Հայ հնչյունային ոճագիտության պատմությունից

Authors

  • Վալտեր Բերբերյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.108

Keywords:

հնչյունային ոճագիտություն, բաղաձայնույթ, առձայնույթ, նմանաձայնություն, արտահայտչականություն, ոճական արժեք, պատկերավորման միջոց

Abstract

Հայերենի հնչյունային, հնչույթային համակարգի ուսումնասիրությամբ զբաղվել են տարբեր լեզվաբաններ: Կատարվել են լաբորատոր մի շարք փորձարկումներ: Հիմնավոր քննվել են հատկապես, ձայնավորների, բաղաձայնների, ձայնակապի, երկհնչյունների դիրքային արտասանության տարբերությունները և այլ հարցեր: Հայերենը հնչյունական համակարգի բնույթով համարվում է բարեհունչ լեզու: Այն ունի նաև երաժշտականության բարձր տվյալներ:

Ժամանակակից հայոց լեզվի հնչյունաբանությունը նկարագրում և դասակարգում է հայոց լեզվի արդի փուլի հնչյունական համակարգը, բացահայտում լեզվում կատարվող հնչյունական գործընթացները, հնչյունների զանազան կարգի փոփոխությունները, նրանց առաջացման պատճառները, օրինաչափությունները։ Կարևորվում է տվյալ խոսքաշարում ձայնավոր և բաղաձայն հնչյունների կիրառման հաճախականությունը, ձայնավոր և բաղաձայն հնչյունների հարաբերակցությունը, առոգանությունը և այլն:

Սույն հոդվածում ներկայացված են հնչյունային ոճագիտության զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.): Ուսումնասիրվել են հայոց լեզվի հնչյունային ոճագիտության մասին գրված կարևոր աշխատանքները, տարբեր հետազոտություններում առկա դրույթները: Անդրադարձ է կատարվել հնչյունային ոճագիտության հիմնական բաղադրիչներին՝ բաղաձայնույթ, առձայնույթ, նմանաձայնություն: Մեթոդաբանական հիմք են դարձել եղած տեսական դրույթների համադրումը և վերլուծությունը։ Գիտական գրականության նյութը ներկայացված է ժամանակագրական սկզբունքով:

 

 

Author Biography

Վալտեր Բերբերյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ, ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ մասնագետ

References

Մ. Ասատրյան, Խոսքի կուլտուրայի մասին, Եր., 1958:

Ս. Աբրահամյան, Աշակերտի խոսքի զարգացում, Եր., 1973:

Ա. Արամյան, Հնչյունաբանություն և հնչյունախոսության մի քանի հարցերը ռուս և հայ լեզվաբանության մեջ, «Լեզվի և ոճի հարցեր» հոդվածների ժողովածու, 1960, I, էջ 315-336:

Ռ. Թոխմախյան, Ժամանակակից հայերենի բառային շեշտի բնույթը, «Լեզվի և ոճի հարցեր» հոդվածների ժողովածու, 1975, III, էջ 123-207:

Ֆ. Խլղաթյան, Հնչյունական ոճաբանություն, «Լեզվի և ոճի հարցեր». Հոդվածների ժողովածու (6), Եր., 1982, էջ 84:

Ֆ. Խլղաթյան, Ոճաբանական տերմինների բառարան, Եր., 1970, էջ 16:

Մ. Պետրոսյան, Լեզվի և ոճի հարցեր, Եր., 1980, էջ 53:

Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, Եր., 1980, էջ 43:

Ս. Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Եր., 1984, էջ 65:

Ա. Մարության, Հայոց լեզվի ոճաբանություն, Եր., 2000, էջ 189:

Գ. Ջահուկյան, Ֆ. Խլղաթյան, Հայոց լեզվի ոճաբանություն, Եր., 2007, Էջ 82:

Հ. Զաքարյան, Յու. Ավետիսյան, Ոճագիտություն: Տեքստագիտություն: Հայոց լեզվի պատմություն, Եր., 2018, Էջ 17:

L. Galperin, Stylistics, M., 1977, p 126.

P. Simpson, Stylistics, UK, 2004, V. Zhukovska, English stylistics: fundamentals of theory and practice, Ukraine, 2010.

E. Sachkova, Lectures on English Stylistics, M., 2012.

Ֆ. Խլղաթյան, Ոճաբանական տերմինների բառարան, Եր., 1970, էջ 11:

Ն. Վիրաբյան, Լ. Մարգարյան, Հայոց լեզու: Ոճաբանություն, Եր., 2007, էջ 6:

Գ. Ջահուկյան, Ֆ. Խլղաթյան, Հայոց լեզվի ոճաբանություն, Եր., 2007, Էջ 83:

Թ. Շահվերդյան, Ոճագիտություն, Եր., 2010, էջ 52-53:

Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, Եր., 1980, էջ 220-221:

Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, I, Եր., 1990, էջ 333:

Ա. Մարության, Հայոց լեզվի ոճաբանություն, Եր., 2000, էջ 187:

Լ. Եզեկյան, Ոճագիտություն, Եր., 2006, էջ 117:

Թ. Շահվերդյան, Ոճագիտություն, Եր., 2010, էջ 53:

P. Simpson, Stylistics, UK, 2004, p 67:

Downloads

Published

2023-06-27

How to Cite

Բերբերյան Վ. (2023). Հայ հնչյունային ոճագիտության պատմությունից . Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 14(2 (41), 108–117. https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.108

Issue

Section

Լեզվաբանություն