Քաղաքական միֆերը հայաստանյան նախընտրական հեռուստաբանավեճերում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.130Keywords:
քաղաքականություն, միֆեր, բանավեճ, ընտրություններ, դավադրություն, հերոս-փրկիչ, մանիպուլյացիաAbstract
Քաղաքական կյանքի առասպելականացումը միշտ զբաղեցրել է մարդու ստեղծագործ միտքը։ Տարիներ շարունակ հետազոտողները խորհել են քաղաքական միֆերի և դրանց գործառույթների ձևակերպման հարցերի շուրջ։ Այսօր էլ դրանք համարվում են յուրաքանչյուր քաղաքական ուժի զինանոցի անբաժանելի մասնիկը և օգտագործվում են նոր իրականության ստեղծման և կառուցարկման համար։ Քաղաքական միֆերի կիրառելիության տիրույթը մեծացել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, ապրելու մշակույթի պարբերական փոփոխելիության ֆոնին, ինչը առաջ է բերել դրանք մշտապես ուսումնասիրության հղանցքում պահելու խնդիր։ Այս հանգամանքն էլ պայմանավորում է մեր հոդվածի արդիականությունը։ Մեր խնդիրն է մերօրյա իրականությունից վերցված օրինակի միջոցով ուսումնասիրել նախընտրական քարոզարշավների, մասնավորապես արդյունավետ արտահայտման ձևաչափ համարվող նախընտրական հեռուստաբանավեճերի ժամանակ կիրառվող մանիպուլյացիոն տեխնոլոգիաները և դրանց արդյունքում ձևավորված քաղաքական միֆերը։ Հոդվածի մեթոդաբանական հիմքը կազմում են վերլուծության, համեմատության, ընդհանրացման, արխիվային տեսանյութերի, ինչպես նաև այլ գիտական նյութերի համադրման մեթոդները: Իրականացված հետազոտությունից պարզ դարձավ, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում թեքնածություն ներկայացրած ուժերը հիմնականում փորձել են կառուցարկել դավադրության, հերոս-փրկչի, ոսկե դարի, հեղափոխությունների մասին ավանդական միֆերը։ Դրանք կառուցվել են մի շարք մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառման միջոցով։
References
Բաբաջանյան Լ․, Առասպելը որպես ամբոխի մարդու սոցիոմշակութային իրականության կառուցարկման գործիք, Երևան, «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», № 3 (18), 2015, էջ 14:
Հակոբյան Մ․, Նախընտրական հեռուստաբանավեճերը որպես քաղաքական լրատվության աղբյուր, Երևան, «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2020, № 1 (31), 2020, էջ 92։
Մելքնյան Ն․, Քաղաքական միֆոլոգիան 2008-ի նախագահական ընտրությունների համատեքստում | 21-րդ դար «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես, N2, Երևան, 2009 թ., էջ 94-101։
Մելքնյան Ն․, ԶԼՄ-ում կիրառվող մանիպուլացիոն հնարներն ու սոցիալ-հոգեբանական ազդեցության մեխանիզմները, 1-րդ դար» «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես, № 5 (63), 2015 թ., էջ 61։
Պետրոսյան Դ, Գրական բանավեճերը 20-րդ դարասկզբի հայ մամուլում | Երևանի համալսարանի հրատ., 2007, էջ 7։
Նախընտրական մեծ բանավեճ, Հանրային հեռուստաընկերություն, 2018:
https://www.youtube.com/watch?v=gPRONKHsF6k
Кассирер Э. Техника современных политических мифов, “Вестник Московского университета”. Сер. 7, № 2, Москва., 1990, с.
Элиаде М. Аспекты мифа, Москва, 2010. С. 53․
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.