About the Journal

«Արևելագիտության հարցեր» գիտական հանդեսը լույս է տեսնում 2006 թ.-ից: Այն իրավահաջորդն է «Արևելագիտության հարցեր» միջբուհական գիտական աշխատությունների ժողովածուի և «Արևելագիտական ժողովածուի (2004թ), որը հրատարակվում էր ՀՍՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության կողմից 1983թ.-ից մինչև 2004թ.:  Արևելագիտության հարցերը միջգիտակարգային և միջտարածաշրջանային գիտական հետազոտությունների  ժողովածու է։

Թեմատիկ ուղղվածություն

«Արևելագիտության հարցեր» գիտական հանդեսում տպագրվում են հետազոտություններ արաբական երկրների, Իրանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի (Օսմանյան կայսրության) և Կովկասի վերաբերյալ: Գիտական հանդեսը տպագրության է ընդունում Մերձավոր Արևելքի պատմության, կրոնի, լեզվաբանության, գրականագիտության, հնագիտության, սոցիալ-մշակութային մարդաբանության, ինչպես նաև ցեղասպանագիտության և սփյուռքագիտության  ոլորտներին առնչվող հոդվածներ:

«Արևելագիտության հարցեր» հանդեսը ներառված է ԲՈԿ-ի համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում։

Հանդեսում տպարգված նյութերը տեղադրվում ե ԵՊՀ, բաց և ազատ հասանելիությամբ։

Հոդվածների տպագրությունն անվճար է։

 

Տպագրության պարբերականություն

«Արևելագիտության հարցեր» գիտական հանդեսը հրատարակվում է տարին երկու անգամ։ Տպագրության են ընդունվում հետազոտական հոդվածներ, հետազոտական նոթեր և գրախոսություններ:

«Արևելագիտության հարցեր» գիտական հանդեսը տպագրության է ընդունում նախկինում չհրապարակված հոդվածներ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Մենք ընդունում ենք ոչ միայն անվանի գիտնականների, այլև երիտասարդ խոստումնալից հետազոտողների կողմից ներկայացված հոդվածներ:

Գրախոսման կարգ

«Արևելագիտության հարցեր» գիտական հանդեսում հրապարակման ներկայացված բոլոր հոդվածները ենթակա են գրախոսման: Գրախոսման գործընթացը անանուն է ինչպես հեղինակի, այնպես էլ գրախոսի համար։

Գրախոսները ոլորտում ճանաչված մասնագետներ են, ում հավանությունը երաշխավորում է հոդվածների համապատասխանությունը հանդեսի ակադեմիական չափանիշներին:

Տպագրման ներկայացումից հետո նախ ստուգվում է հոդվածների համապատասխանությունը հանդեսի թեմատիկ շրջանակներին և ներկայացվող տեխնիկական պահանջներին։ Եթե հոդվածը չի համապատասխանում դրանց, ապա այն չի ուղարկվում գրախոսման, իսկ հեղինակը ծանուցվում է էլեկտրոնային եղանակով։

Գրախոսներըի որոշմամբ հոդվածն

  • ընդունվում է տպագրության
  • ուղարկվում է վերանայման 
  • մերժվում է

Ընդունված հոդվածները վերադարձվում են հեղինակներին առաջարկվող շտկումների վերաբերյալ մեկնաբանություններով:

Հոդվածների գրախոսման գործընթացը տևում է 2-3 ամիս, որից հետո տպագրությունն իրականացվում է ըստ ներկայացման առաջնահերթության։

Ազատ հասանելիություն

Բաց հասանելիությունը տարաժված պրակտիկա է`   ապահովելու համար անսահմանափակ ինտերնետ հասանելիություն գրախոսվող գիտական ամսագրերին: Բաց հասանելիությունը մեծացնում է հրապարակումները կարդալու և հեղինակներին իրենց ընտրած ոլորտում (և նույնիսկ դրանից դուրս) կատարած ներդրումների համար ճանաչելիությանը:

Առցանց հրապարակված ամբողջ բովանդակությունը կլինի անմիջապես և մշտապես հասանելի և անվճար՝ կարդալու, ներբեռնելու, պատճենելու և տարածելու համար: