Փոքր արմտանի մեծ վկան

Authors

  • Արծրուն Ավագյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.033

Keywords:

Հակոբ Մնձուրի, վկայաբանություն, Արմտանի այգիներ, ազգապահպանություն, 20-րդ դարի արևմտահայ գրականություն, պատկերակերտում

Abstract

«Փոքր արմտանի մեծ վկան» հոդվածում նախորդ դարի մամուլի, գրողի կենսագրական նյութերի ու գեղարվեստական ստեղծագործությունների հիման վրա առաջին անգամ համապարփակ ներկայացվում է սփյուռքահայ գրականության դասական հեղինակ Հակոբ Մնձուրու կյանքի առաջին շրջանը, որն ընդգրկում է նրա՝ ծննդավայրում, ապա Կ. Պոլսում և նորից իր հայրենի գյուղում գտնվելու տարիները (1886-1914): Փաստական և գրականագիտական հիմնավորումներով ներկայացվում են Արևմտյան Հայաստանի Երզնկա գավառի, նրա մի շարք գյուղերի և հատկապես Արմտանի ու նրա բնակիչների կյանքի ու կենցաղի, ազգային սովորույթների, մարդկային հարաբերությունների վերակերտումները մնձուրիական գրականության մեջ, ինչպես նաև գրողի կյանքի այն ընթացքը, որ նա ունեցավ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը:

Պատանի Հակոբի կյանքի հյուսքով հոդվածում վեր է հանվում նրա ապրած օրերի այն բազմահարուստ ու բազմերանգ շրջանակը, որը մաս առ մաս ձևավորեց ապագա մեծ գրողին, այն գրողին, որ վերջին վկան դարձավ այլևս չգոյ մի երկրի, որտեղ ապրում էին խաղաղ մարդիկ, և որոնք կյանքի իմաստը տեսնում էին արարման ու աշխատանքի մեջ, փայփայում կյանքի խաղաղ ընթացք:

Հոդվածը պարունակում է արևմտահայոց մի հատվածի կյանքին վերաբերող հարուստ նյութ, որը մեկնելի է դարձնում Հակոբ Մնձուրու գործերի գաղափարական և գեղարվեստական արժանիքները:

Author Biography

Արծրուն Ավագյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր

References

Մնձուրի Յ., Կռունկ ուստի՞ կուգաս, Իսթանպուլ, 1974:

«Մարմարա», Իստանպուլ, 1965, հունվարի 22:

«Մարմարա», Իստանպուլ, 1959, ապրիլի 16։

Մեծարենց Մ., Երկեր, Երևան, 1986, էջ 144:

Մնձուրի Հ., Մենք, Անթիլիաս, 2018:

Մնձուրի Հ., Կապույտ լույս, Երևան, 1968:

«Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1936, թիվ 1, էջ 43:

Մնձուրի Յ., Կապոյտ լոյս, Իսթանպուլ, 1958, էջ 90:

Մնձուրի Հ., Երկեր, Երևան, 1986, էջ 307։

Մնձուրի Յ., Տեղեր ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, էջ 141։

«Բագին», Բեյրութ, 2021, թիւ 1, էջ 65։

Downloads

Published

2023-06-27

How to Cite

Ավագյան Ա. (2023). Փոքր արմտանի մեծ վկան. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 14(2 (41), 33–47. https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.033

Issue

Section

Գրականագիտություն