ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.95.012

Keywords:

առանձին տեսակի վարչական վարույթ, առանձնահատկություն, չափորոշիչ, համընդհանուր սկզբունքներ, վարչարարության արդյունավետություն, սկզբունքների հավասարակշռություն, մարդակենտրոն տեսություն

Abstract

«Առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկություններին առնչվող որոշ հիմնահարցեր» հոդվածում ներառված են արժեքավոր կարծիքներ վարչական վարույթի վերաբերյալ տեսական և գործնական կարևոր հարցերի վերաբերյալ։ Հեղինակն ընդգծել է, որ իրավական դաշտը բարելավելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հստակորեն սահմանել վարչարարության արդյունավետության և անհատների իրավունքների ու ազատությունների պաշտպանության սկզբունքները հավասարակշռելու անհրաժեշտությունը։

Արդյունքում հեղինակը եկել է այն եզրակացության, որ.

  • Առանձին տեսակի վարչական վարույթների առկայությունն ունի երկակի նպատակ. (1) վարչարարության առանձին ոլորտներում հանրային իշխանության գործառույթների իրականացման արդյունավետության ապահովումը, և (2) վարչարարության առանձին ոլորտների մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների երաշխավորված իրացման ու պաշտպանության ապահովումը։ Վարչական վարույթի կառուցվածքային կամ ընթացակարգային հատուկ կանոնները իրավական համակարգում պետք է միաժամանակ կատարեն վերոգրյալ երկու գործառույթները։
  • Առանձին տեսակի վարչական վարույթ և դրա առանձնահատկություններ նախատեսելու իրավաչափ նպատակը հանրային իշխանության գործառույթների իրականացման առանձին ոլորտում վարչարարության արդյունավետությունը և անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության կառուցակարգերի բարելավումն է, այդ թվում՝ վարչարարության առանձին ոլորտներում իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցի գոյության ապահովումը։
  • Իրավական պետության պոզիտիվ պարտականությունն է յուրաքանչյուր առանձին տեսակի վարչական վարույթի իրավասահման (իրավաստեղծ) գործընթացում առաջնորդվել այն հայեցակարգով, որ նախատեսվող իրավակարգավորումների հիմքում պետք է դրված լինեն արդյունավետության և անձի իրավական պաշտպանության սկզբունքները՝ վերջիններիս իրացումը երաշխավորելով համապատասխան կառուցակարգերով ու ընթացակարգերով։
  • Առանձին տեսակի վարչական վարույթն իրականացնող իրավասու մարմնի պոզիտիվ պարտականությունն է իրավակիրառ գործընթացում ողջամտորեն հավասարակշռել վարչարարության արդյունավետության և անձի իրավական պաշտպանության սկզբունքների համատեղ իրացումը։

 

Author Biography

Նորայր Ավագյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս

Downloads

Published

2023-05-30