ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2025.8.1.003Բանալի բառեր:
ստեղծարար մտածողություն, ստեղծարարություն, մայնդֆուլնես մեդիտացիա, ուսուցիչներ, ստեղծարար ուսուցումԱմփոփում
Հոդվածում ուսումնասիրվում է, թե մայնդֆուլնես մեդիտացիան, որպես հոգեբանական ինքնակարգավորման մեթոդ, ինչպես կարող է զարգացնել ուսուցիչների ստեղծարար մտածողությունը։
Ներկայացված են ստեղծարարության տարբեր մոտեցումները, ստեղծարարության և մայնդֆուլնեսի հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական կապերը։ Հետազոտության գլխավոր նպատակն է ուսումնասիրել մայնդֆուլնես մեդիտացիայի՝ որպես հոգեբանական ինքնակարգավորման մեթոդի ազդեցությունը ուսուցիչների ստեղծարարության զարգացման վրա։
Հետազոտության համար որպես մեթոդներ ընտրվել են թեստավորումը և հոգեբանական գիտափորձը։ Ստացված արդյունքները վերլուծելու համար կիրառվել են կորելացիան և Ստյուդենտի t չափանիշը կախյալ հետազոտական խմբերի համար։ Կորելյացիոն վերլուծությունը ցույց է տվել նշանակալի կապ մայնդֆուլնեսի տարբեր գործոնների և ստեղծարար մտածողության չափանիշների ու ստեղծարարության անձնային որակների միջև։ Գիտափորձի ժամանակ օգտագործված թրեյնինգի արդյունքների Ստյուդենտի t չափանիշի հիման վրա կատարված վերլուծությունը հիմնականում հաստատում է հայտնաբերված կորելացիաները։ Մասնակիցների ցուցանիշներում նկատվել է նշանակալի բարելավում ստեղծարար մտածողության և դրա չափանիշների, այդ թվում՝ ճկունության, յուրօրինակության, մշակվածության և անվանման ուղղությամբ։ Թե կորելյացիան, թե թրեյնինգի արդյունքների վերլուծությունը ցույց են տալիս, որ մայնդֆուլնեսի՝ ներքին փորձը չքննադատելու գործոնի զարգացումը բարելավել է մշակվածության ցուցանիշը, իսկ մայնդֆուլնեսի ոչ ռեակտիվության գործոնի զարգացումը բարելավել է ստեղծարարության անձնային որակներից բարդության որակը։
Տեսական և փորձարարական հետազոտության արդյուքում կարող ենք նշել, որ ստեղծարար գործընթացի և հատկապես դրա ինսայթի և ինկուբացիայի փուլերում մայդֆուլնես պրակտիկաների ներդրումը կարող է արդյունավետորեն զարգացնել ուսուցիչների ստեղծարար մտածողությունը, ինսայթի առաջացումը և ստեղծարար լուծումներ գտնելը։
Այս գիտական հետազոտության նորարարությունն է ստեղծարարության զարգացման և հոգեբանական ինքնակարգավորման մեթոդների միջև հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական կապերի ուսումնասիրությունը։ Այս կապերի հիման վրա կատարված փորձարարական հետազոտության արդյունքում կարող ենք հաստատել, որ մայնդֆուլնես մեդիտացիան կարող է կիրառվել ստեղծարարության զարգացման գործընթացում։
Հղումներ
1. Baer R. A., Five Facet Mindfulness Questionnaire (FFMQ), University of Kentucky, http://ruthbaer.com/academics/FFMQ.pdf,[03․19․2020]։
2. Beeman J.M., Bowden E. M., Haberman J., Frymiare J. L., Arambel-Liu S., Greenblatt R., Reber P. J., Kounios J., Neural Activity When People Solve։ Verbal Problems with Insight, PLoS Biology, April 2004, Volume 2, Issue 4, https://doi.org/10.1371/journal.pbio.0020097.
3. Braboszcz C., Rael Cahn B., Levy J., Fernandez M., Delorme A., Increased Gamma Brainwave Amplitude Compared to Control in Three Different Meditation Traditions, PLOS ONE, 2017, https://doi.org/10.1371/journal.pone.0170647.
4. Carpenter W., The Aha! Moment: The Science Behind Creative Insights, IntechOpen, 2019.
5. Craft A., Creativity in School: Tensions and Dilemmas, Taylor & Francis e-Library, 2005.
6. Guilford J. P., Three faces of intellect, The American Psychologist, 14, № 8, 1959.
7. Hao Chen, Chao Liu, Fang Zhou and colleagues, edited by Joseph Mpeera Ntayi, The Effect of Animation-Guided Mindfulness Meditation on the Promotion of Creativity, Flow and Affect, Front. Psychol., Sec. Positive Psychology, Volume 13, 2022, doi.org/10.3389/fpsyg.2022.894337
8. Kabat-Zinn J. Wherever You Go, There You are: Mindfulness Meditation in Everyday Life, Hyperion, N.Y., 280 p.
9. Mednick S. A․, The Associative Bases of the Creative Process, University of Michigan, Psychological Review, Vol. 69, No. 3, 1962.
10. Penman D., Mindfulness for Creativity: Adapt, create and thrive in a frantic world, Piatkus, London, 2015, 224 p.
11. Poghosyan S., Aghuzumtsyan R. and colleagues, Features of manifestation of creativity among modern managers, Journal of Infrastructure, Policy and Development, Vol 8, Issue 6, 2024 https://doi.org/10.24294/jipd.v8i6.4251
12. Shapiro Sh. L., The Integration of Mindfulness and Psychology, Journal of Clinical Psychology, June 2009, Vol. 65(6), 2009, pp. 555-560, https://upaya.org/uploads/pdfs/Shapiro2009.pdf, 14.03.2021.
13. Stapletona P., Dispenzab J., McGillc S., Sabota D., Peachd M., Raynora D. Large effects of brief meditation intervention on EEG spectra in meditation novices, IBRO Reports, Volume 9, 2020, pp. 290-301, https://doi.org/10.1016/j.ibror.2020.10.006
14. Sternberg R. J., Grigorenko E. L., Singer J. L., Creativity: From Potential to Realization, American Psychological Association, Washington DC, 2004, 226 p.
15. Wallas G. The Art of Thoughts, Solis press, Kent, 2014, 392p.
16. Young Sh., Five Ways to Know Yourself: An Introduction to Basic Mindfulness, 2011,183 p․
17. Il'in Ye. P., Psikhologiya tvorchestva, kreativnosti, odarennosti, Piter., Spbu 2009, 434p.
18. Lyubart T., Mushiru K., Tordzhman S., Zenasni F., Psikhologiya kreativnosti, Kogito-Tsentr, Moskva, 2009, c. 216.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Astghik Gevorgyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

