Լեզվաոճական հնարների գործառույթները Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք» վեպում

Authors

  • Սյուզաննա Նավասարդյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.1.058

Keywords:

Սինեսթեզիա, նորաբանություն, բույր, հոտառություն, հոտ, զգայարանների համակցություն, բուրմունքի հանճար

Abstract

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել և վեր հանել գերմանացի արձակագիր և դրամատուրգ Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք» վեպի լեզվաոճական հնարները, նրանց առանձնահատկությունները, ինչպես նաև խոսքային կառուցվածքները, որոնք բնորոշ են տարբեր դարաշրջաններին։ Հետազոտության ընթացքում կիրառվել են վերլուծական և համեմատական մեթոդները: «Օծանելիք» վեպը լայն հեղինակություն է ձեռք բերել ոչ միայն սյուժեի ինքնատիպության և կառուցվածքի, որը հիմնված է պոստմոդերնիստական և էքզիստենցիալիստական վեպերի լեզվաոճական շերտերի համադրումով, այլ նաև տարբեր ժանրային տարրերի միաձուլուման շնորհիվ։ Ընդունելով «հոտ» փոխաբերությունը որպես իր ստեղծագործության կառուցվածքային և իմաստային հայեցակարգային միավոր՝ Պ. Զյուսքինդը ստեղծում է իր հեղինակային նորաբանությունները, որոնք ձևավորվել են մարդկային գրեթե բոլոր զգայարանների սինեսթեզիկ համակցությամբ։ Այս կերպ հեղինակին հաջողվում է ստեղծել գլխավոր հերոսի՝ Գրենույի և վեպի այլ գործող անձանց կերպարները: Օգտագործելով կերպարների լեզվական ոճերը ոչ միայն երկխոսությունների, այլև նրանց «ներքին» մենախոսությունների ընթացքում՝ հեղինակը միանգամից մի քանի գործառութային խնդիր է իրականացնում՝ հիմնավորելով նրանց գործողությունների դրդապատճառները, բացահայտելով վեպի լարված և խճճված սյուժետի առանցքային էությունը՝ ցնցելով ընթերցողին գեղեցկության և չարության հակադրությամբ: Վեպի հիմնական խնդիրն է դառնում իր իսկ ստեղծած աշխարհում սեփական կարգավիճակի, սեփական դրության դրամատիզմի, ողբերգականության գիտակցումը:

Author Biography

Սյուզաննա Նավասարդյան, Երևանի պետական համալսարան

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ

References

Süskind, Patrick. Das Parfum. Zürich: Diogenes Verlag, 1985.

Meyhöfer, Annette. In: Erläuterungen und Dokumente. Patrick Süskind, Das Parfum., Stuttgart: Reclam, 2000.

Frizen, Werner / Spancken, Marilies. Patrick Süskind. Das Parfum., München, 1996.

Berger, Norbert: Patrick Süskind, Das Parfum. In: Praxis Deutsch 86, Seelze 1987, S. 58-62.

Dörfler, Heinz: Das Feature-Modell. Zur Erschießung von Patrick Süskinds Roman „Das Parfum“. In: H. Dörfler, Moderne Romane im Unterricht, Frankfurt/M. 1988, S. 107-130.

Hartmann, Rainer: Die feine Nase des Grenouille/Erzähllust entführt in eine Welt der Düfte. Köln, 1985.

Reisner, Hans-Peter: Patrick Süskind, Das Parfum. Klett Lektürehilfen, Klett Verlag, Stuttgart, 1998.

Ryan, Judith: Pastiche und Postmoderne. Patrick Süskinds Roman „Das Parfum“. In: Paul Michael Lützeler, Spätmoderne und Postmoderne. Beiträge zur deutschschprachigen Gegenwartsliteratur, Frankfurt 1991, S. 91-103.

Downloads

Published

2022-03-21

How to Cite

Նավասարդյան Ս. . (2022). Լեզվաոճական հնարների գործառույթները Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք» վեպում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 13(1 (37), 58–66. https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.1.058

Issue

Section

Լեզվաբանություն