Ռեմարկի ոճական առանձնահատկությունները Վիլյամ Սարոյանի դրամաներում

Authors

  • Աշոտ Տեր-Մինասյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.1.089

Keywords:

Դրամատուրգիա, թատրոն, արձակ, աբսուրդի թատրոն, Վիլյամ Սարոյան, Արթուր Ադամով, Սամուել Բեքեթ, ռեմարկ, ոճ, համեմատություն, փոխաբերություն, աստիճանավորում, բառընտրություն, քնարականություն

Abstract

20-րդ դարի երեսունական թվականներից և հատկապես դարակեսից ֆրանսիական աբսուրդի թատրոնի ներկայացուցիչների և ամերիկահայ արձակագիր-դրամատուրգ Վիլյամ Սարոյանի կողմից մեծ փոփոխություններ կատարվեցին դրամատիկական երկերում․ հատկապես ընդլայնվեցին ռեմարկների դերն ու բովանդակությունը։ Որոշ նմանություններով հանդերձ, այնուամենայնիվ, էապես տարբեր են աբսուրդի թատրոնի և Սարոյանի դրամաների ռեմարկները։ Եթե առաջիններում գործող հերոսներ են դարձել ժամանակը, ժամացույցը, փողոցը, սենյակի պատերը, ապա սարոյանական պիեսների ռեմարկներում շեշտը դրված է հերոսների հոգեբանության ու նրանց ներաշխարհի բացահայտման վրա։ Նրա պիեսների ռեմարկները աչքի են ընկնում կերպարաստեղծման ու պատկերաստեղծման յուրահատկություններով, փիլիսոփայական խորքով ու քնարականությամբ, դրանց շնորհիվ դրամատիկական երկը գեղարվեստական արձակին մերձեցնելու վարպետությամբ։ Սարոյանի պիեսների ռեմարկները լեցուն են աստիճանավորման, անձնավորման, փոխաբերության, համեմատության և այլ արտահայտչամիջոցների նրբին կիրառություններով։ Նրա պիեսների ռեմարկ-նախաբանները և հերոսների բնութագրումները, նույնիսկ նրանց դիմանկարները յուրօրինակ նախասյուժեի դեր են կատարում՝ ընթերցողին նախապատրաստելով բուն գործողությունների առավել խորքային ընկալմանը։ Սարոյանի խոսքարվեստը, մասնավորապես դրամաների ռեմարկների բովանդակային և ոճական առանձնահատկությունները 20-րդ դարակեսից սկսած մեծ արձագանք են գտել նաև հայ հեղինակների՝ Հրանտ Մաթևոսյանի, Զորայր Խալափյանի, Պերճ Զեյթունցյանի, Կարինե Խոդիկյանի և այլոց թատերգություններում։

Author Biography

Աշոտ Տեր-Մինասյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ

References

Ромм А., Американская драматургия первой половины XX века, Ленинград, 1978, стр. 82 (մեջբերումը Ա․ Ավանեսյանի «Արդի հայ դրամատուրգիան (1991-2008 թթ)» գրքից, Ե․, 2011, էջ 67։

Վիլյամ Սարոյան, Հատընտիր երկեր չորս հատորով, հ․ 4, Եր․ 1991, էջ 401։ Այս քառհատորյակի գրքերից հետագա մեջբերումները կնշվեն տեղում՝ (Վ․Ս․, հ․․․․, էջ․․․) ձևով։

Վաբաշ բառը այս գրքում տպագրվել է Վոբաշ, որը վրիպակ է։ Ճիշտ բառը է Վաբաշ (անգլ․՝ Wabash), որը ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում գտնվող գետի անունն է։ Սարոյանը 1961-ին դասախոսություններ է վարել այս գետի ափին գտնվող Փուրդյու (անգլ․՝ Purdue) համալսարանում և այնտեղ էլ գրել և ուսանողների հետ բեմադրել է (հինգ ներկայացում մեկ շաբաթվա ընթացքում) նշված՝ «High Time Along the Wabash)» դրաման (տե’ս https://www.foreversaroyan.com/high-time-along-the-wabash-1961)։ Վաբաշ բառը առաջին անգամ վրիպակով է գրվել այս հարցազրույցը ․ «Սովետական գրականություն» ամսագրի 1976 թ․ առաջին համարում տպագրվելիս (էջ 166) և նույն սխալով արտատպվել է այս գրքում (էջ 401)։

Ալ․ Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ․ 10, Եր․, 1962, էջ 353։

Русские писатели о языке, 1955, Ленинград, с. 360։

Տե՛ս Էդ․ Ջրբաշյան, Գրականության տեսություն, Եր․, 1967, էջ 303-304, Մ․ Ավագյան Նաիրի Զարյանի ստեղծագործության լեզուն և ոճը, Եր․, 1961, էջ 142, Պ․ Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, գիրք առաջին, Եր․, 1990, էջ 89։

Տե՛ս Артем Зорин, Поэтика ремарки в русской драматургий XVIII-XIX веков, DisserCat- Электронная библиотека диссертации․

Էլ․ Զոհրաբյան, Վիլյամ Սարոյանի կարճ պիեսները «սարոյանականը»,// Նարցիս, 2008, № 6, էջ 20-21։

Տե՛ս Արծրուն Ավագյան, Ֆրանսիական աբսուրդի թատրոնը և Արթուր Ադամովի հայերեն թարգմանված պիեսները, Հայագիտության հարցեր, 2019, հ․ 1 (16), էջ 138-150։

Էդ․ Ջրբաշյան, նշվ. աշխ․, էջ 307:

Վիլյամ Սարոյան, Իմ սիրտը լեռներում է, Եր․, 1963, էջ 11։ Այս ժողովածուից հետագա քաղվածքները կնշվեն տեղում՝ (Ի․Ս․Լ․, էջ․․․, ձևով)։

Юрий Борев, Эстетика, М., 1975, с. 366.

William Saroyan, Plays, М., Высшая школа, 1983, с․ 11.

Զավեն Բոյաջյան, Սարոյանը լեռան կամ ծառի պես բնական հրաշք է, Art-Collage.com, 31․08․2020։

Էլ․ Զոհրաբյան, Վիլիամ Սարոյանի պիեսների թարգմանության որոշ խնդիրներ, Թատերակետեր, 01․ 07․ 2022։

https://armeniangc.com/biblioteka/william-saroyan/v-gorax-moyo-serdce/․

Լևոն Եզեկյան, Հայոց լեզվի ոճագիտություն, Եր․, 2007, էջ 339։

Տե՛ս Պողոս Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, գիրք երկրորդ, Եր․,1991, էջ 12։

Նույն տեղում, էջ 10։

Սովետական արվեստ, Եր․, 1975, № 7, էջ 26։

https://granish.org/indz-spasogh-spanogh-vaxery/։

Downloads

Published

2024-02-28

How to Cite

Տեր-Մինասյան Ա. (2024). Ռեմարկի ոճական առանձնահատկությունները Վիլյամ Սարոյանի դրամաներում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 15(1 (43), 89–104. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.1.089

Issue

Section

Լեզվաբանություն