Հակոբ Օշականի «Յովհ. Թումանեան եւ իր գործը» հոդվածը 100-ամյա հեռավորությունից
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.018Keywords:
Հ. Թումանյան, Հ. Օշական, «տպավորապաշտ» քննադատ, գեղագիտական տարբեր համակարգեր, էպիկական գույն, դյուցազներգակ, հոգեբանություն, հեքիաթագիր, տիպաբանություն, մեթոդAbstract
Հոդվածում ներկայացվում են Հակոբ Օշականի՝ 1923 թ. Բոստոնի «Հայրենիք» ամսագրի օգոստոսյան համարում տպագրված «Յովհ. Թումանեան եւ իր գործը» ստվարածավալ հոդվածի հիմնական դրույթները, որոնք հեղինակի՝ Թումանյանի արվեստի մասին ձևավորված գեղագիտական ու փիլիսոփայական հայացքների հանրագումարն են: Թումանյանի ստեղծագործություններին արևմտահայ ճանաչված գրող, քննադատ ու գրականության տեսաբան Հակոբ Օշականը ծանոթ էր վաղուց և տարիներ առաջ առիթներ ունեցել էր անդրադառնալու դրանց՝ արտահայտելով հակասական կարծիքներ՝ անվերապահ մերժումից մինչև բացառիկ բարձր արժևորում: Արևմտահայ քննադատի իրարամերժ տեսակետներն արևելահայ գրական-մշակութային ընթացքի վերաբերյալ ունեին հիմնավոր պատճառներ՝ անձնական խառնվածք, աշխարհայեցություն, վերլուծության մեթոդաբանություն և այլն:
Ուսումնասիրվող հոդվածում Օշականը Թումանյանի գեղարվեստի քննաբանությունը կատարում է թեմատիկ և ըստ գեղագիտական առաջադրույթի առանձնացված տրոհումներով՝ «Քնարերգակը», «Դյուցազներգակը», «Տաղաչափը», «Հեքիաթագիրը», «Humeur»: Մեր խնդիրն է Թումանյանի ստեղծագործական անհատականության այսօրինակ տրոհման համատեքստում բացահայտել քննադատի գնահատման գեղագիտական չափանիշները՝ մատնանշելով թե՛ արժեքավոր դիտարկումները, թե՛ անընդունելի ձևակերպումները: Խնդիրն ուսումնասիրելիս կիրառել ենք պատմահամեմատական, համադրական, մեկնաբանական մեթոդները։
Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ եկել ենք եզրակացության, որ ոչ միայն այս հոդվածում, որ կառուցված է Թումանյանի գեղարվեստական մեթոդի և Օշականի քննադատական մեթոդի տիպաբանական տարբերությունների վրա, այլև Թումանյանի ստեղծագործության քննությանն առնչվող մյուս հոդվածներում մեծը քննադատը մեծ բանաստեղծին տեսել է հեռվից ու բացառիկ հետաքրքիր դիտարկումներ արել նրա ստեղծագործության աշխարհայացքի, գեղարվեստական մտածողության համակարգի վերաբերյալ։
References
Թումանյանը ժամանակակիցների հուշերում, հ. 2 (Լրամշակված հրատարակություն), Երևան, «Անտարես» հրտ., 2020:
Տերյան Վ., Երկերի ժողովածու՝ 4 հատորով, հ. 3, Երևան, «Հայաստան» հրտ., 1975:
Սարինյան Ս., Հայոց գրականության երկու դարը, գիրք երրորդ, Երևան, «Զանգակ-97», 2002:
Օշական Հ., Համապատկեր Արեւմտահայ գրականութեան, հտ. 10, Անթիլիաս, 1982:
Դանիէլեան Ս., Արեւմտահայ գրականութիւն. Տիտանի՞կ թէ՞ շարունակականութիւն, Երեւան, Գասպրինտ, 2014:
Քալանթարյան Ժ., Հակոբ Օշականը Հովհ. Թումանյանի մասին, «Գրական թերթ», հմ. 10, Երևան, 2019:
Մնացականյան Ե., Հ. Թումանյանի ուղևորությունը Պոլիս. մտավորականության արձագանքը, Գրականագիտական հանդես, ԻԴ, 2022-1, Երևան, Արմավ հրտ., 2022, էջ 208-230:
«Ճակատամարտ» (թերթ), հմ. 3179 (ապրիլի 15), Կ.Պոլիս, 1923:
«Հայրենիք» (ամսագիր), հմ. 10, Բոստոն, 1923, էջ 40-56:
«Ճակատամարտ» (թերթ), հմ. 925, Կ. Պոլիս, 1921:
«Հայ գրականութիւն» (ամսագիր), հմ. 4, Զմյուռնիա, 1912, էջ 16-23:
Դանիէլեան Ս., Միջուկի տրոհումը. սփիւռքահայ գրականութեան պատմութիւն, գիրք 1, Ներածութիւն, Երևան, «Զանգակ-97», 2011:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.