ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԼՃԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հեղինակներ

  • Վլադիմիր Ռ․ Բոյնագրյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.1.008

Բանալի բառեր-:

drainage basin, congelifluction, nivation, relief, solifluction

Ամփոփում

Ներկայացված են Հայաստանի չորս բարձրլեռնային լճերի (Քարի, Ումրոյ, Ակնա և Սև) ավազաններում ռելիեֆի և ռելիեֆաստեղծ գործընթացների դաշտային ուսումնասիրությունների արդյունքները: Հաստատվել է, որ նշված բոլոր լճերի ջրհավաք ավազանները բնութագրվում են, ընդհանուր առմամբ, նման ռելիեֆով և ռելիեֆ ձևավորող գրեթե նույն էկզոգեն գործընթացներով: Որոշակի առանձնահատկություն հատկանշական է Սև լճի ավազանին իր բարձրությունների համեմատաբար փոքր լինելու պատճառով: Քարի լճի ավազանում ռելիեֆի ձևավորման էկզոգեն գործընթացներից կարելի է առանձնացնել թույլ սոլիֆլուկցիան՝ ջրբաժանային սարահարթի մակերևույթի առանձին տեղամասերում բուսական ծածկույթի տեսքով և նիվացիան՝ ձնաբծերի ձևավորման տեղամասերում: Սոլիֆլուկցիան առավել հստակ արտահայտված է Ակնա լճի ավազանում՝ խարամային կոների լանջերին, ինչը պայմանավորված է այդ կոները ձևավորող ապարների կազմությամբ: Ձնաբծերի ձևավորման տեղամասերում նիվացիան հեշտությամբ ձևավորել է համանուն հարթություններ: Սև լճի ավազանի համար գերիշխող նշանակություն ունեն կոնժելիֆլյուկցիայի (չինգիլների տեղաշարժի) գործընթացները՝ լավային հոսքերի լանջերին: Ումրոյ լճի ավազանի մորենային ռելիեֆի բնույթը լավ ցուցիչ է Վյուրմի սառցադաշտի նահանջի փուլերը բացահայտելու համար:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-04-30

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԼՃԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ. (2025). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 59(1 (265), 8-18. https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.1.008

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>