Մեծ եղեռնի Արմտանի վկան
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.3.015Բանալի բառեր-:
«Կապույտ լույս», Արմտան, գյուղական թեմատիկա, «Նազար» թատերախաղ, Մնձուրի, Մեծ եղեռնԱմփոփում
Հոդվածում վեր է հանվում հայ գրականության դասական հեղինակ Հակոբ Մնձուրու (Հակոբ Տեմուրճյան) կյանքի պոլսյան շրջանը։ Եղեռնի հետևանքով Հակոբ Մնձուրին ստիպված եղավ իր ողջ կյանքն ապրել հարազատ ծննդավայր Արմտանից հեռու, քանի որ աքսորվել ու սպանդի էին ենթարկվել ինչպես հարազատ ծննդավայր Արմտան գյուղի բնակչությունը, այնպես էլ իր ողջ գերդաստանը, այդ թվում և չորս երեխաները։ Կ․ Պոլսի «Մեհեան» և «Ոստան» հանդեսներում տպագրված մի քանի պատմվածքների հեղինակ Մնձուրին ամենասևագործ աշխատանքներին զուգահեռ մխրճվում է գրական-ստեղծագործական ոլորտ՝ դառնալով կարոտի գրականության և սփյուռքահայ գրականության սկզբնավորողներից մեկը։ Նրա հիմնական թեման գյուղն էր ու գյուղացին, հայրենի բնաշխարհն ու կենդանական աշխարհը, որ ընդհանրանալով խտացնում էին աշխատանքի ու արարման խորին խորհուրդը ի հակակշիռ սպանդի ու ավերման։ Մնձուրու գրեթե բոլոր պատմվածքներում ներկա է ինքը՝ մերթ որպես մասնակից ծավալվող դեպքերի, մերթ որպես ականատես, մերթ էլ որպես իր կերտած հերոսների և ընթերցողի հետ զրուցակից։ Եվ այդ ամենը հետևանք այն բանի, որ նա գրում էր այլևս չգոյ մարդկանց ու եզերքի մասին, որոնք անընդհատ գալիս էին, լցնում նրա հիշողությունները, որոնցից նա «պարպվում», «խաղաղվում» էր գրելու միջոցով՝ նպատակ ունենալով յուրովի վերակենդանացնել նրանց բոլորին, շարունակել նրանց կյանքը։
Մնձուրու պատմվածքները, գեղարվեստական արժեքներից զատ, նաև երկրագիտություն են, ազգագրություն, ժողովրդական կենցաղի, բարքերի ու սովորույթների փաստագրում, բայց ամենից առաջ այն հայկական եղեռնի վավերագրումն է, նրա վկայությունը, մի գրականություն, որի ընթերցման ժամանակ ընթերցողի մեջ առաջանում է այն հարցը, թե ո՞ւր են այդ մարդիկ, և ի՞նչ պատճառով նրանք չկան։
Մնձուրու պատմվածքների մեծ մասը թեև հազիվ 2-3 էջից են բաղկացած, սակայն նրա չորս գրքերը, մամուլում տպագրած վիպակներն ու գրություններն իրենց ամբողջության մեջ մեկ միասնական վեպ են կազմում, որ կարելի է անվանել Արևմտահայաստանի Արմտան գյուղի ասք՝ ուղղված ներկա ու գալիք սերունդներին՝ ի հավերժացումն հայրենի հողի ու բոլոր նահատակների։
Հղումներ
Յ. Մնձուրի, Տեղեր ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, էջ 171։ Այս գրքին հղումները այ¬սու¬հետ կնշվեն շարադրանքում (Տեղեր և էջը)։
«Ոստան», Կ. Պոլիս, 1920, թիվ 5-6։
«Ոստան», Կ. Պոլիս, 1920, թիվ 10։
«Հանդէս մշակոյթի», Իսթանպուլ, 1953, թիւ 16։
«Մարմարա», Իսթանպուլ, 1955, թիվ 4039։
«Մարմարա», Իսթանպուլ, 1968, 27 հունիսի։
Հ. Մնձուրի, Կապույտ լույս, Եր., 1968, էջ 15։
«Ոստան», Կ. Պոլիս, 1920, թիվ 14:
Յ. Մնձուրի, Կապոյտ լոյս, Իսթանպուլ, 1958, էջ 90։
Հ. Մնձուրի, Երկեր, Եր., 1986, էջ 86։ Այս գրքից կատարված մեջբերումներն այսուհետ կնշվեն միայն՝ Երկեր և էջը։
Յ. Մնձուրի, Կռունկ ուստի՞ կուգաս, Իսթանպուլ, 1974, էջ 11։
«Մարմարա», Կ. Պոլիս, 1968, 27 հունիսի։
«Բագին», Բեյրութ, 2021, թիվ 1, էջ 65։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.