Հ. Մաթևոսյանի և Վ. Ռասպուտինի հրապարակախոսությունը հակառակ հեռանկարի սկզբունքի դիտանկյունից

Authors

  • Դավիթ Պետրոսյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.3.123

Keywords:

հակառակ հեռանկարի սկզբունք, հրապարակախոսություն, Հրանտ Մաթևոսյան, Վալենտին Ռասպուտին, Պավել Ֆլորենսկի, սրբապատկերային գործառույթներ, հեղինակ և լսարան

Abstract

Մե­դիա­դաշ­տում տե­ղե­կատ­վա­կան սահ­ման­նե­րի ընդ­լայն­ման, սո­ցիա­լա­կան մե­դիա­յի, սոց­ցան­ցե­րի ակ­տի­վութ­յան մի­տում­նե­րը, դրան­ցում կի­րառ­վող նոր գոր­ծիք­նե­րի բազ­մա­զա­նութ­յու­նը հրա­պա­րա­կա­խո­սութ­յան վե­րաի­մաս­տա­վոր­ման պա­հանջ են դնում մե­րօր­յա մե­դիա­հե­տա­զո­տող­նե­րի առջև: Սկ­սել են ի հայտ գալ նոր ժան­րա­տե­սակ­ներ, ո­րոնց մի մա­սը, հրա­պա­րա­կա­խո­սա­կան տար­րեր պա­րու­նա­կե­լով հան­դերձ, լսա­րա­նին փոր­ձում է նո­րո­վի ներ­կա­յաց­նել մարդ­կա­յին կյան­քի պատ­մութ­յուն­նե­րը, տե­ղե­կատ­վա­կան հա­սա­րա­կութ­յան մեջ ապ­րող մար­դու հոգ­ևոր ու գա­ղա­փա­րա­կան հե­տաքրք­րութ­յուն­նե­րը և­ այլն: Այս հա­մա­տեքս­տում հատ­կա­պես կար­ևոր­վում է նա­խորդ տաս­նամ­յակ­նե­րի գրա­կան հե­ղի­նա­կութ­յուն­նե­րի հրա­պա­րա­կա­խո­սա­կան եր­կե­րի ու­սում­նա­սի­րութ­յու­նը: Ն­րանց ստեղ­ծած ար­ժեք­նե­րի հան­դեպ մնա­յուն հե­տաքրք­րութ­յու­նը կնպաս­տի հաղ­թա­հա­րե­լու անց­յալ-ներ­կա մշա­կու­թա­յին անջր­պե­տը, վե­րարժ­ևո­րե­լու այն լա­վա­գույ­նը, ինչ ստեղծ­վել է ա­վագ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ջան­քե­րով: Այս ի­րո­ղութ­յունն ար­դեն իսկ պայ­մա­նա­վո­րում է հոդ­վա­ծի ար­դիա­կա­նութ­յու­նը:

Քննության նյութը Հ­րանտ Մաթ­ևոս­յա­նի և Վա­լեն­տին Ռաս­պու­տի­նի հրա­պա­րա­կա­խո­սա­կան եր­կերն են, ո­րոնք վեր­ջին տաս­նամ­յակ­նե­րին մշտա­պես ե­ղել են հե­տա­զո­տող­նե­րի տե­սա­դաշ­տում, և­ ո­րոնց հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծութ­յան հա­մար հիմք է ըն­դու­նվել գե­ղան­կար­չութ­յան մեջ հա­ճախ շրջա­նառ­վող հա­կա­ռակ հե­ռան­կա­րի սկզբուն­քը:

Ն­մա­նա­տիպ մի փորձ ար­դեն ա­րվել է տա­րի­ներ ա­ռաջ՝ իբրև ու­սում­նա­սի­րութ­յան օբ­յեկտ ընտ­րե­լով հայ և ռուս ար­ձա­կա­գիր­ներ Մու­շեղ Գալ­շո­յա­նի և Վիկ­տոր Աս­տաֆ­ևի էս­սե­նե­րը: Ինչ­պես այն ժա­մա­նակ, այն­պես էլ հի­մա մեր հար­ցադ­րու­մը հետև­յալն է. հնա­րա­վո՞ր է արդ­յոք հա­կա­ռակ հե­ռան­կա­րի հա­մա­տեքս­տում դի­տար­կել ոչ միայն գե­ղան­կար­չա­կան, այլև հրա­պա­րա­կա­խո­սա­կան ժան­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը: Այս ան­գամ քննութ­յան են են­թար­կ­վել Հ. Մաթ­ևոս­յա­նի և Վ. Ռաս­պու­տի­նի հրա­պա­րա­կա­խո­սա­կան գոր­ծե­րը, ո­րոնք ի հայտ են բե­րել այս ժան­րում հա­կա­ռակ հե­ռան­կա­րին առնչ­վող ու­շագ­րավ մի շարք ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­ներ: Հայ և ռուս գրող­նե­րի հրա­պա­րա­կա­խո­սութ­յու­նը տե­սա­կան այս դի­տանկ­յուն­նե­րից մինչ այժմ չի ներ­կա­յաց­վել: Շա­րադ­րան­քի ըն­թաց­քում հոդ­վա­ծի մե­թո­դա­բա­նութ­յան հիմ­քում ա­ռաջ­նա­յին են ե­ղել հա­մե­մա­տութ­յան, վեր­լու­ծութ­յան և հա­մադ­րա­կան մե­թոդ­նե­րը:

