Հ.-ե. երկբարբառային համակարգից սերած երկբարբառակերպերը հին հայերենում (տարաժամանակյա և ապաժամանակյա քննություն)
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.3.039Keywords:
Հ. Հյուբշման, Հ. Պեդերսըն, երկբարբառակերպ, երկբարբառային նախաձև, ոչ երկբարբառային նախաձև, տարաժամանակյա հայեցակերպ, ապաժամանակյա հայեցակերպAbstract
Հայերենագիտության մեջ հին հայերենի երկբարբառային համակարգի տարաժամանակյա քննության փորձերը կրել են դրվագային բնույթ: Ընդ որում, հիմնականում քննության նյութ են դարձել հ.-ե. երկբարբառային համակարգի հետ ծագումնաբանական առնչություններ ունեցող երկբարբառային կազմությունները: Սույն ուսումնասիրության մեջ նախ՝ տարաժամանակյա մոտեցումով ցույց են տրվում հին հայերենի աւ (aṷ), եւ (eṷ), իւ (iṷ), այ (ai̭), ոյ (oi̭) երկբարբառակերպերի ծագումնաբանական առնչությունները հ.-ե. հիմք-լեզվի երկբարբառային և ոչ երկբարբառային նախաձևերի հետ, այնուհետև ապաժամանակյա մոտեցումով, այն է՝ հ.-ե. և ոչ հ.-ե. լեզուներից կատարված փոխառությունների հետ տիպաբանական զուգահեռների միջոցով, ինչպես նաև վիճակագրական մեթոդի կիրառումով հիմնավորվում է, թե ինչու հ.-ե. հատկապես տվյալ երկբարբառը պիտի համարել հայերենի այս կամ այն երկբարբառակերպի հիմնական նախաձև, թեև. 1) երբեմն հայերենի մեկ երկբարբառակերպին համապատասխանում են հ.-ե. մեկից ավելի երկբարբառային նախաձևեր (հմմտ. հյ. աւ (aṷ) < հ.-ե. *eu, *āu, հյ. ոյ (oi̭) < հ.-ե. *eu, *ou), 2) հ.-ե. նախաձևերի շարքում կան նաև ոչ երկբարբառային կազմություններ (հմմտ. հյ. եւ (eṷ) < *ēṷ. աղբեւր < *bhrēṷr̥,- հյ. իւ (iṷ) < հ.-ե. *ii̭. ձիւն < *ghii̭ōm):
References
Ա. Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, Եր., 1976,
Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, մաս I, Եր., 1940,
Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. I, Եր., 1971, հ. III, Եր., 1977, հ. IV, Եր., 1979,
Հ. Հյուբշման, Հայերենի քերականություն, Եր., 2003,
Հ. Հյուբշման, Հայագիտական ուսումնասիրություններ, Եր., 2004,
Գ. Ջահուկյան, Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Եր., 1954,
Գ. Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր., 2010,
Հ. Պեդերսըն, Հայերէն եւ դրացի լեզուները, Վիեննա, 1907,
Վ. Պետրոսյան, Հայկական և հնդեվրոպական երկբարբառային համակարգերը // ՎԷՄ, 2015, թիվ 3 (51), էջ 115-127,
Վ. Պետրոսյան, Հին հայերենի ձայնավորական համակարգի ծագումը և հնչաբանական արժեքայնությունը // «ԲԵՀ. Հայագիտություն», 2017 թ., թիվ 2, էջ 43-58,
Վ. Պետրոսյան, Հին հայերենի երկբարբառային և եռաբարբառային կազմությունների հարցի շուրջ (համաժամանակյա հայեցակերպ) // ԲԵՀ. Բանասիրություն, 2023, թիվ 1, էջ 57-67,
Т. Барроу, Санскрит, М., 1976,
Э. Бурьсе, Основы романского языкознания, М., 1952,
Т. В. Гамкрелидзе, Вяч. Вс. Иванов, Индоевропейский язык и индоевропейцы, т. II, Тбилиси, 1984,
Г. Джаукян, Сравнительная грамматика армянского языка, Ер., 1982,
К. Красухин, Введение в индоевропейское языкознание, М., 2004,
Лингвистический энциклопедический словарь, М., 1990,
Г. Льюис и Х. Педерсен, Краткая сравнительная грамматика кельтских языков, М., 1954,
Н. Марръ, Грамматика древнеармянскаго языка, С.-П., 1903,
А. Мейе, Введение в сравнительное изучение в индоевропейских языков, М.-Л., 1938,
А. Мейе, Общеславянский язык, М., 1951,
Э. Прокош, Сравнительная грамматика германских языков, М., 1954,
А. Савченко, Сравнительная грамматика индоевропейских языков, М., 1974,
O. Семереньи, Введение в сравнительное языкознание, М., 1980,
С. Соколов, Язык Авесты // Основы иранского языкознания (Древнеиранские языки), М., 1979,
С. Соколов, Древнеперсидский язык // Основы иранского языкознания (Древне-иран¬ские языки), М., 1979,
A. Meillet, Esquisse d’un grammaire comparée de l’arménien classique, Vienne, 1936:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.