ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2024.7.2.061Ամփոփում
Փրկարարների մասնագիտական աշխատանքը վճռորոշ նշանակություն ունի արտակարգ իրավիճակներում, որտեղ փրկարարական աշխատանքների արդյունավետությունը ինչպես փրկարարների, այնպես էլ տուժածների անվտանգությունը ուղղակիորեն կախված է նրանց մասնագիտական կոմպետենցիաներից:
Սույն հետազոտության նպատակն է՝ ուսումնասիրել առանցքային մասնագիտական որակներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են փրկարարների մասնագիտական արդյունավետ գործունեության համար։
Հետազոտությանը մասնակցել են 28 գործող փրկարար, ովքեր ավելի քան 10 տարի ներգրավված են եղել փրկարարական աշխատանքներում։ Փրկարար-ների մասնագիտական կարևոր որակների ուսումնասիրության համար օգտա-գործվել է փորձագիտական հարցման մեթոդը։ Փորձագիտական հարցման մեթոդը կիրառվել է հարցարանի միջոցով՝ գնահատելու 15 հատուկ հմտություն-ներ և որակներ, որոնք խմբավորվել են մասնագիտական կարողությունների, անձնական գծերի և սոցիալական հմտությունների խմբերում:
Ստացված արդյունքների համաձայն՝ հաջողակ փրկարարական գործողու-թյան համար ամենակարևոր հատկանիշներն են տագնապայնության ցածր մակարդակը, թիմում առաջնորդելու և կառավարման հմտությունները, ֆիզիկա-կան պատրաստվածությունը և տոկունությունը: Ուսումնասիրությունը նաև ընդգծեց անձնային որակների և սոցիալական հմտությունների կարևորությունը փրկարարի մասնագիտության մեջ՝ ընդգծելով արդյունավետ հաղորդակ-ցության, առաջնորդության և թիմային աշխատանքի կարևորությունը:
Այս արդյունքները ընդգծում են տեխնիկական կոմպետենցիաների հետ մեկտեղ անձնական և սոցիալական հմտությունների զարգացմանն առաջնա-հերթություն տալու հիմնահարցը: Թեև կոշտ հմտություններ (hard skills) կարելի է ձեռք բերել վերապատրաստման միջոցով, անձնական և սոցիալական հմտությունների զարգացումը պահանջում է մշտական ջանք: Կենտրոնանալով միջանձնային հարաբերությունների զարգացման, թիմային աշխատանքի և սթրեսի կառավարման վրա՝ կազմակերպությունները կարող են բարելավել իրենց փրկարարական թիմերի ընդհանուր պրոֆեսիոնալիզմը և արդյունավե-տությունը:
Հղումներ
1. Aspednikov, M. G. Personal qualities in the structure of professionally important qualities of rescuers of the Ministry of Emergency Situations // Young scientist. - 2019. - No. 7 (245). — P. 229-231.
2. Kochetkov M.V. Professionally important qualities that ensure the reliability of the activities of extreme specialists // Emergency situations: industrial and environmental safety. – 2016. – No. 2-3. – pp. 11-14.
3. Mansuri O. V. Psychological features of the activities of rescuers // Notes of a scientist 2018․- No. 3. – P. 80-89
4. Mukhacheva L.V. et al. Professionally important qualities of a rescuer // Safety of technological processes and production. – 2019. – pp. 70-75.
5. Tikhomirova O. V. Individual psychological characteristics of personality in the professional activities of employees of the Ministry of Emergency Situations (statement of the problem)// Society and Law. – 2008. - No. 1 (19). – pp. 286-289.
6. Tjakraatmadja, J. H. & Hendarman, A. F., (2012). Relationship among soft skills, hard skills, and innovativeness of knowledge workers in the knowledge economy era. Procedia- Social and Behavioral Sciences, 52, 35-44. https://doi.org/10.1016/j.sbspro.2012.09.439
7. Wenging Lyu, & Jin Liu, (2021). Soft skills, hard skills: What matters most? Evidence from job postings. Applied Energy, 300, 117307. https://doi.org/10.1016/j.apenergy.2021.117307
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Karine Hakobyan, Lusine Stepanyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

