Խոսակցական-բարբառային իրողությունների գործածությունը արդի հայերենի գովազդային խոսույթում

Authors

  • Լիանա Սարգսյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.083

Keywords:

գովազդային տեքստ, ներազդող միջոցներ, խոսակցական միավոր, անհաջող կիրառություն, թեմայի ընտրություն, թիրախային լսարան, ցածրորակ գովազդ

Abstract

Հոդվածում քննարկվում են գովազդային խոսույթում խոսակցական-բարբառային միավորների կիրառությունները: Առանձնաբար քննարկվում են այն դեպքերը, որոնք ընդունելի են գովազդի մարկետինգի և գովազդային խոսքի հասցեագրման առումներով: Դրանք այնպիսի չափավոր գործածություններ են, որոնք անմիջականորեն կապվում են ժողովրդական պարզ խոսքին ու մտածողությանը, գովազդը դարձնում առավել հեշտ հիշվող և տպավորվող: ՀՀ-ում գովազդառուն և գովազդատուն շատ հաճախ են նախընտրում հենց այս լեզվամիավորների գործածությունները: Թեմայի ընտրությունն ու թիրախային լսարանի` հասցեատիրոջ որոշարկումը թելադրում են բառընտրության և բառային զուգակցումների որոշակի սկզբունքներ, որոնք պետք է նպաստեն նաև սեղմ խոսքի ձևավորմանը: Եվ հաճախ թեմա - հասցեատեր ուղիղ կապը ապահովելու համար խոսքի սեղմությունը ձևավորվում է հանրահայտ մոտիվի և դրան հարմարեցված «առօրյա բառապաշարի» ընտրությամբ:

Հանրության հետ առավել հեշտ երկխոսելու, հանրահասկանալի և ժողովրդական մտերմիկ լեզվով կողմնորոշելու համար լեզվական միջոցներ են փնտրվում հենց ժողովրդական խոսքից: Քննարկությամբ ներկայացվում են նաև այնպիսի նմուշներ, որոնք չեն արդարացվում անգամ գովազդի AIDA մոդելի տրամաբանությամբ, և որոնք ինչ-որ առումով խախտում են գովազդի մասին օրենքը` հասարակության մեջ ձևավորելով ցածրաճաշակ ընկալումներ: Տրվում են նաև առաջարկներ գովազդի տեքստի կազմության և մշակման վերաբերյալ:

Author Biography

Լիանա Սարգսյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ

References

Матвеева Т., Учебный словарь: русский язык, культура речи, стилистика, риторика, М., 2003։

Бове К., Аренс У., Современная реклама. Творчество в составлении рекламных текстов (перев. с англ.), М., 1995, Джефкинс Ф., Реклама (перев. с англ.), М., 2008: Гампер Е., Влияние рекламы на ментальный компонент культуры (на примере англоязычных женских журналов), Человек в информационном пространстве текста: межвузовский сборник научных трудов, Ярославль, 2010: Сердобинцева Е., Структура и язык рекламных текстов: учебное пособие, М., 2010 և այլք:

«Կրթությունը և գիտությունը Արցախում», Եր., 2004, թիվ 1, էջ 145-149։

Ավետիսյան Յու., Սարգսյան Ա., Թելյան Լ. և այլք, Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Եր., 2016, էջ 359-368։

«Ջահուկյանական ընթերցումներ», Եր., 2011, էջ 247-256։

Բարսեղյան Լ., Հեռուստատեսային գովազդի լեզվագործաբանական առանձնահատկությունները անգլերենում (հայերենի և ռուսերենի զուգորդությամբ), Եր., 2010:

Գրիգորյան Զ., Գրքի գովազդի լեզվագործաբանական առանձնահատկությունները ժամանակակից անգլերենում, Եր., 2013:

Մխիթարյան Կ., Գովազդային տեքստի լեզվի և ոճի ուսուցման հիմնախնդիրը (անգլերեն նյութի հիման վրա), Եր., 2013:

Огилви Д., Откровения рекламного агента (пер. англ.), М., 2012, էջ 153:

Кохтев Н., Реклама: искусство слова, М., 1997, с. 19-20.

http://www.irtek.am/views/act.aspx?aid=1471

https://www.youtube.com/watch?v=AgECJ-PD7aI

https://www.youtube.com/watch?v=Qrl3BBd0PC0&t=1s

https://www.youtube.com/watch?v=foNdnvLiFgc , https://www.youtube.com/watch?v=RZouJMGJpts

Downloads

Published

2023-06-27

How to Cite

Սարգսյան Լ. (2023). Խոսակցական-բարբառային իրողությունների գործածությունը արդի հայերենի գովազդային խոսույթում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 14(2 (41), 83–92. https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.083

Issue

Section

Լեզվաբանություն