ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ (2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2024.7.2.071

Բանալի բառեր:

զոհ ունեցող ընտանիքներ, հոգեբանական աջակցություն, պատերազմից տուժած ընտանիքներ, սոցիալ-հոգեբանական վերականգնում, վերահարմարում, վիրավոր ունեցող ընտանիքներ, տեղահանված ընտանիքներ

Ամփոփում

Հոդվածում ներկայացվում է արցախյան 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքների հոգեբանական խնդիրների վերհանմանն ու հետպատերազմյան սոցիալ-հոգեբանական վերականգնմանն ուղղված աշխատանքը։ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 50 ընտանիքների հետ իրականացվել է հոգեբանական աջակցություն։ Ընտանիքները դասակարգվել են հետևյալ չափանիշներով՝ վիրավոր զինծառայող ունեցող, պատերազմում զոհ ունեցող և բռնի տեղահանված։ 6 ամիսների ընթացքում առերես և հեռավար հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել պատերազմից տուժած 130 անձանց։ Կախված խնդրի բնույթից՝ կատարվել է ինչպես անհատական, այնպես էլ խմբային հոգեբանական աջակցություն։

Աշխատանքի հիմնական մեթոդը եղել է հոգեթերապևտիկ զրույցը։ Ցուցաբերվել է էկլեկտիկ մոտեցում։ Հոգեբանական աջակցությունն ունեցել է 3 հիմնական ուղղվածություն, քանի որ գործ ունեինք տարբեր խնդիրների հետ՝ վիրավորում, կորուստ, տեղահանում։

Կիրառվել է զինծառայողների հոգեբանական վերականգնման հեղինակային մոդել, որը ստեղծվել է 2020թ. պատերազմի օրերին և դրանից հետո վիրավորների հետ աշխատելու սեփական փորձառության արդյունքում։ Այն բաղկացած է 6 փուլից՝ դեսենսիբիլիզացիա, անցում մտքերից դեպի հույզեր և մարմնական զգացողություններ, ռեսուրսների վերհանում, խարիսխ, նոր պատմություն, սոցիալ-հոգեբանական վերականգնում։ Աշխատանքը կատարվել է կոգնիտիվ-վարքաբանական, ռացիոնալ, գեշտալտ, հումանիստական, էքզիստենցիալ, սեդատիվ, լոգո- և ֆոտո- թերապիաների շրջանակում։

Վիրավորների ընտանիքի անդամների հուզական լարվածությունը թուլացնելու, ապրումների վերբալիզացիայի և պոզիտիվ մտքերի ամրապնդման նպատակով կիրառվել են մարմնին կողմնորոշված, կոգնիտիվ-վարքաբանական, պոզիտիվ և պոլիվագալ տեսության թերապիաներ։

Հարազատի կորուստ ունեցողների հետ կիրառվել է Ա.Բ. Կաբիկենովայի «Կոշտասու» հրաժեշտի ծիսակարգը, որը ներառում է էքզիստենցիալ և գեշտալտ թերապիաների համակցությամբ կառուցված 6 տեխնիկաներ՝ երախտագիտություն, ներելու խնդրանք, վիրավորանքներ, սեր, հրաժեշտ, դաս։

Տեղահանվածների հետ կատարել ենք աշխատանք բացասական կենսական իրադարձությունները վերապրելու, սոցիալական և անձնային նույնականության ճգնաժամը հաղթահարելու, սեփական իրավիճակն ադեկվատ գնահատելու, նոր միջավայրին հարմարվելու, հոգեբանական կայունություն ձևավորելու ուղղությամբ։

Հոգեբանական աջակցության ընթացքում վեր հանվեցին վիրավորների, նրանց ընտանիքի անդամների, զոհված հարազատ ունեցողների, բռնի տեղահանվածների մի շարք հոգեբանական խնդիրներ։ Աշխատանք արդյունքում կատարվեց՝ տրավմատիկ փորձառության հետ առերեսում, հույզերի վերբալիզացիա և լիցքաթափում, սեփական ապրումների ռեֆլեքսիա, ռեսուրսների վերհանում, հույզերի կառավարման հմտությունների ձևավորում, կյանքի վերաիմաստավորում, գոյաբանական ճգնաժամի մեղմում, ժամանակային հեռանկարի ընդլայնում, պրոսպեկտիվ մոտիվացիայի խթանում, քոփինգ մեխանիզմների ակտիվացում, հոգեսոցիալական վերահարմարում կենսագործունեության պայմաններին, հետտրավմատիկ անձնային աճ։

Հանգուցային բառեր՝ հոգեբանական աջակցություն, պատերազմից տուժած ընտանիքներ, սոցիալ-հոգեբանական վերականգնում, վերահարմարում, վիրավոր ունեցող ընտանիքներ, զոհ ունեցող ընտանիքներ, տեղահանված ընտանիքներ։

Հղումներ

1. Mikaelian M.A. Observations made during the psychological support of servicemen injured in the 44-day Artsakh war. "The current Issues in Theoretical and Applied Psychology", 8th International Conference, Proceedings of special session “Psychological potential after military aggression”, Yerevan, 2021, pp. 20-25.

2. Mikaelian M. Psychological losses of war and readaptation of combatants to peaceful living conditions. "Challenges of military psychology in the 21st century, science and life" republican conference, 2022, pp. 93-103.

3. Mikaelian M.A. Stages of psychological support for military servicemen wounded in the 44-day Artsakh war. «Socio-Psychological consequences of war», Proceedings of International Conference, 2022, pp. 202-207։

4. Kabykenova A.B. Technique of working with loss "Koshtasu" ("Farewell"). Electronic resource. Access mode: https://www.b17.ru/article/48098/ /20.09.2022/.

5. Klyachkina N.L. Methods and techniques of social and psychological rehabilitation of combat veterans. Bulletin of the Samara State Technical University. Series: psychological and pedagogical sciences. Vol. 12, No. 1 (2015). P. 114-121.

6. Matafonova T.Yu. Features of the activities of the psychological service in emergency psychological assistance to victims in emergency situations. Bulletin of the Moscow University of the Ministry of Internal Affairs of Russia. N 6, 2011. P. 25-29.

7. Psychological assistance to refugees and forced displaced persons from "hot spots". Electronic resource. Access mode: https://studme.org/345585/psihologiya/psihologicheskaya_pomosch_bezhentsam_vynuzhdennym_pereselentsam_goryachih_tochek /10.10.2022/.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-27

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Միքայելյան Մ. (2024). ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ (2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԻՆԱԿՈՎ). Արդի հոգեբանություն, 7(2(15), 71-83. https://doi.org/10.46991/SBMP/2024.7.2.071