Օրինակ՝ Հոմանշությունն ըստ միջնադարի հայ քերականների

Authors

  • Նազիկ Հովհաննիսյան ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.075

Keywords:

փաղանուն, հոմանիշ, զույգ անուն, քերական, մեկնիչ, իմաստասեր, հասկացություն

Abstract

Հոմանշությունը բնորոշ է համարվում բոլոր լեզուներին և դիտվում որպես  լեզվի զարգացածության ցուցանիշ: Հոմանշային հարաբերությունների խնդիրն արդի լեզվաբանության կարևորագույններից է. ինչպես նշվում է լեզվաբանական գրականության մեջ,  արդի փուլում նոր գիտական հոլովույթում հետազոտողները «կրկին ու կրկին վերադառնում են հոմանշային հարաբերությունների վերլուծությանը»`  պայմանավորված այն հանգամանքով, որ «հոմանշությունը ձևավորում է լեզվի փիլիսոփայական կողմը»: Եվ այս առումով  հատկանշական են միջնադարի հայ քերականների՝  hոմանշային հարաբերություններին վերաբերող   մոտեցումները նաև այդ ժամանակաշրջանում ստեղծված հոմանիշների ձեռագիր բառարանների և բառաշարքերի կազմության սկզբունքները   բացահայտելու  տեսանկյունից:

Հայ գիտական գրականության մեջ  հայերենի հոմանիշների տեսությանը, դրանց դասակարգմանը, ստեղծման աղբյուրներին, ոճական կիրառություններին առնչվող խնդիրներին անդրադարձել է Աշոտ Սուքիասյանը: Նրա վկայու­թ­յամբ՝ հոմանիշ հասկացության համար    հայերենում «տար­­­­բեր ժամանակներում գոր­ծած­վել են մի քա­նի տերմիններ»: Լեզվաբանը,  անհրաժեշտ համարելով տեղեկություններ հաղորդել «հին և նոր շրջանի հոմանիշների վերաբերյալ, մեր ժամա­նակ­ների որոշ մասնագետների մի քանի կարծիքների, ինչպես նաև ժա­­մա­նա­­­­կակից լեզ­վաբանության մի երկու դպրոցի տեսությունների մա­սին»,  ներկայացնում է նաև «հոմանիշների հար­ցե­րը»` հայ քերականների գնա­հա­տությամբ: Նա, սակայն, չի անդրադառնում ստորև ներկայացվող քերա­կանների մեկնություններին, այլ նշում է մի­այն, որ «Հայ իրականության մեջ հոմանիշների մասին առաջին դատողությունները պատկա­նում են Դիոնի­սի­ոս Թրակացու հայ մեկ­­­նիչ­ներին՝ Ստեփանոս Սյունեցուն և Անա­նու­նին»։ Աշոտ Սուքիասյա­նը նաև վկա­­յակոչում է Արսեն Բագ­­­րա­­տունու և Միքայել Սալ­լաթյանի քերա­­կա­­նու­թ­յու­ն­­ները՝  արձա­նա­գրե­լով. «Հետագայում, 19-րդ դա­րի ա­ռա­­­ջին կե­­սից սկսած՝ հայ քերականները հա­մառոտիվ խոսում են հո­մա­­նիշ­ների մասին կամ պարզունակ կերպով սահմանում են «հո­­մանիշ, նույ­­նա­նշան կամ փաղանուն»,  այ­սինքն՝  հո­մա­նիշ բա­ռե­րը, կամ էլ պարզապես գործ­նա­կան նպա­տակներով իրենց քերականություն­­ներին կցում են հոմանիշների բառա­խմ­բեր կամ շար­­­­քեր»։

 

 

Author Biography

Նազիկ Հովհաննիսյան, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի տեղակալ գիտության գծով

References

Աբեղյան Մ., Երկեր, հտ. Զ, Երևան, 1974:

Աղայան Էդ., Հայ լեզվաբանության պատմություն (Սկզբից մինչև մեր օրերը), հտ. 1, Երևան, 1958:

