Ինքնության և մշակութային ավանդույթի բախումը էմիգրանտական գրականության մեջ

Authors

  • Ամալյա Սողոմոնյան Yerevan State University

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.1.025

Keywords:

Էթնիկ հիշողություն, ամերիկյան գրական խառնարան, հավերժական վերադարձ, էթնոգենեզ, փախստական, ինքնություն, պատկանելություն, էկզիստենցիալ ընտրություն, աքսոր, օտարում

Abstract

Հոդվածի նպատակն է էմիգրանտական գրականության համատեքստում
վերլուծել էթնիկ հիշողության, հավերժական վերադարձի, ամերիկյան գրական խառնարանի առանձնահատկությունները: Հոդվածում ներկայացված է
էթնիկ մշակույթի և գերմշակույթի բախումը՝ էթնոգենեզով պայմանավորված:
Կարոտի, ինքնության, պատկանելության, բազմամշակութայնության, այլության և աքսորի կոնցեպտների քննությունն օգնում է վեր հանելու հոգեբանական մի շարք իրողություններ, որոնց էմիգրանտն առերեսվում է՝ գաղթական
(էմիգրանտ) դառնալով: Ներգաղթյալի կարևորագույն խնդիրներից մեկը նոր
միջավայրում դառնում է ազգային գենետիկ կոդի պահպանումը: Հոդվածում
ներկայացված են միգրացիայի տեսակներն ըստ մոտիվացիայի, օրինակ՝ կամավոր կամ հարկադիր։ Այս պարագայում հատկապես տարբեր է լինում
մարդկանց հոգեվիճակը, քանի որ կոնտրաստային են տարբերությունները
միգրացիաների միջև։ Կամավոր միգրանտներն ունեն հստակ մոտիվացիա, որոշակի պլաններ, նպատակներ։ Ի հակառակ սրան, հարկադիր միգրացիայի
դիմողները սովորաբար զուրկ են նպատակներից և մոտիվներից, տեղաշարժվում են սեփական կամքին հակառակ, չեն ունենում պլաններ և պատկերացումներ սեփական ապագայի վերաբերյալ, չեն ունենում կյանքն այլ վայրում
շարունակելու որևէ հիմք։ Նրանց բնորոշ է անորոշ և առկախված վիճակը։

Author Biography

Ամալյա Սողոմոնյան, Yerevan State University

ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս

References

Salman Rushdie, Imaginary Homelands: Essays and Criticism 1981-1991, London: Granta Books, 1992, էջ 279

Zygmunt Bauman, Globalization: The Human Consequences, Cambridge: Polity Press, 1998, էջ 2

Salman Rushdie, Shame, London: Vintage, 1995, էջ 85

Ha Jin, The Writer as Migrant, Chicago: University of Chicago Press, 2008, էջ 86

Said, Reflections on Exile, CSUN, 1984, էջ 186

Harry Levin, Literature and Exile, in Refractions: Essays in Comparative Literature, New York: Oxford University Press, 1966, էջ 62

Homi K. Bhabha, The Location of Culture, London: Routledge, 1994, էջ 145

Joseph Brodsky, The Condition We Call Exile, or Acorns Aweigh, 1987, in OnGrief and Reason: Essays, New York: Farrar, Straus and Giroux, 1995, էջ 23-24

Peter Balakian, The Burning Tigris: The Armenian Genocide and America's Response Paperback, 2004

Chris Bohjalian, Sandcastle Girls, http://history.farmlib.org/pdfs/Sandcastle_Girls.pdf

John T. Hatfield, Identity as Theory and Method for Ethnic Studies, Vol. 9, No. 1, January 1986

Marieke Slootman, Ethnic Identity, SocialMobility and the Role of Soulmates, 2017, էջ 13

Vladimir Nabokov, Pnin, https://pdfcorner.com/download-pnin-pdf-book-by-vladimir-nabokov

Thomas Wolfe, You Can’t Go Home Again: New York: London: Harper and Row, 1940 էջ 64

Л. Митрохин, Американские миражи, http://leftinmsu.narod.ru/polit_files/books/mirages.html

Downloads

Published

2022-03-21

How to Cite

Սողոմոնյան Ա. (2022). Ինքնության և մշակութային ավանդույթի բախումը էմիգրանտական գրականության մեջ. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 13(1 (37), 25–34. https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.1.025

Issue

Section

Գրականագիտություն