Author Biography

Դավիթ Պետրոսյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆե­սոր, ԵՊՀ նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ

References

Բայադյան Հ., Հրանտ Մաթևոսյանի հրապարակախոսությունը, https://hetq.am/hy/article/30627

Գրիգորյան Վ., Հրանտ Մաթևոսյան. ստեղծագործությունը, ԵՊՀ հրատ., Եր., 2013 թ., 588 էջ:

Համբարձումյան Դ. Հրանտ Մաթևոսյանի ֆենոմենը, cultural.am/hy/norutyunner/hodvacner/2285-hrant-matevosyani-fenomeny,

Մաթևոսյան Հր., Սպիտակ թղթի առջև, «Հայագիտակ» հրատ., Եր., 2004, 368 էջ:

Պետրոսյան Դ., Պատում, մեդիատեքստ, հակառակ հեռանկար, ԵՊՀ հրատ., Եր., 2017, 184 էջ :

Ստեփանյան Ա., Մարգարյան Ե., Ժամանակի կառույցը Ֆ. Բրոդելի պատմահայեցողության ծիրում, «Պատմություն և կրթություն», Եր., 2005, թիվ 1-2, էջ 33-42:

«Восторгался вслух и громко: Татьяна Толстая о впечатлении Иосифа Бродского от знакомства с Грантом Матевосяном», armmuseeum.ru/news-blog/ipsif-brodsky-and-hrant-matevosyan-lisbon-1988.

Каминский П. П. «Время и бремя тревог». Публицистика Валентина Распутина, M. «Флинта», 2012, 240 с.

Перспектива, http://ru.wikipedia.org/wiki

Плеханова И. И. Книга «Сибирь, Сибирь…» В. Распутина как лирико-философско-публицистический трактат, «Вестник Томского государственного университета. Филология». 2016. №3 (41), с. 130.

Распутин В. Время Достоевского, «Завтра», газета, 2007, N. 11.

Распутин В. Моя и твоя Сибирь https://litresp.ru/chitat/ru/%D0%A0/rasputin-valentin/sibirj-sibirj/11

Распутин В. Откройте русскому человеку русский свет, «День литературы», газета, 2001 г., N 063.

Распутин В. Коренная порода нации, «Восточно-сибирская правда», 22 января 2000г.

Распутин В. Мой манифест, «Наш современник», 1997, N.5, с.42.

Раушенбах Б. В. Пространственные построения в живописи. Очерк основных методов. М. «Наука», 1975, 184 с.

Ростова Н. Н. Человек обратной перспективы как философско-антропологический тип (исследование феномена юродства). «Вестник ТГПУ». 2007. Выпуск 11(74). Серия: Гуманитарные науки (философия), с. 105-111.

Тучкова И. Л. Специфика категории «историческая время» в трудах Ф. Броделя, www. Nbuv.gov.ua

Флоренский П.А. Обратная перспектива , Сочинения в 4-х тт. - Т.3(1). М. «Мысль», 2000. 621 с.

Флоренский П.А. Иконостас. Избранные труды по искусству. СПб.: «Мифрил-Русская книга», 1993. 373 с.

Цветова Н. С. Валентин Распутин в слове и за словом, С. Петербург, «Алетейя», 2018. 188 с.

Чтение в XXI веке: традиции и тенденции. Материалы всероссийской научно-практической конференции. Екатеринбург, 29-30 мая, 203 с. 2014г.http://elib.uraic.ru/bitstream/123456789/12450/1/0017149.pdf

Чеканцева З. А. Время историка, «Образы времени и исторические

представления. Россия-Восток-Запад», изд. «Круг», М., … 2010, с. 66-78.

Штелер Т. Обратная перспектива: Павел Флоренский и Морис Мерло-Понти о пространстве и линейной перспективе в искусстве Ренессанса . «Историко-философский ежегодник - 2006» / Ин-т философии РАН. «Наука», М. 2006, с. 320-329.

Thompson M. Nature and Spirituality in Valentin Rasputin's Non-fiction, Oxford University Press, Oxford, 2015.

Downloads

Published

2023-11-15

How to Cite

Պետրոսյան Դ. (2023). Հ. Մաթևոսյանի և Վ. Ռասպուտինի հրապարակախոսությունը հակառակ հեռանկարի սկզբունքի դիտանկյունից. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 14(3 (42), 123–131. https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.3.123

Issue

Section

Ժուռնալիստիկա