Ղարաբաղյան հիմնահարցի արծարծումները Վանո Սիրադեղյանի հրապարակախոսության մեջ

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.2.164

Բանալի բառեր-:

հրապարակախոսություն, հոդվածաշար, արձակ, աշխարհաքաղաքական իրադրություն, քաղաքականություն, գրականություն, Արցախ, ղարաբաղյան հիմնահարց

Ամփոփում

Սույն հոդվածը նվիրված է Վանո Սիրադեղյանի հրապարակախոսության մեջ ղարաբաղյան հակամարտության արտացոլման համակարգված վերլուծությանը։ Սիրադեղյանի համար Ղարաբաղյան հարցը եղել է ոչ միայն թեմա, այլև իր հրապարակախոսության մեկնակետ և քաղաքական կենսագրության առանցք։ Հոդվածում ցույց է տրվում, թե ինչպես է Սիրադեղյանը մոտեցել խնդրին՝ զուգահեռ դիտարկելով դրա պատմական, քաղաքական, աշխարհաքաղաքական և ներքաղաքական հարթությունները։ Վերլուծվում են Սիրադեղյանի հրապարակախոսական հոդվածներն ու ելույթները, որոնցում նա քննադատում է թե՛ Հայաստանի իշխանությունների ռազմավարական թերացումները, թե՛ միջազգային ուժերի շահարկումները։ Կարևորվում է Սիրադեղյանի՝ հակամարտությունը ոչ միայն որպես ռազմական կամ քաղաքական, այլև որպես ազգային հոգեբանության և պետականության ճակատագրական խնդիր դիտարկելու հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում հանգում ենք այն եզրակացությանը, որ Սիրադեղյանի հրապարակախոսությունը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առանձնանում է իր պատմական իրատեսությամբ, խորքային վերլուծություններով և ռազմավարական մտածողությամբ՝ պահպանելով արդիականություն մինչ օրս։

Հեղինակի կենսագրությունը

  • Հովհաննես Հովակիմյան, Երևանի պետական համալսարան

    Երևանի պետական համալսարանի Հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի ասպիրանտ

Հղումներ

Սիրադեղյան, Վ․ Պարիտետի ժամը, «Հայկական ժամանակ», 2001, փետրվարի 2, թիվ 14: (Siradeghyan, V. Parit’eti zhamë, “Haykakan zhamanak”, 2001, p’etrvari 2, t’iv 14).

Սիրադեղյան, Վ․ Թուրքերը Մեղրին տանում են, «Հայկական ժամանակ», 2001, մարտի 8, թիվ 38: (Siradeghyan, V. Turk’ery Meghrin tanum en, “Haykakan zhamanak”, 2001, mart’i 8, t’iv 38).

Սիրադեղյան, Վ․ Պարիտետի ժամը 4, «Հայկական ժամանակ», 2001, փետրվարի 20, թիվ 26: (Siradeghyan, V. Parit’eti zhamë 4, “Haykakan zhamanak”, 2001, p’etrvari 20, t’iv 26).

Սիրադեղյան, Վ․ ՀՅԴ-ին փուռը տալու տարբերակը, «Հայկական ժամանակ», 2001, մարտի 28, թիվ 51: (Siradeghyan, V. HJD-in p’urry talu tarberaky, “Haykakan zhamanak”, 2001, mart’i 28, t’iv 51).

Սիրադեղյան, Վ․ Ինչո՞ւ է Մոսկվան «հանձնում» Քոչարյանին, «Հայկական ժամանակ», 2002, մարտի 3, թիվ 34: (Siradeghyan, V., Inch’u e Moskvan “handznum” Kocharyanin, “Haykakan zhamanak”, 2002, mart’i 3, t’iv 34).

Սիրադեղյան, Վ․ Հայկական Թալիբան, «Հայկական ժամանակ», 2002, մարտի 7, թիվ 37: (Siradeghyan, V., Haykakan Taliban, “Haykakan zhamanak”, 2002, mart’i 7, t’iv 37).

Սիրադեղյան, Վ․ Երբ վերինների խելքը չի հասնում, ներքևինների էլ՝ տանձին չի, «Հայկական ժամանակ», 2002, մայիսի 14, թիվ 82: (Siradeghyan, V. Yerb verinneri khelk’y chi hasnum, nerk’yevinneri el-tandzin chi, “Haykakan zhamanak”, 2002, mayisi 14, t’iv 82).

Սիրադեղյան, Վ․, Հակառակ մեր կամքին՝ Մեղրին մնաց ՀՀ կազմում, «Հայկական ժամանակ», 2002, օգոստոսի 27, թիվ 140: (Siradeghyan, V. Hakarak mer kamqin–Meghrin mnats HH kazmum, “Haykakan zhamanak”, 2002, ogostosi 27, t’iv 140).

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-03

Թողարկում

Բաժին

Ժուռնալիստիկա

Ինչպես մեջբերել

Հովակիմյան Հ. (2025). Ղարաբաղյան հիմնահարցի արծարծումները Վանո Սիրադեղյանի հրապարակախոսության մեջ. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 16(2 (47), 164-175. https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.2.164