Քաղաքական իրադրությունը Հայաստանում 1920 թ. և 2018 թ. իշխանափոխությունից հետո (համեմատական վերլուծություն)

Authors

  • Լիլիթ Մակարյան Երևանի պետական համալսարան

Keywords:

խորհրդային, իշխանափոխություն, տարածաշրջան, պատերազմ, համավարակ

Abstract

1920 թ. Թուրքիան պատերազմական նախապատրաստություն էր տեսնում ՀՀ վրա հար­ձակվելու համար: Մ. Քեմալը հասկանում էր, որ Ռուսաստանը ևս ունի Անդրկովկասը նվա­­ճելու ծրագիր, և ավելի իրական էր համարում Անդրկովկասի բաժանումը Թուրքիայի և Ռու­սաստանի միջև: Մինչ Թուրքիան 1920 թ. սեպտեմբերից զավթում էր ՀՀ տարածքները, ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի Իրավարար վճռով ՀՀ-ին Արևմտյան Հայաստանից տրվելու էր 90 հազ. կմ2 տարածք: Ռուսաստանը իր առջև խնդիր էր դրել խորհրդայնացնել տարա­ծա­շրջա­նը և Թուրքիայի միջոցով խորհրդային կարգեր հաստատել նաև Արևելքի երկրներում:

Թուրքիան տարածաշրջանում իր ծրագրերը փորձեց իրագործել նաև 2016 թ. ապրի­լին` Արցախի դեմ Ադրբեջանի ձեռքով սանձազերծելով ռազմական գործողություններ, որոնք ձա­խողվեցին: Թուրքիայի համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին 2018 թ. ՀՀ-ում իշ­խա­նափոխությունից հետո, երբ հասարակությունը պառակտվել էր, պաշ­տոններում նշա­նակվում էին ոչ կոմպետենտ պաշտոնյաներ, տեղի էին ունենում բա­նակի բարձրագույն սպա­յա­կազմի բարոյազրկում, արտաքին քաղաքա­կանության ձախողումներ: 2020 թ. Թուրքիայի զավթո­ղա­կան ծրագրերի համար նոր հնարավորություններ ստեղծեց «Covid-19» համա­վա­րա­կը, որի հետևանքով Հայաստանը հայտնվեց ամբողջական շրջափակման մեջ:

Author Biography

Լիլիթ Մակարյան, Երևանի պետական համալսարան

պ.գ.թ., ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի դոցենտ

Downloads

Published

2021-08-31

Issue

Section

Articles