Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի նորահայտ հնատիպ հմայիլը (1698 թ.)

Authors

  • Սաթենիկ Գրիգորյան Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.1.115

Keywords:

Գեղարքունիքի մարզ, Վարդաձոր գյուղ, Արևմտյան Հայաստան, Մշո գավառ, Զալիբեկ Մարգարյանի ընտանիք, Հմայիլ, հնատիպ, հիշատակարան տպագրության ժամանակի, փորագրապատկերներ

Abstract

Արևմտյան Հայաստանի Մշո գավառից Վարդաձոր գյուղում հանգրվանած Մարգարյանների ընտանիքին է պատկանում նորահայտ հնատիպ Հմայիլը: Չնայած առկա որոշ ձևափոխությունների և վնասվածության, հնարավոր եղավ պարզել, որ սույն միավորը դասվում է Կոստանդնուպոլսում, Գրիգոր Մարզվանեցու տպարանում, 1698 թվին լույս տեսած Հմայիլների շարքին: Այս հնատիպ Հմայիլը առանձնանում է իր հարուստ պատկերագրությամբ և աղոթքների բազմաբովանդակությամբ: Հստակ տարեթիվ ունեցող (1698 թ.) Հմայիլը գրեթե ամբողջովին կրկնօրինակում է 17-րդ դարում, Կ. Պոլսում տպագրված հնատիպերի մշակութային առանձնահատկություններն ու դրանց բնորոշ գեղարվեստական հարդարանքը:

Այն դասվում է գալարաձև հմայիլների շարքին (գալարաձև հմայիլներից զատ, կան նաև գրքաձև, եզակի օրինակ հանդիսացող հմայիլներ): Ցավոք, Հմայիլը ամբողջովին վնասված և բաժանված է մանր կտորների: Վնասվածության հետևանքով բովանդակությունը փոփոխության է ենթարկվել: Այլ միավորների համեմատությամբ հնարավոր է եղել վերականգնել աղոթքներում և փորագրապատկերներում առկա ետևառաջություններ: Չնայած մասնատվածությանը՝ Հմայիլը բովանդակում է շուրջ 18 աղոթք: Այն սկսվում է Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» հայտնի ստեղծագործությամբ և ավարտվում «Աղոթք կապանաց և դիվաց» աղոթքով:

Ձեռագիր հմայիլներից ազդված՝ տպագիր Հմայիլը նույնպես ժառանգել է մանրանկարչությանը բնորոշ գեղարվեստական հորինվածքը: Մանրանկարչությունը փոխարինվել է պատկերագրությամբ, սակայն թեմատիկ առումով մնացել է անփոփոխ: Պատկերների առկայությունը ցուցիչ է այն կարևոր համոզման, որ այս կերպ հմայիլները ձեռք են բերում ավելի մեծ հզորություն և ազդելու կարողությունը կրկնապատկվում է: Հմայիլում առկա նկարազարդումները մեծամասամբ նախորդում են հաջորդող աղոթքներին: Հնատիպում եղած փորագրապատկերների թիվը հասնում է 13-ի:

 

 

 

 

Author Biography

Սաթենիկ Գրիգորյան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան

մշակութաբան, ձեռագրագետ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կրտսեր գիտաշխատող

References

Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 4 (Ն-Վ), Երևան, 1998, էջ 775:

Աճառեան Հ., Հայերեն արմատական բառարան, հտ. Գ, (Հ-Չ), Երևան, 1977, էջ 103:

Ղազարյան Դ., 16-րդ դարի ժապավենաձև հմայիլները, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջան նվիրվում է Տիգրան Չուխաճյանի ծննդյան 175-ամյակին (19-21 հոկտեմբերի, 2012), նստաշրջանի նյութեր, Երևան, 2013, էջ 292-309:

Ղազարյան Դ., Ժապավենաձև Հմայիլներ, Երևան, 2013, էջ 3:

Ղազարյան Դ., 15-րդ դարի ժապավենաձև հմայիլները, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական վեցերորդ նստաշրջան, Արզական, 26-27 նոյեմբերի, 2011, նստաշրջանի նյութեր, Երևան, 2012, էջ 147-150:

Կորկոտյան Ք., Հայ տպագիր գիրքը Կոստանդնուպոլսում (1567-1850 թթ.), Երևան, 1964, էջ 31-45:

Աբրահամյան Ա., Հայոց գիր և գրչություն, Երևան, 1973, էջ 70-77:

Հարությունյան Խ., Հայերեն ձեռագրերի հիշատակարանները, Երևան, 2019, էջ 46:

Мещерская Е., Сирийские заклинательные сборники из Матенадарана. ПС, Вып. 27, Л. 1981, с. 96.

Брокгаузъ Ф., Ефронъ И., Энциклопедический словарь, Томъ 42, С.-Петербургъ, 1897, с 500.

Downloads

Published

2024-02-28

How to Cite

Գրիգորյան Ս. (2024). Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի նորահայտ հնատիպ հմայիլը (1698 թ.). Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 15(1 (43), 115–123. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.1.115

Issue

Section

Մատենագիտություն