Սուբյեկտիվն ու օբյեկտիվն իբրև հակադրության դրսևորում. նոր հայացք դասական մոտեցումներին

Հեղինակներ

  • Մկրտիչ Ս․ Մկրտչյան ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.3.110

Բանալի բառեր-:

իմաստային հակադրություն, սուբյեկտիվի ու օբյեկտիվի հակադրություն, միջսուբյեկտիվություն, Էդուարդ Աղայան

Ամփոփում

Մարդու աշխարհընկալման սուբյեկտիվ և օբյեկտիվ տարբերակումը միշտ էլ հետաքրքրել է փիլիսոփաներին, նշանագետներին ու որոշ չափով` նաև լեզվաբաններին։ Ավելին, սուբյեկտիվ իմաստը տարբեր լեզվաբաններ տարբեր կերպ են մեկնաբանում, և որպես հետևանք, սուբյեկտիվ իմաստի՝ որպես լեզվաբանական երևույթի մասին տեսակետները տարբեր բնույթ են ստանում տարբեր լեզվաբանների մոտ։ Տարբեր են նաև այն տեսակետները թե լեզվաբանական տեսանկյունից ով է առաջինը ձևակերպել սուբյեկտիվ իմաստի մասին գաղափարը։ Ընդ որում, իմաստի սուբյեկտիվ և օբյեկտիվ լինելը երբեմն բացահայտ, երբեմն էլ ոչ այդքան բացահայտ առկա է այն աշխատություններում, որոնք քիչ թե շատ վերաբերում են բառի գործածությանը։ Թերևս Էդուարդ Աղայանն այն սակավաթիվ հայ լեզվաբաններից է, որ առանձին անդրադարձ է կատարել բառի սուբյեկտիվ իմաստին՝ տարանջատելով այն դեպքերը, երբ օբյեկտիվ հասկացություն նշանակող բառիմաստը ձեռք է բերում սուբյեկտիվ իմաստ ու իմաստային երանգավորում։ Ըստ այդմ՝ սույն հոդվածը նպատակ ունի նախ քննելու սուբյեկտիվ իմաստի ըմբռնումը լեզվաբանության մեջ, սուբյեկտիվի և օբյեկտիվի հարաբերությունները ճանաչողական լեզվաբանության տեսանկյունից, այնուհետև ներկայացնելու Էդուարդ Աղայանի հայացքները բառի սուբյեկտիվ իմաստի դրսևորման վերաբերյալ նրա տարբեր աշխատություններում։

Հեղինակի կենսագրությունը

  • Մկրտիչ Ս․ Մկրտչյան, ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան

    Մկրտիչ Սերժիկի Մկրտչյանը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի Ընդհանուր և համեմատական բաժնի կրտսեր գիտաշխատող է, նա նաև դասախոսում է Բրյուսովի անվան համալսարանում Լեզվաբանության,  Անգլերենի հաղորդակցության ու թարգմանության ամբիոններում։ Մկրտչյան Ս․ Մկրտիչն 2019-2021թ․ին սովորել է Տարտուի համալսարանում, Էստոնիա և ստացել նշանագետի որակավորում (MA in Humanities (Semiotics)): Մկրտչյանը 2013-2015 թվականին սովորել է Բրյուսովի անվան համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան, լեզվաբանի որակավորում։

Հղումներ

Потебня, Александр, 1976. Эстетика и поэтика. Москва: Искусство.

Колшанский, Геннадий В., 1975. Соотношение субъективных и объективных

факторов в языке. Москва: Наука.

Charaudeau, Patrick; Maingueneau, Dominique, 2002. Dictionnaire d’analyse du discours.

Paris: Seuil.

Гумбольдт, Вильгельм фон, 1985. Язык и философия культуры. Москва, Прогресс.

Гумбольдт, Вильгельм фон, 1984. Избранные труды по языкознанию. Москва,

Прогресс.

Bally, Charles, 1951. Traité de stylistique francaise, Vol 1, 3 ème ed. Genève, Paris: Librairires

Georg & Cie / C. Klincksieck.

Benveniste, Emile 1966. Problèmes de linguistique generale, Vol. 1. Paris: Editions

Gallimard.

Скребцова, Татьяна, 2018. Когнитивная лингвистика. Классические теории, новые

подходы. Москва: Языки славянских культур.

Langacker, Ronald W., 2019. "Chapter 6: Construal". In: Dąbrowska, Ewa and Divjak,

Dagmar (eds.). Cognitive Linguistics - Foundations of Language. Berlin. Boston: De Gruyter

Mouton, pp. 140-166.

Langacker, Ronald W., 2008. Cognitive Grammar: A Basic Introduction. United Kingdom:

Oxford University Press.

Nuyts, Jan, 2001. Epistemic modality, language, and conceptualization: A cognitive

pragmatic perspective. Amsterdam: Benjamins.

Պողոսյան, Պողոս, 1990, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքները (խոսքի տեսություն), Գիրք Ա:

Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն:

Ջահուկյան, Գևորգ, 1974, Ժամանակակաից հայոց լեզվի տեսության հիմունքներ․ Երևան, ՀՍՍՀ

գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակչություն։

Աղայան, Էդուարդ Բ., 1984, Ընդհանուր և հայկական բառագիտություն. Երևան. Երևանի համալսարանի

հրատարակչություն:

Ջահուկյան Գ.Բ., Աղայան Է.Բ., Առաքելյան, Վ.Դ., Քոսյան, Վ.Ա., 1980, Հայոց լեզու, I մաս, Ա պրակ: Երևան,

«Լույս» հրատարակչություն:

Աղայան, Էդուարդ Բ., 1987, Լեզվաբանության հիմունքներ: Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն:

Guiraud, Pierre, 1962. La Sémantique [3 e éd.]. Paris: Presses Universitaires de France.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-11-15

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Մկրտչյան Մ. Ս. (2023). Սուբյեկտիվն ու օբյեկտիվն իբրև հակադրության դրսևորում. նոր հայացք դասական մոտեցումներին. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 14(3 (42), 110-122. https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.3.110