ՄԱՅՆԴՖՈՒԼՆԵՍԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2021.4.1.040Բանալի բառեր:
հոգեբանական ինքնակարգավորում, մայնդֆուլնես, գիտակցվածություն, ուշադրություն, մեդիտացիա, վիճակ։Ամփոփում
Մայնդֆուլնեսը` որպես հոգեբանական ինքնակարգավորման մե- թոդ, շարունակում է մնալ տեսական ու փորձարարական հետազոտու- թյունների առարկան, հատկապես արեւմտյան գիտական շրջանակնե- րում։ Սույն հոդվածի խնդիրն է պարզել, թե ինչ մեկնաբանություններ ու սահմանումներ ունի մայնդֆուլնեսը հոգեբանական հայեցակարգերում, ինչ բաղադրիչներից է կազմված։ Ըստ ուսումնասիրության արդյունքնե- րի՝ մայնդֆուլնեսի սահմանումներում հստակեցված չէ մայնդֆուլնես պրակտիկաներ կատարելիս առաջացող գիտակցվածության վիճակը։ Ներկայացված ուսումնասիրությունից կարող ենք առանձնացնել, որ մայնդֆուլնեսի կենտրոնում նպատակաուղղված, ներկա պահին ուղղված եւ առանց քննադատության ուշադրությունն է, որը կենտրոնացվում է զգայական, մտքերի ու հույզերի հոսքին եւ փորձառությանը։ Մայնդֆուլ- նեսը ներկայացվում է նաեւ որպես հմտությունների համախումբ, վիճակ, գործընթաց, որակ, պրակտիկա։
Հղումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Արդի հոգեբանություն

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

