Ծառապատկերի խորհրդաբանության իմաստային հոսքերը (Հր․Մաթևոսյան-Մ․Գալշոյան-Վ․Պետրոսյան)
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.1.045Keywords:
խորհրդանիշ, իմաստային հոսքեր, կենսափիլիսոփայություն, գաղափարական հարցադրումներ, պատկերակերտման միջոցներ, ծառապատկերAbstract
Ծառապատկերը՝ կյանքի ծառը՝ որպես լինելիության ճանապարհի խորհրդանիշ, պահպանվել է տարբեր ժողովուրդների ավանդազրույցներում՝ դառնալով բանահյուսական մտածողության ինքնատիպ դրսևորումներից մեկը։ Տարբեր ազգերի մոտ տարբեր են եղել կենաց ծառի խորհրդանշային շերտերը, սակայն առանցքային խորհրդաբանությունը ենթագիտակցորեն նույնն է եղել։ Այն խորհրդանշում է կյանքի աստիճանական զարգացումը, որը բացատրվում է ծառի արմատակալման, ճյուղավորման և պտղավորման խորհրդով։
Հետագայում ծառի խորհրդաբանության իմաստային հոսքերը թափանցեցին գեղարվեստական մտածողության դաշտ՝ դառնալով պատկերակերտման հետաքրքիր միավոր։ Գեղարվեստական գրականության մեջ ծառապատկերի խորհրդաբանության իմաստային հոսքերը հիմնականում եռաշերտ են՝ ծառը՝որպես ինքնության հոգևոր սկիզբ, ծառը՝ որպես գոյատևումի ընթացք՝ իր տարաբևեռ ուղղություններով, ծառը՝ որպես լինելիության ճանապարհի ավարտ՝ դեպի նախակետը ձգողականության ուժի խորհրդով։
Ծառապատկերի իմաստային այս հոսքերի հետաքրքիր գեղարվեստական լուծումներով առանձնանում են Հր․Մաթևոսյանի «Սկիզբը», Մ․ Գալշոյանի «Միայնակ ծառը», Վ․Պետրոսյանի «Մենավոր ընկուզենին» ստեղծագործությունները, որոնցում կերտված պատկերակառույցները՝ հագեցած ծառապատկերի խորհրդաբանության իմաստային հոսքերի ինքնատիպ տարրալուծումներով, ամբողջացնում են տեսակի, ազգի լինելիության ճանապարհի կենսափիլիսոփայությունը։
References
․ Գալշոյան Մ․,Մարութա սարի ամպերը, Սովետ․ գրող․ հր․, Երևան, 1981թ․։
Դաշտենց Խ․, Ռանչպարների կանչը, Երևան, 1984թ․։
․ Լոտման Յուրի, Միֆ, Անուն, Մշակույթ, Ստեփանակերտ 2012թ․։
․ Մաթևոսյան Հր․, Երկեր,1-ին հ․, Երևան, 1985թ․։
․ Պետրոսյան Վ․, Ընտիր երկեր, հ․ 2, Երևան 1983թ․։
Bibliography
․ Galshoyan M., Clouds of Mount Marut, Council of writers: Press, Yerevan, 1981.
Dashtents Kh., Ploughman’s call, Yerevan, 1984.
Yuri Lotman, Myth, Name, Culture, Stepanakert 2012.
H. Matevosyan, Works, Volume 1, Yerevan, 1985.
V. Petrosyan, Selected Works, vol. 2, Yerevan, 1983.
Список литературы
Галшоян М., Облака горы Марута, Совет. писатель: Пресс, Ереван, 1981.
Даштенц Х., Зов пахаря, Ереван, 1984.
Юрий Лотман, Миф, Имя, Культура, Степанакерт 2012.
Гр. Матевосян, Произведения, том 1, Ереван, 1985.
В. Петросян, Избранные произведения, вып. 2, Ереван, 1983 г.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.