Կրոնին և նախապաշարմունքին վերաբերող մի քանի բառերի քննություն (ըստ Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարի տվյալների)

Authors

  • Մհեր Քումունց Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.2.089

Keywords:

Սյունիք-Արցախ, թեմատիկ խումբ, կրոն, նախապաշարմունք, բարբառային բառապաշար, հնդեվրոպական, ստուգաբանություն

Abstract

Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում կրոնական բնույթի բառերը հայերենի համեմատությամբ կազմում են 58%-ը, իսկ Կ. Բաքի կազմած ցուցակի համեմատությամբ՝ 66%-ը: Նախորդների կազմած թեմատիկ խմբում ավելացվել է երեք բառ՝ ըստ Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարի տվյալների, որոնք, կարծում ենք, ունեն հնդեվրոպական ծագում՝ քաշկ – քաշկ/ք, սո̈ւնդո̈ւ-սունդու(կուկու), կուփել-կո̈ւփ(էլ): Առկախ է մնում քաջ և քաջք (քաշկը) բառերի ընդհանուր հիմքից լինելու հարցը: Ավելի հավանական է, որ քաշ-ք/կ-ը՝ «չար (հ)ոգի», ունի հնդեվրոպական ծագում՝ *u̯ek-ti- «ինչ-որ իր, բան, մարդ, էակ»: Սունդու բառը ծագում է հ.-ե. *sent- «ուղղվել, գնալ, ընթացք, ուղի, ճանապարհ» արմատից՝ սունդուկուկու, Սինդարա: Կարծում ենք, որ Սյունիք-Արցախի բարբառային բառապաշարի կո̈ւփ(էլ)-ը՝ «1. չար ոգու, դևի կամ հրեշտակի՝ մարդուն, երեխային դիպչելը, խփելը, այսահարելը», իմաստով և ձևով առնչակցվում է հ.-ե. *(s)kep(h)- || *(s)kō̆p- արմատի առաջնային և երկրորդային ձևերին՝ 1. «պատսպարել, ծածկել, քողարկել, պաշտպանել», 2. «խփել, տաշել» (հավանական է վերջին իմաստից զարգացումը): Պոկոռնու բառարանը (s)kō̆p- բառահոդվածի ներքո նշում է մի շարք բառեր, որոնք արտացոլում են կո̈ւփ(էլ)- բառանվան ձևիմաստային ընդհանրությունները հնդեվրոպական լեզուներում, ինչպես՝ հին բարձր գերմ․ scaffōn «ձև, պատճառ», հին իսլ․ skap «ձև, հոգեվիճակ» և այլն։

Author Biography

Մհեր Քումունց, Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն

References

Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն: Նախագրային ժամանակաշրջան, ԳԱ հրատ., Երևան, 1987, էջ 273-274 (այսուհետև՝ Ջահուկյան, ՀԼՊ):

Ջահուկյան, Գ. Բ., Ստուգաբանություններ// Պատմա-բանասիրական հանդես, թիվ 4, Երևան, 1963, Էջ 86:

Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1972, էջ 313:

Սովորութիւններ, նախապաշարումներ և այլն Իզմիտ գաւառին մէջ.- «Բիւրակն լրագիր», թիվ 34, 1899, էջ 540-541:

Մխիթար Սեբաստացի, Բառգիրք հայկազեան լեզուի, հատ. II, Վէնէտիկ, 1769, էջ 670:

Աճառյան Հր., Հայերեն արմատական բառարան, Երևանի համալսարանի հրատ., հատ. Դ, Երևան, 1979 (1971-1979), էջ 555:

Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ., Երևան, 2010, էջ 777:

Պետրոսյան Ա., Հայկական վիշապամարտի երկու հակադիր կերպարներ.- Պատմա-բանասիրական հանդես, 2010, թիվ 1, էջ 189-196:

Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch, I bend, München: Francke Verlag, Bern, 1959, p. 1134.

Kloekhorst A., Etymological Dictionary of the Hittite inherited lexicon, vol. 5, Brill, Leiden-Boston, 2007, p. 754.

Քումունց Մ., Տարածական հարաբերություններ արտահայտող բարբառային մի քանի հնաբանությունների շուրջ (Վիճահարույց ստուգաբանություններ, բնիկ և օտար բառային ընդհանրություններ կամ հանդիպադրումներ).- Արցախի պետական համալսարանի Գիտական տեղեկագիր, պրակ 1, Ստեփանակերտ, 2021, էջ 17-19:

Օրբէլեան Ստեփաննոս, Պատմութիւն նահանգին Սիսական, հատ. Ա., Ի գործատուն Կ. Վ. Շահնազարեանց, Փարիզ, 1859, էջ 93:

Աւետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք հայկազեան լեզուի (հատ. I-II, Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836-1837), հատ. II, Երևան, 1981 (1979-1981), էջ 981:

Քումունց Մ., Անգ>(Ա)անգեղ (Nergal -’Εργε՛λ) «անգղ», բծիծ, պիծակ բառերի ստուգաբանություն.-Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, հատ. 2, Ստեփանակերտ, 2019, Էջ 139-143:

Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի: Համեմատությամբ 562 լեզուների, հատ. IV, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1961, էջ 721-722:

Buck C. D., A Dictionary of selected synonyms in the principal Indo-European languages (A contribution to the history of ideas), University of Chicago press, Chicago & London, 1988, p. 1462.

Downloads

Published

2022-07-06

How to Cite

Քումունց Մ. (2022). Կրոնին և նախապաշարմունքին վերաբերող մի քանի բառերի քննություն (ըստ Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարի տվյալների). Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 13(2 (38), 89–96. https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.2.089

Issue

Section

Լեզվաբանություն