպես նաև նկատել գրաբար բնագրի առանձնահատկությունները՝ լեզվաբանական տեսանկյունից։ Սույն հոդվածում քննվել են «Կանոնք Հովհաննու Մանդակունւոյ Հայոց Կաթողիկոսի» երկում տեղ գտած իրավունքի իմաստային դասին պատկանող բառերը։ Քննությունը ցույց է տվել, որ իրավունքին վերաբերող բառապաշարը հիմնականում ներառում է իրանական փոխառություններ, ինչպես նաև բնիկ հնդեվրոպական արմատներից սերվող բառեր, որոնք շարունակում են արդի մնալ նաև արևելահայերենում։ Հիբրիդային կազմավորումները կանոններում սակավ են, իսկ դարձվածային միավորները հիմնականում բայական են: Չնայած բնագրային տեքստի հակիրճությանը, քննության արդյունքում բացահայտվել և ուրվագծվել են իրավունքի ոլորտին առնչվող 32 բառ և դարձվածային միավորներ: Ուսումնասիրված բառերի իմաստաբանական և ստուգաբանական առանձնահատկությունները բացահայտում են գրաբարի այս շրջանի լեզվաբանական դրսևորումները և կարգայնացումները։

Author Biography

Վարդուհի Բարսեղյան, Երևանի պետական համալսարան

Հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ

 

 

References

Գ. Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր., 2010։

Կանոնագիրք Հայոց, հատոր Ա, Եր., 1964։

Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հ․1, Եր., 2007։

Հր. Աճառեան, Հայերէն արմատական բառարան, Եր., 1926։

Downloads

Published

2024-06-18

How to Cite

Բարսեղյան Վ. (2024). Իրավունքի իմաստային դաշտի բառերը ըստ «Կանոնք Հովհաննու Մանդակունւոյ հայոց կաթողիկոսի». Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 3, 104–110. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.104