ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՁԵՎԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2019.2.2(5).292Keywords:
առողջության պահպանմանն ուղղված վարք, վարքի ինքնակարգավորում, ներքին կարգավորում, արտաքին կարգավորում, ինքնավար դրդապատճառներ, վերահսկվող դրդապատճառներ:Abstract
Սույն հոդվածում ներկայացվում են անձի՝ առողջության պահպանմանն ուղղված վարքի կարգավորման ձևերի առանձնահատկությունները։ Մասնավորապես՝ աշխատանքի նպատակն էր ուսումնասիրել առողջ սնվելու մտադրությունների ձևավորման հոգեբանական հիմքերը և վարքի կարգավորման ձևերը։ Նպատակից ելնելով առաջադրվել են հետևյալ խնդիրները՝ ուսումնասիրել վերոնշյալ վարքաձևի մտադրությունները, դուրս բերել վարքի մտադրության հիմքում ընկած հոգեբանական գործոնները, ուսումնասիրել անձի ինքնակարգավորման առանձնահատկությունները, դուրս բերել վարքի սոցիալ-կոգնիտիվ դետերմինանտների և դրդապատճառային կարգավորման միջև փոխկապվածությունը։ Կատարված ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին, որ առողջության պահպանմանն ուղղված վարքը ենթակա է կարգավորման ներքին և արտաքին ձևերին։ Ընդ որում՝ ներքին դրդապատճառներով պայմանավորված ինքնավար դրդպատճառային կարգավորումը ոչ միայն ազդում է մտադրության ձևավորման վրա, այլև ապահովում է վարքի կայունությունը։