ԻԽՎԱՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. «ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ» ՊԱՆԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՄՈԴԵԼԸ և ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/jos.2023.24.2.045Keywords:
«Մուսուլման եղբայրներ», Եվրոպա, ցանց, ենթացանց, կենտրոն, տեքստ, իխվաններAbstract
«Մուսուլման եղբայրները» իսլամիստական միջազգային շարժում-կազմակերպություն է: Այն հիմնադրվել է 1928թ. Եգիպտոսում Հասան ալ-Բաննայի (1906-1949) կողմից և համարվում է ամենահին իսլամիստական կազմակերպությունն աշխարհում: Ստեղծման արդեն առաջին տասնամյակների ընթացքում ականատես ենք լինում նրա ցանցայնացման գործընթացին: 1940-ական թթ. «Մուսուլման եղբայրները» մասնաճյուղեր ու գրասենյակներ ուներ ոչ միայն Եգիպտոսի տարբեր քաղաքներում և բնակավայրերում, այլև՝ հարևան մերձավորարևելյան երկրներում: Ներկայումս «Մուսուլման եղբայրներն» իր ներկայությունն ունի ինչպես արաբական և մուսուլման գերակշիռ բնակչություն ունեցող երկրներում, այնպես էլ՝ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում և այլուր։ Այս կառույցները գիտական գրականության մեջ ընդունված է անվանել «Մուսուլման եղբայրների» մասնաճյուղեր: Ըստ այդմ առաձնացվում են «Մուսուլման եղբայրների» սիրիական, հորդանանյան, ֆրանսիական, մեծբրիտանական և այլ մասնաճյուղեր: Հոդվածի նպատակն է եվրոպական ենթացանցի օրինակով քննարկել «Մուսուլման եղբայրների» ցանցը Դավիթ Հովհաննիսյանի՝ ցանցերի տեսության շրջանակներում՝ վեր հանելով ցանցի տեսակը և կառուցվածքային առանձնահատկությունները Եվրոպայում:
References
Հովհաննիսյան Դ., Ցանցերի և ցանցապետության էության շուրջ, «Վերլուծական տեղեկագիր», Vol. 1 No. 12, 2018, էջ 7-17
Besson S., La Conquête de l’Occident,Paris: Seuil, 2005
Frampton M., The Muslim Brotherhood and the West: A History of Enmity and Engagement, Harvard University Press, 2018
Interview with MB Deputy Chairman in Al-Ahrar Daily, 16.07.2008, Ikhwanweb, https://ikhwanweb.com/interview-with-mb-deputy-chair/, մուտքի ամսաթիվ՝ 02.10.2023
Kettani H., Muslim Population in Europe: 1950-2020, International Journal of Environmental Science and Development, Vol. 1, No. 2, June 2010
L'internationale éclatée des Frères musulmans, Le Monde, 22.10.2004, https://www.lemonde.fr/archives/article/2004/10/22/l-internationale-eclatee-des-freres-musulmans_383958_1819218.html, մուտքի ամսաթիվ՝ 20.10.2023
Maréchal B., The Muslim Brothers in Europe. Roots and Discourse, Leiden/Boston, 2008
Mitchell, R. P., The Society of the Muslim Brothers, New York: Oxford University Press, 1969
Nielsen J., Muslims in Western Europe, Edinburgh University Press, 2016 (First edition in 1992)
Perry D. L., The Global Muslim Brotherhood in Britain: A Social Movement? , London, 2016
Poston L., Islamic Da’wah in the West, New York: Oxford University Press, 1992
Vidino L., Aims and Methods of Europe’s Muslim Brotherhood, Current Trends in Islamist Ideology, Hudson Institute, 2006, https://www.hudson.org/national-security-defense/aims-and-methods-of-europe-s-muslim-brotherhood, մուտքի ամսաթիվ՝ 01.11.2023
Vidino L., Altuna S., The Muslim Brotherhood’s Pan-European Structure, Austrian Fund for the Documentation of Religiously Motivated Political Extremism (Documentation Centre Political Islam), 2021
Vidino L., The Closed Circle: Joining and Leaving the Muslim Brotherhood in the West, New York: Columbia University Press, 2020
Vidino L., The European Organisation of the Muslim Brotherhood: Myth or Reality?, The Muslim Brotherhood in Europe, Bakker E. (ed.), Meijer R. (ed.), 2013, 50-69,
https://doi.org/10.1093/acprof:oso/9780199327638.003.0002
Wickham C. R., Mobilizing Islam: Religion, Activism, and Political Change in EgyptN, ew York: Columbia University Press, 2002
Al-murshid al-ʿāmm fī ḥiwār ṣarīḥ maʿa ikhwān online, https://ikhwanonline.net/article/4109, մուտքի ամսաթիվ՝ 15.10.2023
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Heghine Barseghyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.
Հոդվածների նկատմամբ հեղինակների հեղինակային իրավունքը պահպանվում է:
Երրորդ կողմի թույլատրված կրկնակի օգտագործումը սահմանվում է հետևյալ օգտագործման լիցենզիայով.
Creative Commons վերագրում-ոչ առևտրային (CC BY-NC): CC BY-NC օգտագործողներին թույլ է տալիս պատճենել և տարածեք հոդվածլ ոչ կոմերցիոն նպատակներով: Օգտագործողները կարող են վերաձևակերպել, փոփոխել նյութը, հարմարեցնել այն տեքստին՝ հղում անելով
լիցենզիային։ Լիցենզիայի մանրամասները հասանելի են
https://creativecommons.org/licenses/by-nc/4.0/ հասցեով:
Այս լիցենզիայի համաձայն հոդվածների նկատմամբ հեղինակների հեղինակային իրավունքը պահպանվում է, սակայն
«Արևելագիտության հարցեր» ամսագիրը և Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը ստանում են հոդվածը թղթային և էլեկտրոնային տարբերակով հրատարակելու և երրորդ անձնանց՝ բնօրինակին պատշաճ կերպով հղում անելու պայմանով այն օգտագործելու, տարածելու և վերարտադրելու իրավունք տալուլ ոչ բացառիկ լիցենզիա: Համապատասխան մեջբերումը բնօրինակին սովորական հղումն է: Հեղինակների կամ հրատարակիչների թույլտվություն չի պահանջվում: