Աղբյուրների օգտագործումը պատմության դասին որպես սովորողների պատմական և քննադատական մտածողության զարգացման միջոց (գործողության հետազոտություն)

Authors

  • Լիլիթ Մինասյան Երևանի պետական համալսարան

Keywords:

պատմության դասավանդում, պատմության ուսումնառություն, պատմական մտածողություն, պատմական մտածողության հմտություններ, քննադատական մտածողություն

Abstract

Հոդվածն ուսումնասիրում է պատմության դասին առաջնային և երկրորդային աղբյուր­նե­րի կիրառման ազդեցությունը սովորողների պատմական և քննադատական մտածո­ղու­թյան զարգացման վրա։ Հեղինակը մեկնարկում է այն հետազոտական վարկածից, որ հմտու­թյունները, որոնք անհրա­ժեշտ են և ձևավորվում են տարատեսակ աղբյուրների հետ աշխա­տե­լիս, նպաստում են ինչ­պես պատմական մտածողության, այնպես էլ տեղեկույթի քննա­դա­տա­կան վեր­լուծության, մեկնաբանության, գնահատման և դրանց հիման վրա որոշումների կայաց­ման հմտությունների զարգացմանը։ Առաջ քաշած վարկածը փորձարկվել է հեղինակի կողմից Երևանի դպրոցներից մեկում՝ գործողության հետազոտության (action research) ըն­թացքում։ Հետազոտության արդյունքները փաստում են ընտրված մեթոդի դրական ազդե­ցու­թյունը սովորողների վերոնշյալ մտածական հմտությունների զարգացման վրա, բայց նաև՝ դրա կիրառման ընթացքում առկա որոշակի բարդություններն ու սահմանափակումները։

Author Biography

Լիլիթ Մինասյան, Երևանի պետական համալսարան

պ․գ․թ․, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, «Այբ» դպրոցի հասարակագիտական առարկայախմբի ղեկավար

Downloads

Published

2021-08-31

Issue

Section

Articles