Ավանդականի ու արդիականի համադրումը Էտտորե Պետրոլինիի թատերգությունում

Authors

  • Անի Համբարձումյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.1.070

Keywords:

Պետրոլինի, կոմեդիա դել արտե, իմպրովիզ, դասական ավանդույթ, դիմակ, սլիտամենտո, զաննի, կերպար, գրոտեսկ, Ներոն

Abstract

Հոդվածում քննության են առնվում ΧΧ դարի առաջին կեսի իտալացի անվանի թատերագիր, բեմադրիչ և դերասան Էտտորե Պետրոլինիի գործունեության մի շարք առանձնահատկություններ: Նա այն հեղինակն էր, որը նոր շունչ տվեց ավանդապաշտ իտալական թատրոնին: Պետրոլինին՝ որպես հմուտդրամատուրգ և միաժամանակ դերասան, կարողացավ կոմեդիա դել արտեի՝ իտալական ուշմիջնադարյան ժողովրդական թատրոնի ավանդույթը միախառնել ավանգարդիստական թատրոնի հնարքներին` ստեղծելով անցյալի և ներկայի յուրատեսակ համադրություն: Դրամատուրգը, հենվելով դել արտեի ավանդույթի վրա, ստեղծեց իր ժամանակին բնորոշ և՛ իրական դիմակ-կերպարներ, և՛ նոր թատերական մտածողություն:

Պետրոլինիի դրամատուրգիայում նորություն էր պիեսների կառուցվածքը: Նա զերծ էր մնում հոգեբանական խորը ներսուզումներից, նախապատվություն էր տալիս պարզ դիպաշարին, գործողությունները կառուցում կատակերգական տեսարանների վրա: Այս առումով նրա համար գրական տեքստը ներկայացման մեջ երկրորդական գործոն էր, կարևորը արտիստի կատարողական հմտությունն էր, որը ներառում էր նաև իմպրովիզի վարպետությունը:

XX դարում հայ գրականությունն ու թատրոնը տվել են բազմաթիվ տաղանդավոր դրամատուրգներ, դերասաններ և բեմադրիչներ, սակայն հայկական բեմում ներկայացումները բեմադրվել են հիմնականում դասական ավանդույթի հիման վրա: Հոդվածում ներկայացվող սկզբունքներն ու հնարքները, որոնք կիրառում էր իտալացի դրամատուրգը, կարող են օգտակար լինել նաև հայ թատրոնին՝ թարմություն ու արդիականություն հաղորդելով նրան:

 

Author Biography

Անի Համբարձումյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի ասպիրանտ

References

Կոմեդիա դել արտեն (իտ.՝ Commedia dell'arte)՝ կատակերգության արվեստը, որը ընկալվում էր նաև դիմակների կատակերգություն իմաստով, իտալական ուշ միջնադարյան ժողովրդական թատրոն է, բնույթով ստեղծաբանական (բանավոր-իմպրովիզացիոն) արվեստ, որի գործունեության սկիզբը համարվում է XVI դարը (տե՛ս Rudlin J. Commedia Dell'Arte an Actor's Handbook, Rutaledge, London and New York, 1994, էջ 48):

Հարցազրույց Ռ. Բաբայանի հետ, հեղինակ՝ Անի Համբարձումյան, 09.01.2024, չհրապարակված:

Petrolini E. Modestia a parte, Cappelli editore, Bologna, 1932, p. 196-197.

Soriani S. Petrolini drammaturgo. Logica antilogica e relativismo dal Varietà alle commedie, Forum Italicum, Stony Brook University press, New York, 2010, էջ 4:

Craig E. G. Zelauto and Italian Comedy: A study in Sources, Modern Language Quarterly, Duke University press, Durham, North Carolina, 1968, էջ 25:

Petrolini Ε. Benedetto fra le donne. In Il teatro, Cappelli, Bologna, 1975, p. 206:

Զաննին (Zanni) ծառայողների ընդհանրական անվանումն է: Այն առաջացել է Ջիովաննի (Giovanni) անվանումից, որը հասարակ ժողովրդի միջավայրում տարածվելու շնորհիվ դարձել է սպասավորների ընդհանրական անվանումը: Զաննիին բնութագրող հատկանիշներն են անհագ քաղցի զգացումը, անքաղաքավարությունն ու անկրթությունը:

Predel L. Ettore Petrolini: La Maschera e La Sofferenza, Pubblicato il 21 Settembre 2018 nel sitio, https://www.latinacittaaperta.info/ (l'ultimo accesso12.11.2022)

Petrolini E. Nerone, 1935 (https://www.youtube.com/watch?v=uTgWLe66meM, l'ultimo accesso 12.11.2022)

Petrolini Ε., Bovio L. Amleto. In Teatro di Varietà, Italiano, 1912, p. 59-61.

Petrolini Ε. Modestia a parte, էջ 197:

Mario C. Vita di Petrolini, Mondadori, Milano, 1944, p. 170.

Chiara D. C. նշվ. աշխ., էջ 62:

Pasqualetto G. Il teatro di Ettore Petrolini, 1996. http://www.giulianopasqualetto.it/files_uploads/materiali_conferenze/petrolini.pdf (l’ultimo accesso 211.11.2022)

Petrolini Ε. Benedetto fra le donne. In Il teatro, Cappelli, Bologna, 1975, p. 246:

Walter B. Che cos 'e il teatro epico? In L'opera d'arte nell'epoca della sua riproducibilita tecnica, Einaudi, Torino, 1966, p. 128-130.

Petrolini Ε. Modestia a parte, 198:

Petrolini Ε. Benedetto fra le donne. In Il teatro, Cappelli, Bologna, 1975, p. 219:

Downloads

Published

2024-02-28

How to Cite

Համբարձումյան Ա. (2024). Ավանդականի ու արդիականի համադրումը Էտտորե Պետրոլինիի թատերգությունում . Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 15(1 (43), 70–78. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.1.070

Issue

Section

Գրականագիտություն