ԸՄԲԻՇՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԴԵՐԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2025.8.1.038Բանալի բառեր:
հոգեբանական գործոններ, հույզեր, հոգեկան գործընթացներ, մրցակցային, ըմբիշ, հոգեկան հուսալիություն, հուզական վիճակ, անձնային գործոններԱմփոփում
Հոդվածում ուսումնասիրվում է ըմբիշների անհատական հոգեբանական բնութագրերի դերը մրցակցային գործունեության ընթացքում։
Հետազոտությանը մասնակցել են հունա-հռոմեական և ազատ ոճի 45 ըմբիշներ (18-32 տարեկան), որոնք բաժանվել են երեք խմբի՝ ըստ իրենց որակավորման մակարդակի: Ստանդարտացված հոգեբանական մեթոդների օգտագործմամբ հետազոտությունը բացահայտել է զգալի տարբերություններ հուզական կայունության, ինքնակառավարման, տագնապայնության, ագրեսիայի կառավարման և մոտիվացիոն ուղղվածության մեջ՝ բարձր որակավորում ունեցող և սկսնակ ըմբիշների միջև:
Արդյունքները ցույց են տվել, որ բարձր որակավորում ունեցող ըմբիշները ցուցաբերում են հուզական կայունության, խիզախության և ինքնակառավարման ավելի բարձր մակարդակ՝ տագնապայնության և լարվածության ավելի ցածր մակարդակի հետ մեկտեղ: Նրանք հիմնականում դրսևորում են գործիքային ագրեսիա՝ որպես մրցակցային առավելություն ստանալու միջոց, մինչդեռ սկսնակները ցուցաբերում են ավելի ռեակտիվ ագրեսիա: Հաջողության մոտիվացիայի և անհաջողության խուսափման մոտիվացիայի հարաբերակցությունը նույնպես զգալիորեն տարբերվում է որակավորման խմբերի միջև:
Հայ մարզիկների հետ կատարված ուսումնասիրության արդյունքները համեմատվել են ռուս գիտնականների նմանատիպ աշխատանքների հետ, ինչը հնարավորություն է տվել հաստատել համեմատական վերլուծությունը և հիմնավորել գնահատման գործիքակազմը։
Կորելյացիոն վերլուծությունը հաստատել է նշանակալի կապեր հոգեբանական բնութագրերի և մրցակցային արդյունավետության ցուցանիշների միջև: Ստացված արդյունքները կարող են օգտագործվել ըմբիշների հոգեբանական պատրաստության անհատականացված ծրագրեր մշակելու համար՝ հաշվի առնելով նրանց անձնային առանձնահատկությունները, հատուկ ուշադրություն դարձնելով հուզական կայունությանը, ինքնակառավարմանը, ագրեսիայի կառավարմանը և մոտիվացիոն ուղղվածության օպտիմալացմանը:
Հղումներ
Babayan H.A., Geghamyan V.Gh. "Psychological preparation requirements in high-achievement sports", Proceedings of the International Scientific Conference, A, Yerevan 2009, pp. 63-68
Geghamyan V.Gh. "Psychological characteristics of sports preparation in wrestling" Yerevan 2018, pp. 37-85
Baltabaev S.A., Zhuraev T.Zh. (et al.) The influence of experiences, anxiety, and stress on competitive success in athletes and their overcoming /// Science and World. 2020. No. 1-2(77). pp. 24-27
Bosenko Yu. M. Subjective regulators of constructive response of athletes to the evaluation of their personality in sports // author. dis. for the degree of Cand. Psych. Sciences . Krasnodar 2014 -- 36 p.
Garber A.N. Coping behavior: analytical review of foreign studies // Current issues of modern psychology: materials of the III Intern. scientific. conf. (Chelyabinsk, February 2015). Chelyabinsk: Two Komsomol members, 2015. pp. 17--19.
Zagainov R.M., Psychology of modern high-performance sports. Notes of a practical sports psychologist: 2012 -- 26 p.
Ivankov, Ch. T. (2014). Psychological preparation of highly qualified wrestlers. Theory and practice of physical culture, 9, 66-68.
Ilyin, E.P. Psychology of sports / E.P. Ilyin. -- SPB: Piter, 2018. -- 179 p.
Lovyagina A.E., Ilyina N.L., Volkov D.N. et al.; ed. by A.E. Lovyagina. M.: Yurayt Publishing House, 2016.- 74p.
Rean A.A. Psychology of personality. SPb.: Piter, 2013. 288 p. The Armenian version was adapted by A. Babayan (2016).
Buss, A. H., & Durkee, A. (1957). An inventory for assessing different kinds of hostility. Journal of Consulting Psychology, 21(4), 343-349. The Armenian version was adapted by M.S. Mkrtchyan (2012).
Cattell, R. B., Eber, H. W., & Tatsuoka, M. M. (1970). Handbook for the Sixteen Personality Factor Questionnaire (16 PF). Institute for Personality and Ability Testing. The Armenian version of the questionnaire was adapted by S. Hovhannisyan in 2008.
Karpov, V. Y. (2017). Psychological aspects of wrestling. Sport Science Review, 26(3-4), 45-61.
Korobeynikov, G., Korobeynikova, L., Romanyuk, L., Dakal, N., & Danko, G. (2017). Relationship of psychophysiological characteristics with different levels of motivation in judo athletes of high qualification. Pedagogics, psychology, medical-biological problems of physical training and sports, 21(6), 272-278.
López-González, D., Rodríguez-Patiño, D., Rico-Díaz, J. (2020). Psychological profiles of elite wrestlers and their relationship with competitive performance. Journal of Human Sport and Exercise, 15(4), 810-822.
Shirifard, R. K., Avanesyan, H., Honari, H., & Abadi, S. E. G. (2012). Compression of the effect of individual and in group physical exercise on state anxiety in young people. Indian Journal of Science and Technology, 5(4), 2627-2632.
Spielberger, C. D., Gorsuch, R. L., Lushene, R., Vagg, P. R., & Jacobs, G. A. (1983). Manual for the State-Trait Anxiety Inventory. Consulting Psychologists Press, Armenian adapted version: Avanesyan H., Hovhannisyan S. (2010)
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Ira Poghosyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

