Փոխաբերական իմաստը «Հագուստ» իմաստային դաշտում

Authors

  • Լուսինե Ղամոյան Institute of Language after H. Acharyan of NAS RA

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.2.079

Keywords:

«հագուստ», իմաստային դաշտ, փոխաբերություն, բառաբարդում, ածանցում, նորակազմություն, դարձվածային միավոր

Abstract

    Հոդվածի նպատակն է ուսումնասիրել և վեր հանել «հագուստ» հասկացություն նշող յուրաքանչյուր բառի փոխաբերական իմաստը (իմաստները), որը հանդես է գալիս միևնույն բառի մակարդակում, նրա հիմնական իմաստի կողքին՝ իբրև ածանցյալ իմաստ, առաջանում է հիմնականում բառի փոխաբերական գործածության հիման վրա և առավել կայուն է: Այսինքն, ամեն բառ, անկախ իր իմաստների բազմությունից, ունենալով իր հիմնական իմաստը, խոսքի մեջ կարող է գործածվել նաև այնպիսի առարկաների, երևույթների, հատկանիշների փոխարեն, որոնք ինչ-որ կողմով առնչվում կամ նմանվում են ուղղակի իմաստ ցույց տված առարկային, երևույթին և այլն: Այդ ընթացքում կատարվում են հետևյալ իմաստային անցումները՝ առարկա→առարկա, առարկա→հատկանիշ, հատկանիշ→հատկանիշ, հատկանիշ→առարկա: Սովորաբար փոխաբերական իմաստը դրսևորվում է ըստ ձևի, գույնի, չափի և այլ առարկաների նմանության, գործողության բնույթի և այլ զուգորդումների: «Հագուստ» հասկացություն նշող բառիմաստների (հատկապես՝ փոխաբերական) փոփոխությունները պայմանավորվում են նաև բառակազմական իրողություններով: Բառաբարդման և ածանցման ժամանակ որպես բառակազմական հիմք հանդես եկող բաղադրիչները (բառ, արմատ) պահպանում են իրենց հիմնական ընդհանուր իմաստները, իսկ հիմք(եր)ի և հավելվող բաղադրիչների շնորհիվ ստանում են նոր բառային իմաստներ (նաև՝ փոխաբերական) և կազմվում նոր բառեր: «Հագուստ» իմաստային դաշտի միևնույն բառանունը լեզվի զարգացման տարբեր փուլերում կամ գրական լեզվի մյուս տարբերակում, ինչպես նաև բարբառներում կարող է ունենալ բոլորովին տարբեր փոխաբերական իմաստ: «Հագուստ» իմաստն արտահայտող բառերի փոխաբերական իմաստները լայն հնարավորություն են ստեղծում նաև բազմաթիվ դարձվածային միավորների առաջացման համար:

Author Biography

Լուսինե Ղամոյան, Institute of Language after H. Acharyan of NAS RA

Բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող

References

Վ. Առաքելյան, Ա. Խաչատրյան, Ս. Էլոյան, Ժամանակակից հայոց լեզու, հ.1, Եր., 1979, էջ 172:

«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», հհ. 1-4, Եր., 1969-1980:

Ռ. Ղազարեան, Գրաբարի բառարան, 2 հ., Եր., 2000:

Ռ. Սաքապետոյեան, Արեւմտահայերէն-արեւելահայերէն նոր բառարան, Եր., 2011:

Հայոց լեզվի բարբառային բառարան, հհ. 1-7, Եր., 2001-2012:

Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Եր., 1967:

Փ. Մեյթիխանյան, Նոր բառերի բացատրական բառարան, Եր., 1996:

Ս. Էլոյան, Արդի հայերենի նորաբանությունների բացատրական բառարան, Եր., 2002:

Ad. Akmajian, R. Demers և ուրիշներ, Linguisticks (an introduction to language and comunication), London, 1993, p. 34 (հղումը տե՛ս Ածանցների դերը բառիմաստի փոխաբերացման գործում.- Բանբեր Երևանի համալսարանի, Ա. Մակինյան , 2 (119), Եր., 2006, էջ 108) (http://www.ysu.am/files/11A_Makinyan.pdf):

Մ. Աբեղյան, Երկեր, հ. Զ, Եր., 1974, էջ 119:

Ա. Գալստյան, Փոխաբերացման հոգելեզվաբանական վերլուծություն, Եր., 2008, էջ 60-64:

Ս. Աբրահամյան, Ժամանակակից գրական հայերեն, Եր., 1981, էջ 45:

Ա. Սուքիասյան, Ս. Գալստյան, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Եր., 1975 (http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=55):

Պ. Բեդիրյան, Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն, Եր., 1973, էջ 88:

Լ. Ղամոյան, «Հագուստ» իմաստային դաշտը նորակազմ բաղադրություններում // Արդի հայերենի բառապաշարի զարգացման և կանոնարկման հիմնախնդիրներ, Եր., 2020, էջ 105-119:

Լ. Ղամոյան, Հագուստ իմաստային խմբի դրսևորումը արդի հայերենի դարձվածային միավորումներում // Լեզու և լեզվաբանություն, թիվ 2 (15), 2016, էջ 74-80 (http://language.sci.am/sites/default/files/languageAndLinguistics/lezow_ew_lezvabanowtyown_

_2.pdf):

Ռ. Մուսեյան, «Հագուստը հասարակական դիրք է» ճանաչողական փոխաբերության առկայացումն անգլերեն և հայերեն դարձվածային միավորումներում // Բանբեր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, 1 (48), 2019, էջ 105-113 (https://brusov.am/website/documentation/files/ 7b4a04b7.pdf):

Downloads

Published

2022-07-06

How to Cite

Ղամոյան Լ. (2022). Փոխաբերական իմաստը «Հագուստ» իմաստային դաշտում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 13(2 (38), 79–88. https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.2.079

Issue

Section

Լեզվաբանություն