Ամալյան Հ., Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձանները (V-XV դդ.), Երևան, 1966:

Բառարան գաղղիերէն-հայերէն-տաճկերէն աշխատասիրեաց Հ. Սամուէլ վ. Գանթարեան, Վենետիկ, 1886:

Բառարան ի հայկական լեզուէ ի ռուսաց բարբառ, աշխատասիրութեամբ Աղէքսանդրի Մակարեան Խուդաբաշեանց, հտ. 2, Մոսկով, 1838:

Բառգիրք ի բարբառ հայ եւ իտալական Յօրինեալ ի Հ. Մանուէլ վարդապետէ Ջախջախեան, Վենետիկ, 1837:

Բառգիրք հայկազեան լեզուի բաժանեալ յերկուս հատորս արարեալ ի Մխիթարայ վարդապետէ սեբաստացւոյ, Վէնէտիկ, 1749։

Բառգիրք Հայկազեան լեզուի որ է երկասիրութիւն Փեշտըմալճեան պատուելի Գրիգոր մեծիմաստ վարժապետի, hտ. II, Կ.Պօլիս, 1846:

Բառգիրք հայոց, քննական բնագիրը, առաջաբանը և ծանոթագրությունները Հ. Ամալյանի, Երևան, 1975:

Գաբամաճեան Ս., Նոր բառագիրք հայերէն լեզուի, Կ. Պոլիս, 1910 :

Դավիթ Զեյթունցի, Մեկնութիւն Քերականի, աշխ.-մբ Եր. Մելքոնյանի, Երևան, 198:

Եսայի Նչեցի, Վերլուծութիւն քերականութեան, աշխ.-մբ Լ. Խաչերեանի, Երևան, 1966 :

Խաչերեան Լ., Գր. Պահլաւունի Մագիստրոս.Կեանքն ու գործունէութիւնը, Լոս Անճելըս, 1987:

Խաչերյան Լ., Գլաձորի համալսարանը հայ մանկավարժական մտքի զարգացման մեջ (XIII-XIV դդ.), Երևան, 1973:

Միրզոյան Հ., Սիմեոն Ջուղայեցի, Երևան, 1971:

Մուրադյան Ա., Հունաբան դպրոցը և նրա դերը հայերենի քերականական տերմինաբանության ստեղծման գործում, Երևան, 1971:

Յովհ. Քռնեցի, Համառօտ հաւաքումն յաղագս քերականի, Երևան, 1977:

Յովհ. Երզնկացի, Հաւաքումն Մեկնութեան քերականի, աշխ.-մբ Լ. Խաչերեանի, Լոս Անճելըս, 1983:

Յովհ. Ծործորեցի, Համառաւտ տեսութիւն քերականի, աշխ.-մբ Լ. Խաչերեանի, Լոս Անճելըս,1984:

Պետրոսյան Հ., Գալստյան Ս., Ղարագյուլյան Թ. , Լեզվաբանական բառարան, Երևան, 1975:

Պետրոսյան Հ., Հայերենագիտական բառարան, Ե., 1987:

Ջահուկյան Գ. , Գրաբարի քերականության պատմություն, Երևան, 1974:

Սուքիասյան Ա. , Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, 1967։

Սուքիասյան Ա. , Հոմանիշները ժամանակակից հայերենում, Երևան, 1971:

Վարդան Արեւելցի, Մեկնութիւն Քերականի, աշխ.-մբ Լ. Խաչերեանի, Երևան, 1972:

Адонц Н., Дионисий Фракийский и армянские толкователи, Петроградъ, 1915:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրեր № № 3110, 2372, 538:

Downloads

Published

2023-06-27

How to Cite

Հովհաննիսյան Ն. (2023). Օրինակ՝ Հոմանշությունն ըստ միջնադարի հայ քերականների. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 14(2 (41), 75–82. https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.075

Issue

Section

Լեզվաբանություն